https://arm.sputniknews.ru/20250813/pek-y-hajtnaberel-e-15-kg-tmramijvoc-vory-nakhatel-ein-iracnel-telegramjan-aliqvov-92254460.html
ՊԵԿ-ը հայտնաբերել է 1.5 կգ թմրամիջոց, որը նախատել էին իրացնել տելեգրամյան ալիքով
ՊԵԿ-ը հայտնաբերել է 1.5 կգ թմրամիջոց, որը նախատել էին իրացնել տելեգրամյան ալիքով
Sputnik Արմենիա
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ: 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T10:55+0400
2025-08-13T10:55+0400
2025-08-13T10:57+0400
տեսանյութեր
թմրանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ագարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92254103_0:1:1375:774_1920x0_80_0_0_16070b396b4d9a6e58cae6d2b777fecb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ թմրանյութերն հայտնաբերվել է ԻԻՀ–ի ժամանած բեռնատար ավտոմեքենան զննելիս։«Ագարակ սահմանային անցման կետում մաքսային զննման են ենթարկվել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ հաշիշի յուղով»,– ասված է հաղորդագրության մեջ։ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, հարուցվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում։Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի, 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։«Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է 650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է»,– նշված է հայտարարությունում։Ընդհանուր հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
իրանի իսլամական հանրապետություն
ագարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Из незаконного оборота обнаружено и изъято более 1,5 кг различных видов наркотических средств: «метамфетамин», «гашишное масло» и «марихуана»
Sputnik Արմենիա
Из незаконного оборота обнаружено и изъято более 1,5 кг различных видов наркотических средств: «метамфетамин», «гашишное масло» и «марихуана»
2025-08-13T10:55+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92254103_171:0:1203:774_1920x0_80_0_0_13de6e810d804b259ff2cd56836e8c4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ագարակ, видео
տեսանյութեր, թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ագարակ, видео
ՊԵԿ-ը հայտնաբերել է 1.5 կգ թմրամիջոց, որը նախատել էին իրացնել տելեգրամյան ալիքով
10:55 13.08.2025 (Թարմացված է: 10:57 13.08.2025) Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ թմրանյութերն հայտնաբերվել է ԻԻՀ–ի ժամանած բեռնատար ավտոմեքենան զննելիս։
«Ագարակ սահմանային անցման կետում մաքսային զննման են ենթարկվել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ հաշիշի յուղով»,– ասված է հաղորդագրության մեջ։
ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, հարուցվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում։
«Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից տարածքը դարանակալվել է։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։ Պարզվել է, որ նրանք թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր են և թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով»,– հաղորդում է ՊԵԿ–ը։
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի, 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։
«Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայի թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է 650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է»,– նշված է հայտարարությունում։
Ընդհանուր հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։