https://arm.sputniknews.ru/20250813/nakhararutjan-berats-arvoghjutjan-hamaparpak-apahvovagrutjuny-apahvovagrakan-mvodel-che-ham-92272498.html
Նախարարության բերած առողջության համապարփակ ապահովագրությունը ապահովագրական մոդել չէ․ ՀԱՄ
Նախարարության բերած առողջության համապարփակ ապահովագրությունը ապահովագրական մոդել չէ․ ՀԱՄ
Sputnik Արմենիա
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը ոչ միայն չի լիցենզավորվելու Կենտրոնական բանկի կողմից, այլև չի կարգավորվելու և վերահսկվելու նրա կողմից։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T15:45+0400
2025-08-13T15:45+0400
2025-08-13T15:47+0400
ապահովագրություն
հհ առողջապահության նախարարություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71035413_0:104:2861:1713_1920x0_80_0_0_5f644e00491d83f71f5b7663174a618d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած առողջության համապարփակ ապահովագրության մոդելն իրականում սոցիալական ապահովություն է ու չի կարող համարվել ապահովագրական մոդել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ապահովագրողների միությունը։Շեշտվում է, որ նախարարության առաջարկած մոդելը հիմնված չէ ապահովագրական համակարգի գործունեության առանցքային սկզբունքների վրա, ուստի չի կարող համարվել ապահովագրական գործունեություն։Նախևառաջ, ՀՀ-ում ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից, սակայն նախարարության առաջարկած մոդելի դեպքում ծառայությունների մատուցումն իրականացնելու է Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։ Այն ոչ միայն չի լիցենզավորվելու ԿԲ–ի կողմից, այլև ենթակա չի լինելու վերջինիս կարգավորմանը և վերահսկողությանը։Ապահովագրական ընկերությունների գործունեության անընդհատությունը երաշխավորված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան կապիտալի առկայությամբ և վերահսկվում է ամեն ամիս։ Հայաստանի ապահովագրողների միությունից հայտնում են, որ առողջապահության նախարարությունն առաջարկել է ապահովագրական ընկերություններին հասարակությանը մատուցել այնպիսի ապահովագրական ծածկույթ, որը ներառված չէ Առողջության համապարփակ ապահովագրության մեջ։ Օրինակ՝ ատամնաբուժական ծառայությունները և պալիատիվ խնամքը։«Հայաստանի ապահովագրողների միությունը տեղեկացնում է, որ նման մոտեցումը չի կարող համարվել պետական-մասնավոր համագործակցություն և ընդունելի լինել ապահովագրական ընկերությունների համար, քանի որ այս դեպքում ևս խաթարվում են ապահովագրության հիմնարար սկզբունքները»,- շեշտում են միությունից։Նշվում է, որ առողջապահության նախարարության առաջարկած մոդելը պետական սոցիալական ապահովություն է, որի փոքր ծավալով օրինակը ներկայում գործող պետական պատվերի մեխանիզմն է։ Այն սկզբունքորեն տարբերվում է ապահովագրական գործունեությունից, հիմնված չէ ապահովագրական գործունեության սկզբունքների, ինչպես նաև այդ գործունեությունը կարգավորող իրավական և վերահսկողական առկա մեխանիզմների վրա, ուստի ապահովագրություն համարվել չի կարող։Հիշեցնենք` ուղիղ 2 տարի առաջ հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը մինչ օրս էլ տարբեր գերատեսչություններում շարունակում է մնալ մշակման փուլում։Ի սկզբանե նախատեսվում էր, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի 2027 թվականին, իսկ մինչ այդ` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է իրականացվեր ապահովագրության փորձարարական ծրագիր՝ բնակչության որոշ խմբերի ընդգրկմամբ։ Սակայն դա ևս չի իրականացվել։Ավանեսյանը ձախողել է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը. «Ժողովուրդ»Ըստ օրինագծի` ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կարող է կազմել տարեկան 120 000-ից մինչև 164 400 դրամ, որը մեկ ամսվա հաշվարկով կազմում է 10 000-ից մինչև 13 700 դրամ։Առողջության ապահովագրության օրինագծում խնդրահարույց կետեր կան. Նազարեթյանը թվարկել է դրանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71035413_0:0:2729:2047_1920x0_80_0_0_2922516b7a70542a56c8bb888cd44371.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապահովագրություն, հհ առողջապահության նախարարություն, հայաստան
