00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամստերդամը Սամվել Կարապետյանի գործով առաջին նիստին դեռ չի կարող ներկայացնել նրա շահերը

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2025
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը նշեց, որ դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի հաստատեն իր մասնակցությունը Կարապետյանի քրեական գործին և այժմ սպասում են հաստատման։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ակհայտ քաղաքական է, և այս հարցով անցկացվող ցանկացած դատավարություն համեմատելի է ցուցադրական դատավարության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը, որը պետք է պաշտպանի Կարապետյանի շահերը։
«Քրեական այս գործը պետք է հայ ժողովրդին ծանրագույն մտահգություն պատճառի, որ նմանօրինակ դատավարություն է իրականացվում։ ՀՀ գլխավոր դատախազը, որը սերտ կապեր ունի ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ, մեղադրանքը հարուցել է` հիմնվելով բառերի սխալ մեկնաբանության վրա։ Անհայտ է, որ Կարապետյանի օգտագործած բառերի հիման վրա չի կարելի հանգել եզրակացության, որ դատախազի հարուցած մեղադրանքը երբևէ կարող է հիմնավոր ճանաչվել օրենքի դատարանում։ Դա պարզապես անընդունելի է։ Պետք է նշեմ, որ ի տարբերություն զուտ իրավական գործի, խնդիրն այստեղ այն է, որ այս գործում ներգրավվել է նաև երկրի գործադիր մարմինը, մինչդեռ ժողվորդավարության մեջ պետք է լինի առանձնացում քաղաքականության և քրեական հետապնդման միջև»,– ընդգծեց իրավապաշտպանը։
Ըստ նրա` այստեղ խնդիրը նաև այն է, որ ՀՀ վարչապետը ճիշտ չի լսել իր վստահորդ Կարապետյանի բառերը, որից հետո նա ասել է բառեր, որոնք և սպառնացող են, և վիրավորական են։
«Դրանից կարող ենք եզրակացնել, որ վարչապետն իր ունեցած ողջ իշխանությունը գործադրելու է Կարապետյանի նկատմամբ»,– կարծիք հայտնեց Ամստերդամը։
Նա ավելացրեց, որ իրենց ընկերությունը հիմա դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի հաստատեն իրենց մասնակցությունը Կարապետյանի քրեականբ գործին և այժմ սպասում են հաստատման։
«Մենք իրենց փաստարկներ ենք ներկայացրել, որ ես ունեմ փաստաբանի կարգավիճակ Կանադայում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում։ Փաստաբանների պալատը համապատասխան փաստաթղթեր է ուզում մեզնից, որոնք այս պահին չունենք։ Սակայն դա չի խանգարում ինձ, որ վաղը դատարան գնամ։ Ես, ճիշտ է, չեմ կարող ներկայացնել վաղը Կարապետյանի շահերը, սակայն մտադիր եմ գնալ ու իմ վստահորդին իմ աջակցությունը ցույց տալ դատարանի մոտ»,– վստահեցրեց իրավապաշտպանը։
Նրա համար անընդունելի է նաև Կարապետյանին ձերբակալելու ձևը, երբ բազմաթիվ ոստիկաններ են ներգրավել։ «Դա անընդունելի է, աղաղակող է, ամոթաբեր է ու ոչ բարոյական, երբ գնում են անհատի հետևից, երբ նա հոր հուղարկավորության գործընթացն է առավոտյան ավարտին հասցնում։ Ինչպիսի ցնցող վարքագիծ քաղաքակիրթ մարդկանց կողմից մի հասարակության կողմից, որտեղ կրոնը միավորող գործոն է…Մարդուն թիրախավորել նման զգայուն ժամանակահատվածում»,– իր վրդովմունքը հայտնեց իրավապաշտպանը։
Ամստերդամնն անդրադարձավ նաև Կարապետյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի այն հատվածին, որտեղ խոսվում է փողերի լվացման մասին` նշելով, որ դա համընդգրկուն ձևակերպում է և որևէ առնչությւոն չունի իր վստահորդի հետ։
«Մենք տեսնելու ենք շոու դատավարություն, և ՀՀ կառավարությունը պետք է վերագնահատի այս գործի քաղաքկան գինը միջազգային հանրույթի շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ այս գործով կառավարության վարքագիծը կարժանանա իրենց բոլոր քաղաքական, տնտեսական գործընկերների ուշադրությանը։ Մենք այս գործը կհասցնենք նաև միջազգային իրավական հարթակներ, օրինակ` ՄԱԿ, որպեսզի նրանց ներկայացվի ոչ միայն անհատի, այլև եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը։ Այս երկու հանգամանքը հնարավոր չէ առանձնացնել»,– վստահեցրեց իրավաշտպանը։
Նրա խոսքով` այն հայտարարությունները, որոնք հնչել են ՀՀ աշխարհիկ իշխանության կողմից եկեղեցու հասցեին, խախտում են ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը և «Կրոնի մասին» օրենքը, այլև կրոնի և պետության առանձնացումը, որը ժողովրդավարության կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհում։ Ըստ նրա` դա միայն վտանգի ու անհանգստության առիթ տալիս։
Ամստերդամը նշեց, որ 45 տարի շարունակ պաշտպանել է քրիստոնյաների, ինչպես նաև կրոնական այլ կազմակերպությունների շահերը, սակայն շատ հազվադեպ է տեսել այն, ինչ հիմա տեսնում է Հայաստանում։
«Նման գործելակերպը չի կարող նորմալ համարվել։ Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են որևէ հասարակությունում։ Սրանք քաղաքակիրթ հասարակության մեջ լուծելու խնդիրներ են, այլ ոչ թե վերաբերում են քրեական դատարանին»,– ընդգծեց իրավապաշտպանը։
Նա վստահ է` այս գործի արդյունքներով Սամվել Կարապետյանը հաջողության է հասնելու, պատճառված վնասի փոխհատուցում է ստանալու, որը կվճարի կամ այս, կամ հաջորդ կառավարությունը։
Բացի այդ, նա նշեց, որ եկեղեցու մասով դիմելու են նաև Վատիկանին։
Սամվել Կարապետյանի հետ կատարվածը ֆանտաստիկ ապերախտություն է. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
0