00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավանեսյանը ձախողել է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2024
Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցն ընդգծում է, որ օրենսդրական փաթեթը դեռ ՀՀ ազգային ժողով չի ներկայացվել, սակայն առողջապահության նախարարը հստակ ժամկետներ էր խոստացել։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վստահված առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը: Ավանեսյանը մանրամասնել էր, որ համակարգը կիրագործվի փուլերով. սկզբում շահառու կդառնան մինչև 18 տարեկան երեխաները, այնուհետև հաշմանդամություն ունեցող անձինք, որից հետո նոր միայն այլ խմբեր։
«Բայց, պարզվում է՝ մինչև հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։ Ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը»,–գրում է օրաթերթը։
Նշենք, որ երեկ` մայիսի 23–ին, Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում չպատասխանեց այն հարցին, թե երբ է տրվելու առաջին փուլի մեկնարկը, բացատրելով, որ դա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, հանրային լսումներ լինեն։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն դեռ 2023 թվականի փետրվարին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։
Վրաստան այցելելու համար կյանքի և առողջության ապահովագրությունը դեռ պարտադիր չէ. ՀՀ ԱԳՆ
Նշվում էր, որ 2024 թվականից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։
2025թ–ից պետությունը ծրագրում էր համակարգում ներառել թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում էր ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
Լրահոս
0