https://arm.sputniknews.ru/20250813/irani-artgvortsnakhararn-u-igvor-khvovaevy-taratsashrjanajin-harcer-en-qnnarkel-92285050.html
Իրանի արտգործնախարարն ու Իգոր Խովաևը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Իրանի արտգործնախարարն ու Իգոր Խովաևը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։ 13.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-13T22:32+0400
2025-08-13T22:32+0400
2025-08-13T22:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
իգոր խովաև
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92284731_0:0:942:530_1920x0_80_0_0_14672772d353e128c62cf565a34f7704.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։Iran’s Today-ը հայտնում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր։Հիշեցնենք` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։Ի տարբերություն այս արձագանքների` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Встреча спецпредставителя МИД РФ Игоря Ховаева и министр иностранных дел Ирана Аббаса Арагчи
Sputnik Արմենիա
Встреча спецпредставителя МИД РФ Игоря Ховаева и министр иностранных дел Ирана Аббаса Арагчи
2025-08-13T22:32+0400
true
PT0M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0d/92284731_102:0:809:530_1920x0_80_0_0_c22df5dec9f3a5ef4ba890c4484022a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, իգոր խովաև, աբբաս արաղչի, видео
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, իգոր խովաև, աբբաս արաղչի, видео
Իրանի արտգործնախարարն ու Իգոր Խովաևը տարածաշրջանային հարցեր են քննարկել
22:32 13.08.2025 (Թարմացված է: 22:49 13.08.2025) Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական I
RNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:
«Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշմանը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատմանը՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանային երկրների կողմից խնդիրների խաղաղ կարգավորման և տարածաշրջանային մեխանիզմների, ինչպիսին է 3+3 ձևաչափը, ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և ինտեգրացման, տարածաշրջանի երկրների անվտանգության և կայունության ապահովման համար»,- նշում է IRNA-ն։
Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։
Iran’s Today-ը հայտնում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր։
Հիշեցնենք`
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումից հետո Իրանի արտգործնախարարությունը ողջունեց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը` այն դիտարկելով որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և միաժամանակ մտահոգություն հայտնեց ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական
Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ Հայաստանի հարավային մասի հաղորդակցության ուղիները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփինը չեն լինի։ Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարեց` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի։
Ի տարբերություն այս արձագանքների` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշեց, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում հաշվի են առնվել Իրանի պահանջները` Սյունիքով երթուղու հետ կապված։ Սակայն հետաքրքրական է, որ նախարարի այս հայտարարությունից հետո նախարարության պաշտոնական ներկայացուցիչ
Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ արտատարածաշրջանային պետությունների միջամտությունը Հարավային Կովկասի անվտանգության համար։