https://arm.sputniknews.ru/20250813/varchapeti-hamar-anvtangutjun-kareli-e-apahvovel-isk-qaghaqacu-hamar-voch-mnacakanjan-92267748.html
Վարչապետի համար անվտանգություն կարելի է ապահովել, իսկ քաղաքացու համար՝ ո՞չ. Մնացականյան
Վարչապետի համար անվտանգություն կարելի է ապահովել, իսկ քաղաքացու համար՝ ո՞չ. Մնացականյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը դստեր և չծնված թոռնուհու մահվան մեջ... 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T14:35+0400
2025-08-13T14:35+0400
2025-08-13T15:57+0400
սոնա մնացականյան
դատ
ավտովթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75059061_0:24:1240:722_1920x0_80_0_0_702c8a402bbd1c5a9e2c7516764619cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը դստեր և չծնված թոռնուհու մահվան մեջ գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին մեղավոր է համարում, թեև վերջինս իր մեղքը չի ընդունում։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այլ անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։Հոր համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչպես է անհետացել վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները։«Ասում են՝ ձայնագրությունները չկան, փչացել են։ Այքա՞ն անփույթ, կարելի՞ է ամեն հարցում այդքան անփույթ գտնվել», – շարունակեց Մնացականյանը։Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարո՞ւմ է, Մնացականյանը պատասխանեց, թե իրավական երկրում դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր։ Սակայն նրա համար անհասկանալի է Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը շարասյան հետ կապ չունի։Մնացական Մնացականյանի համար նաև ընդունելի չէ պարզաբանումը, թե շարասյունը ապահովում էր վարչապետի անվտանգությունը։«Նիկոլ Փաշինյանի համար անվտանգություն կարելի է ապահովել, իսկ քաղաքացու համար՝ ո՞չ։ Անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն», – ասաց Մնացականյանը։Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ հաստատելով նրա մեղավորությունը իրեն մեղսագրված վտանգավոր արարքներում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75059061_137:0:1240:827_1920x0_80_0_0_98257716821e247d4bb9a6790ca2db16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոնա մնացականյան, դատ, ավտովթար
սոնա մնացականյան, դատ, ավտովթար
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը դստեր և չծնված թոռնուհու մահվան մեջ գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին մեղավոր է համարում, թեև վերջինս իր մեղքը չի ընդունում։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այլ անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Ապացուցված է, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, այսինքն՝ միջոցներ չի ձեռնարկել վթարը կանխելու համար, միանշանակ մեղավոր է։ Եթե ժամանակին միջոցներ ձեռնարկեր, վթար չէր լինի։ Միայն ինքը չէ մեղավորը, մենք նաև շարասյան ղեկավարների նկատմամբ ենք բողոք ներկայացրել», – դատական հերթական նիստից հետո ասաց Մնացական Մնացականյանը։
Հոր համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչպես է անհետացել վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները։
«Ասում են՝ ձայնագրությունները չկան, փչացել են։ Այքա՞ն անփույթ, կարելի՞ է ամեն հարցում այդքան անփույթ գտնվել», – շարունակեց Մնացականյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարո՞ւմ է, Մնացականյանը պատասխանեց, թե իրավական երկրում դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր։ Սակայն նրա համար անհասկանալի է Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը շարասյան հետ կապ չունի։
«Ինքը տենց է մտածում, ես չեմ կարող բացատրել՝ ինչու։ Ցավակցություն հայտնեց, բայց այն, որ համեմատում է ավտոբուսում նստած ուղևորի հետ, ես բացարձակ չեմ հասկանում այդ մոտեցումը», – ասաց Սոնայի հայրը։
Մնացական Մնացականյանի համար նաև ընդունելի չէ պարզաբանումը, թե շարասյունը ապահովում էր վարչապետի անվտանգությունը։
«Նիկոլ Փաշինյանի համար անվտանգություն կարելի է ապահովել, իսկ քաղաքացու համար՝ ո՞չ։ Անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն», – ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ հաստատելով նրա մեղավորությունը իրեն մեղսագրված վտանգավոր արարքներում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում
վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ
քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։