https://arm.sputniknews.ru/20250812/tigran-avinjani-hajry-hamadzajn-che-hambali-gvortsvov-kajacvats-vorvoshmany-na-veraqnnich-e-dimel-92218767.html
Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ «համբալի գործով» կայացված որոշմանը․ նա վերաքննիչ է դիմել
Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ «համբալի գործով» կայացված որոշմանը․ նա վերաքննիչ է դիմել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դատարանը պարտավորեցրել էր Արմեն Ավինյանին 250 հազար դրամ փոխհատուցում վճարել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար։ 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T09:52+0400
2025-08-12T09:52+0400
2025-08-12T09:52+0400
հայաստան
տիգրան ավինյան
հայր
արմեն ամիրյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89125214_0:0:1200:676_1920x0_80_0_0_2db40a7f2349e31e8654a211e8e21ea2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, վերաքննիչ դատարան է դիմել՝ չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։Հուլիսի 5-ին հայտնել էինք, որ Արմեն Ավինյանը «համբալի գործով» պարտվել է դատարանում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Դատարանը հայցն ընդունել էր հունվարի 20-ին և մակագրել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ 500 հազար դրամի փոխարեն պարտավորեցնելով Արմեն Ավինյանին 250 հազար դրամի չափով փոխհատուցում վճարել։Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց հոր պահվածքի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89125214_108:0:1009:676_1920x0_80_0_0_663118d3fabc3d3af930c02e4e5b9957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, հայր, արմեն ամիրյան, դատարան
հայաստան, տիգրան ավինյան, հայր, արմեն ամիրյան, դատարան
Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ «համբալի գործով» կայացված որոշմանը․ նա վերաքննիչ է դիմել
Ավելի վաղ դատարանը պարտավորեցրել էր Արմեն Ավինյանին 250 հազար դրամ փոխհատուցում վճարել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, վերաքննիչ դատարան է դիմել՝ չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ։ Այս մասին հայտնում է
«Հրապարակը»։
Հուլիսի 5-ին
հայտնել էինք, որ Արմեն Ավինյանը «համբալի գործով» պարտվել է դատարանում։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Դատարանը հայցն ընդունել էր հունվարի 20-ին և մակագրել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ 500 հազար դրամի փոխարեն պարտավորեցնելով Արմեն Ավինյանին 250 հազար դրամի չափով փոխհատուցում վճարել։
«Պարզվում է, որ Արմեն Ավինյանը հաշտ չէ դատարանի որոշման հետ, նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ ասաց՝ որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան, դեռևս մակարգրված չէ որևէ դատավորի։ Վիրավորելու կամ նման միտում ունեցե՞լ է ավագ Ավինյանը, փաստաբանն ասաց՝ դա դատական նիստերի ընթացքում ներկայացրել են դատարանին»,- գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո
Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց հոր պահվածքի համար։