00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ-ի դիմումով տրանսֆորմատորներից մեկն անջատվել էր․ ՀԷՑ-ը՝ հայտնի հոսանքազրկումների մասին

© SputnikԿարեն Դարբինյան
Կարեն Դարբինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Բաժանորդագրվել
ԲԷՑ-ի աշխատանքների հետևանքով առաջացած հոսանքազրկումները լինում են կարճատև՝ 15-20 րոպեանոց, բայց մասշտաբային։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Տարբեր խոշոր հաստատություններ ունեն սեփական էլեկտրատնտեսությունը, որը հիմնականում վատ վիճակում է, չի ենթարկվում համապատասխան զննումների, մինչդեռ այդ ենթակառուցվածքները ենթակա են պարբերաբար նորոգման, կարգաբերման կամ փոխարինման։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ խոսելով վերջին շրջանի աղմկահարույց հոսանքազրկումների մասին։ Էլեկտրամատակարարման հայտնի անջատումների պատճառների ներկայացումը Դարբինյանը սկսեց 2023 թվականի նոյեմբերից, երբ հոսանքազրկում էր եղել կառավարության նիստի ժամանակ։
«Պատճառները ուսումնասիրելու համար ստեղծվել էր հանձնաժողով, հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ անջատումը տեղի է ունեցել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող աշխատանքների պատճառով։ Արդյունքում հանրապետության 1/3-ը հոսանքազրկվել էր, և այդ հարցը «Էլցանցերի» պատասխանատվության գոտուց դուրս է եղել»,- ասաց Դարբինյանը։
Նա ներկայացրեց 2023 թվականին ԲԷՑ-ի աշխատանքների հետևանքով առաջացած հոսանքազրկումների սլայդը՝ նշելով, որ դրանք առաջացնում են կարճատև՝ 15-20 րոպեանոց, բայց մասշտաբային անջատումներ, և մեծ արձագանք են ստանում։
Ինչ վերաբերում է օգոստոսի 7-ին Օպերային թատրոնի շենքում ներկայացման ժամանակ լույսերի անջատմանը, ապա մինչ այդ էլ այնտեղ մի քանի անգամ հոսանքազրկումներ են եղել։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի աշխատակիցները մի քանի անգամ այցելել են շենք և պարզել, որ խնդիրը կապված է թատրոնի հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի հետ, ղեկավարությունը տեղեկացված է եղել խնդրի մասին, սակայն տրանսֆորմատորի փոխարինում կամ նորոգում չի արվել։ Վերջին աղմկահարույց դեպքից հետո թեպետ թատրոնը հաղորդագրություն տարածեց՝ մեղադրելով ՀԷՑ-ին հոսանքազրկման համար, սակայն միժամանակ թատրոնի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով ընկերությանը բարեգործական ծրագրերի շրջանակում տրանսֆորմատորը փոխարինել նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով դա չեն կարող անել։
Հաջորդ անջատումն Աբովյանի մարզադաշտում էր, որի հետ կապված մինչև խաղը ՀԷՑ-ը համապատասխան գրություն էր ստացել ՀՖՖ-ից՝ իրենց սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ։ Նրանց դիմումի համաձայն՝ մեկն անջատվել էր, արդյունքում ամբողջ բեռն ընկել էր միայն մեկ տրանսֆորմատորի վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանն, անջատվել էր։
Ինչո՞ւ էր համակարգից անջատվել ատոմակայականը․ ՀԷՑ-ը մեկնաբանում է
Նշված դեպքը ևս մանրամասն ուսումնասիրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Թեպետ կրկին կատարվածը ՀԷՑ-ի պատասխանատվության գոտուց դուրս էր, սակայն ընկերությունը հնարավորինս աջակցել է թե մարզադաշտին, թե օպերային թատրոնին։
Մի քանի օր առաջ էլ համակարգից դուրս եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանը», որի հետևանքով հոսանքազրկվեցին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջանները։
Դարբինյանը խոսեց նաև այս տարվա հուլիսի 6-ին Երևանի «ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին՝ հիշեցնելով, որ Երևանի ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, իսկ հրդեհի հետևանքով բեռը տեղաբաշխվել էր ՀԷՑ–ի այլ ենթակայանների միջև։
«Նախնական կանխատեսումներով՝ ՀԷԿ-ում հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները պետք է տևեին մինչև օգոստոսի 10-ը, սակայն մալուխների ներկրման հետ կապված խնդիրներ առաջացան Լարսում, որի պատճառով ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 26-ը»,- նշեց Դարբինյանը։
Նրա խոսքով՝ Կենտրոն վարչական շրջանի բեռը 2020թ․ համեմատ աճել է 8-10 անգամ։ Երևանում 68 հազար բաժանորդի նոր միացման հայտ կա, որից 40 հազարն արդեն միացված է ցանցին, 28 հազարն ընթացքի մեջ է։
Վթարների մոտ 34 տոկոսն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի մալուխների վնասման հետևանքով։
«Մենք ունեցել ենք տարվա սկզբից 1456 վնասված մալուխ, որից 493-ը վնասել են այլ կազմակերպություններ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ, օրինակ՝ ջրի կամ գազի խողովակ են քաշել, ասֆալտ են արել, մեր մալուխը կտրել են։ Մեր մեղքով չի եղել, բայց դրանից հետո գնացել ենք, մալուխը վերականգնել ենք, որ բնակչությանն էլեկտրաէներգիա մատակարարենք»,- ասաց Դարբինյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ շեշտեց՝ ՀԷՑ-ն էլեկտրաէներգետիկ համակարգում կարևոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրամակատարարման անջատումները։
Լրահոս
0