https://arm.sputniknews.ru/20250814/iranhh-bardzravvolt-gtsi-hamar-haeki-2-rd-energablvoki-tsragric-1-mlrd-35-mln-dram-kkrtshatvi-92291253.html
Իրան–ՀՀ բարձրավոլտ գծի համար ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից 1 մլրդ 35 մլն դրամ կկրճատվի
Իրան–ՀՀ բարձրավոլտ գծի համար ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից 1 մլրդ 35 մլն դրամ կկրճատվի
Sputnik Արմենիա
Նախագծի համաձայն` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T11:32+0400
2025-08-14T11:32+0400
2025-08-14T13:19+0400
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
էլեկտրաէներգիա
բյուջե
ատոմակայան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
տրանսֆորմատոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:64:1600:965_1920x0_80_0_0_344da96f1ed0875a555e0feeb41d02dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը փոփոխություն է նախատեսում 2025 թվականի պետական բյուջեում` «Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծ և ենթակայան» ծրագրի ավարտի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով։Ըստ նախագծի` ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 106 մլն 800 հազար եվրո, որի 85%-ը տրամադրվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկի միջոցով, իսկ 15%-ը՝ կապալառուի փոխառությամբ։Ծրագիրը մեկնարկել է 2006 թվականին։ 2023-ին «Նորավան» ենթակայանում արձանագրվել է պղնձե փաթույթների գողություն երկու հզոր տրանսֆորմատորներից (200 ՄՎԱ), ինչի հետևանքով դրանք դարձել են անօգտագործելի։ Կապալառու «Սանիր» ընկերությունը բավարար միջոցներ չի ունեցել նոր տրանսֆորմատորներ ձեռք բերելու համար։Ո՞րն է ՀԷՑ–ի ու ԲԷՑ–ի տարբերությունը. համառոտ ակնարկ2024 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշել է երկու տարում` 2024 և 25 թվականներին տրամադրել 2 մլրդ 7 մլն դրամ բյուջետային վարկ։ 2024-ի գումարն արդեն փոխանցվել է, իսկ 2025-ի հատկացումը պահանջում է բյուջեի փոփոխություն։Կառավարությունը նախագծում նշել է, որ ներկայում ընթանում են շինարարական մի շարք աշխատանքներ. «Նորավանում»` մալուխային խրամուղիների բետոնացում, շենքերի երեսպատում, ջրահեռացման համակարգի տեղադրում։ Նոր տրանսֆորմատորների արտադրությունն ու փորձարկումները շարունակվում են։ Առաջինը փորձարկվել է 2025 թվականի հունիսի վերջին, երկրորդը նախատեսվում է փորձարկել հուլիսի կեսերին։ Երկուսն էլ տարածքում կլինեն 2025 թվականի հոկտեմբերին։Բյուջեի փոփոխությամբ` անհրաժեշտ գումարը հատկացվելու է էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման այլ ծրագրից՝ «Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» միջոցառումից։ 2025 թվականի 9 ամսի համար նախատեսված գումարից կկրճատվի 828 մլն դրամ, տարվա համար՝ 1 մլրդ 35 մլն դրամ, որը վերաբաշխվելու է 2026–2028 թվականներին։ՀՖՖ-ի դիմումով տրանսֆորմատորներից մեկն անջատվել էր․ ՀԷՑ-ը՝ հայտնի հոսանքազրկումների մասինԸստ հիմնավորման` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։ Կբարձրանա էներգետիկ համակարգի անվտանգությունը, հուսալիությունը և կայունությունը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել գազատարի թողունակությունը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Նախատեսվում է, որ դա կնպաստի էլեկտրաէներգիայի սակագնի հետագա աճի մեղմմանը վերջնական սպառողի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772353_0:0:1424:1068_1920x0_80_0_0_38b8a494387e8387b57a7841a1c93ec6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց), էլեկտրաէներգիա, բյուջե, ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), տրանսֆորմատոր
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց), էլեկտրաէներգիա, բյուջե, ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), տրանսֆորմատոր
Իրան–ՀՀ բարձրավոլտ գծի համար ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից 1 մլրդ 35 մլն դրամ կկրճատվի
11:32 14.08.2025 (Թարմացված է: 13:19 14.08.2025) Նախագծի համաձայն` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը փոփոխություն է նախատեսում 2025 թվականի պետական բյուջեում` «Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծ և ենթակայան» ծրագրի ավարտի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով։
Ըստ նախագծի` ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 106 մլն 800 հազար եվրո, որի 85%-ը տրամադրվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկի միջոցով, իսկ 15%-ը՝ կապալառուի փոխառությամբ։
Ծրագիրը մեկնարկել է 2006 թվականին։ 2023-ին «Նորավան» ենթակայանում արձանագրվել է պղնձե փաթույթների գողություն երկու հզոր տրանսֆորմատորներից (200 ՄՎԱ), ինչի հետևանքով դրանք դարձել են անօգտագործելի։ Կապալառու «Սանիր» ընկերությունը բավարար միջոցներ չի ունեցել նոր տրանսֆորմատորներ ձեռք բերելու համար։
2024 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշել է երկու տարում` 2024 և 25 թվականներին տրամադրել 2 մլրդ 7 մլն դրամ բյուջետային վարկ։ 2024-ի գումարն արդեն փոխանցվել է, իսկ 2025-ի հատկացումը պահանջում է բյուջեի փոփոխություն։
Կառավարությունը նախագծում նշել է, որ ներկայում ընթանում են շինարարական մի շարք աշխատանքներ. «Նորավանում»` մալուխային խրամուղիների բետոնացում, շենքերի երեսպատում, ջրահեռացման համակարգի տեղադրում։ Նոր տրանսֆորմատորների արտադրությունն ու փորձարկումները շարունակվում են։ Առաջինը փորձարկվել է 2025 թվականի հունիսի վերջին, երկրորդը նախատեսվում է փորձարկել հուլիսի կեսերին։ Երկուսն էլ տարածքում կլինեն 2025 թվականի հոկտեմբերին։
Բյուջեի փոփոխությամբ` անհրաժեշտ գումարը հատկացվելու է էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման այլ ծրագրից՝ «Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» միջոցառումից։ 2025 թվականի 9 ամսի համար նախատեսված գումարից կկրճատվի 828 մլն դրամ, տարվա համար՝ 1 մլրդ 35 մլն դրամ, որը վերաբաշխվելու է 2026–2028 թվականներին։
Ըստ հիմնավորման` ծրագրի ավարտից հետո ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ։ Կբարձրանա էներգետիկ համակարգի անվտանգությունը, հուսալիությունը և կայունությունը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել գազատարի թողունակությունը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Նախատեսվում է, որ դա կնպաստի էլեկտրաէներգիայի սակագնի հետագա աճի մեղմմանը վերջնական սպառողի համար։