https://arm.sputniknews.ru/20250813/irany-chktrel-tarancik-ughineric-hajtni-e-inch-en-qnnarkel-mirzvojann-u-araghchin-92253681.html
Իրանը չկտրել տարանցիկ ուղիներից․ հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին
Իրանը չկտրել տարանցիկ ուղիներից․ հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին
Sputnik Արմենիա
Իրանական գործակալությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների... 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T10:13+0400
2025-08-13T10:13+0400
2025-08-13T10:17+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
աբբաս արաղչի
արարատ միրզոյան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87113887_0:19:1600:919_1920x0_80_0_0_6c56beed4753e5ce4ec5a46421ab8c3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանով անցնող այսպես կոչված «Թրամփի ուղին» չպետք է խոչընդոտի Իրանի հասանելիությանը այլ տարանցիկ ճանապարհներին, իրանական Tasnim գործակալությունը մեջբերում է արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքերը ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:Արաղչին ընդգծել է, որ այս առումով ցանկացած որոշում կամ միջոցառում պետք է ընդունվի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև համապատասխանի տարածաշրջանի պետություններում կայունության և անվտանգության պահանջներին:Հիշեցնենք` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։Ի տարբերություն այս արձագանքների, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87113887_113:0:1536:1067_1920x0_80_0_0_c961e37b5ec4c25777ab09ca88eb257f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի, արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի, արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)
Իրանը չկտրել տարանցիկ ուղիներից․ հայտնի է` ինչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին
10:13 13.08.2025 (Թարմացված է: 10:17 13.08.2025) Իրանական գործակալությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների զրույցից:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանով անցնող այսպես կոչված «Թրամփի ուղին» չպետք է խոչընդոտի Իրանի հասանելիությանը այլ տարանցիկ ճանապարհներին, իրանական Tasnim գործակալությունը մեջբերում է արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքերը ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Դիվանագետը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, միևնույն ժամանակ Թեհրանն իր անհանգստությունն է հայտնել ամերիկացիների առաջարկած տրանսպորտային նախագծի վերաբերյալ, որը վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երթուղին 99 տարով վարձակալելուն։ Արաղչին ընդգծել է, որ ընդունված որոշումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և խաթարեն երկրների տարածքային ամբողջականությունը:
Արաղչին ընդգծել է, որ այս առումով ցանկացած որոշում կամ միջոցառում պետք է ընդունվի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև համապատասխանի տարածաշրջանի պետություններում կայունության և անվտանգության պահանջներին:
Հիշեցնենք`
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական
Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։
Ի տարբերություն այս արձագանքների, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ
Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։