https://arm.sputniknews.ru/20250813/stvoragrvatsy-voch-miajn-khaghaghutjan-pajmanagir-ajl-nujnisk-kapituljacivon-akt-che-zurabjan-92279784.html
Վաշինգտոնում ստորագրվածը նույնիսկ կապիտուլյացիոն ակտ չէ․ ՀԱԿ փոխնախագահ
Վաշինգտոնում ստորագրվածը նույնիսկ կապիտուլյացիոն ակտ չէ․ ՀԱԿ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ստորագրումից 5 օր անց դեռ հրապարակված չեն այն փաստաթղթերը, որոնք պետք է բացահայտեին, թե ինչ կարգով ու պայմաններով է գործելու «Թրամփի ուղին»։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T19:04+0400
2025-08-13T19:04+0400
2025-08-13T19:22+0400
լևոն զուրաբյան
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
վաշինգտոն
իլհամ ալիև
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92155087_0:50:1600:951_1920x0_80_0_0_8c487ebf592c3c098e774d23dc5175df.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վաշինգտոնում ՀՀ իշխանությունները ոչ թե խաղաղության պայմանագիր են ստորագրել, այլ համաձայնություն Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակած պատրաստակամությանը` նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Նա վստահ է՝ սա դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետև Ադրբեջանը, միևնույն է, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, պահել հայ պատանդներին, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել և հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին:Զուրաբյանը շեշտում է՝ Հայաստանի դեմ ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:ՀԱԿ փոխնախագահի համար նաև անհասկանալի է, թե ինչու 5 օր անց դեռ հրապարակված չեն Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք հուշագրերը, որոնք պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» ստեղծման պայմաններն ու կարգավորումները։«Այն վիճակը, որը ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ և, ինչն ավելի կարևոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետևանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից»,- գրում է Զուրաբյանը։Ըստ նրա՝ քարոզչական այն արշավը, որ վարում են ՀՀ իշխանությունները, բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92155087_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dbd56402da10f2ff168e32c9a3db0e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, վաշինգտոն, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp)
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, վաշինգտոն, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp)
Վաշինգտոնում ստորագրվածը նույնիսկ կապիտուլյացիոն ակտ չէ․ ՀԱԿ փոխնախագահ
19:04 13.08.2025 (Թարմացված է: 19:22 13.08.2025) Ստորագրումից 5 օր անց դեռ հրապարակված չեն այն փաստաթղթերը, որոնք պետք է բացահայտեին, թե ինչ կարգով ու պայմաններով է գործելու «Թրամփի ուղին»։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վաշինգտոնում ՀՀ իշխանությունները ոչ թե խաղաղության պայմանագիր են ստորագրել, այլ համաձայնություն Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակած պատրաստակամությանը` նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա վստահ է՝ սա դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետև Ադրբեջանը, միևնույն է, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, պահել հայ պատանդներին, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել և հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին:
Զուրաբյանը շեշտում է՝ Հայաստանի դեմ ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:
«Փաստորեն գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ չի երևում»,- գրել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի համար նաև անհասկանալի է, թե ինչու 5 օր անց դեռ հրապարակված չեն Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք հուշագրերը, որոնք պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» ստեղծման պայմաններն ու կարգավորումները։
«Այն վիճակը, որը ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ և, ինչն ավելի կարևոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետևանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից»,- գրում է Զուրաբյանը։
Ըստ նրա՝ քարոզչական այն արշավը, որ վարում են ՀՀ իշխանությունները, բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։