00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Նավասարդյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել

Բաժանորդագրվել
Արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց։
Լրագրողների հետ զրույցում տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը պարզաբանեց՝ դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որով հաստատել է Արամ Նավասարդյանի մեղավորությունը իրեն մեղսագրված վտանգավոր արարքներում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»,- ասաց Ասլանյանը։
Պաշտպանի խոսքով՝ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև նոր օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել- լքելն այլևս հանցագործություն չէ, այս արարքն ապաքրեականացված է։
«Նավասարդյանին, ըստ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքի, նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով, նոր Քրեական օրենսգրքով ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, կիրառվելու է նախկին Քրեական օրենսգիրքը»,- նշեց տուժող կողմի պաշտպանը։
Ասլանյանը նաև հավելեց՝ վերդիկտը բողոքարկելի փաստաթուղթ չէ, ուստի երբ տուժող կողմը դժգոհ լինի պատժաչափից, այդ ժամանակ կբողոքարկի դատական ակտը։
Րաֆֆի Ասլանյանը կասկածում է, որ այս պատմության մեջ կա մի հանգամանք, որը խնամքով թաքցվում է։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելուն։ Դեռ 2022թ․ հոկտեմբերին գրել էինք, որ շարասյան ավտոմեքենաներում գործող ռադիոկապի ձայնագրությունը չի տրամադրվում՝ պատճառաբանությամբ, թե ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։
«Օրինակ, մենք կտեսնեինք՝ ով հրահանգ տվեց արագ անցնել։ Արամ Նավասարդյանի պաշտպանն անընդհատ դա է ակնարկում, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ, այսինքն՝ մարդուն գուցե ասել են՝ «արագացրու»։ Պաշտպանական եզրափակիչ ելույթները լսելիս տպավորությունն այն էր, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավարի կազմի մոտ։ Եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա այդ մասին։ Ինքն ասում է՝ արագությունն իր լիազորությունը չէ, բայց ինքը երբեք էլ չի ընդունել, որ գերազանցել է արագությունը»,- ասաց Ասլանյանը։
Լրահոս
0