00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է ՀԷՑ–ի ու ԲԷՑ–ի տարբերությունը. համառոտ ակնարկ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Ցանցը ունի երկու բաղկացուցիչ՝ բարձրավոլտ և բաշխիչ ցանցեր, որոնք բնակչությանը մատակարարում են էլեկտրաէներգիա։ Խափանումներ կարող են տեղի ունենալ և՛ մեկում, և՛ մյուսում. կարևոր է դրանք ուսումնասիրել աշխատանքային միջավայրում՝ առանց փոխադարձ մեղադրանքների:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Վերջին շաբաթներին հասկանալի պատճառներով մեծացել է հանրային ուշադրությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) նկատմամբ։ Օգտվելով առիթից՝ փորձենք նկարագրել, թե ինչպես է էլեկտրաէներգիան հասնում մեր տներ։

Ամենակարևորը

Հայաստանի էլեկտրական ցանցերը (ինչպես նաև այլ երկրներինը) բաժանվում են բարձր և ցածր լարման ցանցերի։ Պարզ ասած` այս բաժանման պատճառը հետևյալն է. խոշոր կայանները արտադրում են շատ բարձր լարման էլեկտրաէներգիա, որը չի կարող անմիջապես մուտք գործել մեր տներ կամ նույնիսկ ենթակայաններ: Դրա համար էլ գոյություն ունի բարձրավոլտ ցանց, որը գործում է 220 կիլովոլտ և ավելի բարձր (առանձին դեպքերում՝ 110 կՎ) գծերով և ենթակայաններով։ Այս ցանցը փոխանցող է, այնտեղից էներգիան մտնում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որը և էլեկտրաէներգիան հասցնում է վերջնական սպառողներին։
«Մեզ հետ առնչություն չունի». «Բարձրավոլտ էլեկտրացանցերը»` հոսանքազրկումների մասին
Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն (ԲԷՑ) պատկանում է կառավարությանը, իսկ «Հայաստանի էլեկտրացանցերը»՝ «Տաշիր» ընկերությունների խմբին (սեփականատեր Սամվել Կարապետյանն այժմ կալանքի տակ է): Իհարկե, ով էլ տնօրինի այդ ցանցերը, պետք է շահագործի էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով։ Դրանց համաձայն նախատեսված է առանձին անջատումների տևողության թույլատրելի սահման և սպառողների մոտ անջատումների հաճախականություն։ Մասնավորապես, 2025 թվականին առանձին անջատումների տևողության թույլատրելի սահմանը քաղաքներում կրճատվել է 4-ից մինչև 3 ժամ, իսկ գյուղական վայրերում՝ 8-ից մինչև 6 ժամ։ Սահմանափակումներ կան նաև անջատումների հաճախականության վրա (քաղաքներում՝ ամսական ոչ ավելի, քան 10, և գյուղերում՝ ոչ ավելի, քան 15): Երկու դեպքում էլ այդ ցուցանիշները գերազանցելիս ՀԷՑ-ը տուգանք է վճարում։

Կարևոր է

ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի հետ կապված բոլոր հարցերի «մեկ պատուհանն» է: Բնակիչը չպետք է զբաղվի այն հարցով, թե ում մեղքով է տեղի ունեցել անջատումը. նրա համար կարևոր է փոխհատուցում ստանալ, եթե վնաս է կրել։ Եթե խափանումների մեղավորը հենց ՀԷՑ-ն է, դրանով էլ հարցը փակվում է, բայց եթե խափանումը եղել է ԲԷՑ-ում կամ սխալ է թույլ տվել դիսպետչերական կենտրոնը («Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ձեռնարկությունը, որը նույնպես պետական է), ապա ՀԷՑ-ը այդ կառույցից պահանջում է փոխհատուցել այն տուգանքները, որոնք վճարել է բնակիչներին։
Իհարկե, ոչ ոք չի կարող ի սկզբանե հայտարարել, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ով է մեղավոր։ Ոչ ոք չի կարող 100%-ով մեղավոր լինել։ Այս ամենը արտացոլվում է էլեկտրաէներգիայի անջատումների և դրանց պատճառների մասին զեկույցներում:
Այդ եռամսյակային և տարեկան զեկույցները կազմում է ՀԷՑ-ը, հրապարակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (հանրապետության էներգետիկ ոլորտի պետական կարգավորողը)։
ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին
Օրինակ՝ 2024 թվականին մեկ սպառողին բաժին է ընկել միջինը 14 ժամ 28 րոպե անջատում (անջատումների թույլատրելի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի՝ քաղաքներում՝ տարեկան 24 ժամը և գյուղերում՝ 72 ժամը), որից ԲԷՑ-ի բաժինը կազմել է ընդամենը 33 րոպե։
Թվերը բավական շատ են, այս անգամ շատ չենք խորանա դրանց մեջ, դա առանձին ուսումնասիրության թեմա է (այնտեղ էլ իրենց խնդիրները կան): Բայց կարելի է ասել հետևյալը. բոլոր այս հարցերը ավելի լավ է քննարկել երկխոսության մթնոլորտում, քան ամեն ինչում մեղադրել որևէ կողմի։
Լրահոս
0