ապահովագրություն, հհ առողջապահության նախարարություն, հայաստան
Նախարարության բերած առողջության համապարփակ ապահովագրությունը ապահովագրական մոդել չէ․ ՀԱՄ
15:45 13.08.2025 (Թարմացված է: 15:47 13.08.2025) Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը ոչ միայն չի լիցենզավորվելու Կենտրոնական բանկի կողմից, այլև չի կարգավորվելու և վերահսկվելու նրա կողմից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած առողջության համապարփակ ապահովագրության մոդելն իրականում սոցիալական ապահովություն է ու չի կարող համարվել ապահովագրական մոդել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ապահովագրողների միությունը։
Շեշտվում է, որ նախարարության առաջարկած մոդելը հիմնված չէ ապահովագրական համակարգի գործունեության առանցքային սկզբունքների վրա, ուստի չի կարող համարվել ապահովագրական գործունեություն։
Նախևառաջ, ՀՀ-ում ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից, սակայն նախարարության առաջարկած մոդելի դեպքում ծառայությունների մատուցումն իրականացնելու է Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։ Այն ոչ միայն չի լիցենզավորվելու ԿԲ–ի կողմից, այլև ենթակա չի լինելու վերջինիս կարգավորմանը և վերահսկողությանը։
«Ապահովագրական գործունեությունը ենթադրում է ընկերության կողմից ռիսկի ստանձնում սեփական կապիտալի հաշվին։ Ներկայումս ՀՀ-ում ապահովագրական ծառայություններ մատուցում են ԿԲ կողմից լիցենզավորված 7 մասնավոր և 1 պետական ապահովագրական ընկերություններ։ Գործող 7 մասնավոր ապահովագրական ընկերությունները միասին տնօրինում են 30 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալից և սեփական ու հավաքագրված միջոցներից ձևավորված տեխնիկական պահուստներ, որով պատասխանատվություն են կրում իրենց ստանձնած պարտավորությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ապահովագրական ընկերությունների գործունեության անընդհատությունը երաշխավորված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան կապիտալի առկայությամբ և վերահսկվում է ամեն ամիս։ Հայաստանի ապահովագրողների միությունից հայտնում են, որ առողջապահության նախարարությունն առաջարկել է ապահովագրական ընկերություններին հասարակությանը մատուցել այնպիսի ապահովագրական ծածկույթ, որը ներառված չէ Առողջության համապարփակ ապահովագրության մեջ։ Օրինակ՝ ատամնաբուժական ծառայությունները և պալիատիվ խնամքը։
«Հայաստանի ապահովագրողների միությունը տեղեկացնում է, որ նման մոտեցումը չի կարող համարվել պետական-մասնավոր համագործակցություն և ընդունելի լինել ապահովագրական ընկերությունների համար, քանի որ այս դեպքում ևս խաթարվում են ապահովագրության հիմնարար սկզբունքները»,- շեշտում են միությունից։
Նշվում է, որ առողջապահության նախարարության առաջարկած մոդելը պետական սոցիալական ապահովություն է, որի փոքր ծավալով օրինակը ներկայում գործող պետական պատվերի մեխանիզմն է։ Այն սկզբունքորեն տարբերվում է ապահովագրական գործունեությունից, հիմնված չէ ապահովագրական գործունեության սկզբունքների, ինչպես նաև այդ գործունեությունը կարգավորող իրավական և վերահսկողական առկա մեխանիզմների վրա, ուստի ապահովագրություն համարվել չի կարող։
Հիշեցնենք` ուղիղ 2 տարի առաջ հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը մինչ օրս էլ տարբեր գերատեսչություններում շարունակում է մնալ մշակման փուլում։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի 2027 թվականին, իսկ մինչ այդ` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է իրականացվեր ապահովագրության փորձարարական ծրագիր՝ բնակչության որոշ խմբերի ընդգրկմամբ։ Սակայն դա ևս չի իրականացվել։
Ըստ օրինագծի` ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կարող է կազմել տարեկան 120 000-ից մինչև 164 400 դրամ, որը մեկ ամսվա հաշվարկով կազմում է 10 000-ից մինչև 13 700 դրամ։