https://arm.sputniknews.ru/20250812/malukh-sev-tsvovi-hatakvov-erevany-kvoghmnvorvoshvel-e-ir-hamar-ynduneli-dzevachapi-harcum-92126967.html
Մալուխ Սև ծովի հատակով. Երևանը կողմնորոշվել է իր համար ընդունելի ձևաչափի հարցում
Մալուխ Սև ծովի հատակով. Երևանը կողմնորոշվել է իր համար ընդունելի ձևաչափի հարցում
Sputnik Արմենիա
Հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ: 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T08:54+0400
2025-08-12T08:54+0400
2025-08-12T08:54+0400
սև ծով
մալուխ
էլեկտրաէներգիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80577806_0:169:3072:1897_1920x0_80_0_0_0f3f1b163186b44a39ac0c0389f21a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանը որոշել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին իր համար ընդունելի մասնակցության ձևաչափը։ Այս մասին է վկայում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատասխանը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Ադրբեջանը և Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էլեկտրամալուխի նախագիծը, Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը պաշտոնական հետաքրքրություն է հայտնել դրա նկատմամբ միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։Գերատեսչությունում ընդգծել են, որ հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով:Նախարարության գնահատմամբ, հաշվի առնելով Վրաստանից դեպի երրորդ երկրներ էլեկտրաէներգիայիարտահանաման պահանջարկի աճը՝ սա լավ հնարավորություն է հայկական կողմի համար Վրաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելով՝ արտահանել հատկապես վերականգվող էներգետիկ աղբյուրներից արտադրվող մեր էլեկտրաէներգիան դեպի երրորդ երկրներ:Ընդ որում, նախագծին Հայաստանի պաշտոնական միացումը հնարավոր կլինի միայն Վրաստանի և մյուս մասնակիցների՝ Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ մտադրությունների մասին հուշագրի ստորագրումից հետո:Որպես մասնակցության ձևաչափ հայկական կողմի համար ընդունելի է համարվել ներդրման դիմաց որոշակի բաժնեմասի ստացումը ծրագիրն իրականացնող ընկերության կողմից, ինչպես նաև մալուխի թողունակության որոշակի մասի նկատմամբ անձեռնմխելի քվոտայի իրավունքի ստացումը:Նախարարությունում նշել են նաև, որ ծրագրի իրականացման գործում կարևոր դեր կարող է խաղալ Եվրոպական միության աջակցությունը:Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան միացնող «Կասպից-Սև ծով-Եվրոպա» (Black Sea Energy) էներգետիկ միջանցքի գործարկումը նախատեսված է 2032 թվականին:
https://arm.sputniknews.ru/20250802/baqvi-gazy-damaskvosum-pvordzagety-nshum-e-inchpes-e-ajn-hakasum-mvoskvaji-ev-erevani-shaherin-91907709.html
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80577806_0:0:2732:2048_1920x0_80_0_0_c2ed2f833c5200e05d0dd99d1e13fbaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սև ծով, մալուխ, էլեկտրաէներգիա, հայաստան
սև ծով, մալուխ, էլեկտրաէներգիա, հայաստան
Մալուխ Սև ծովի հատակով. Երևանը կողմնորոշվել է իր համար ընդունելի ձևաչափի հարցում
Հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանը որոշել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին իր համար ընդունելի մասնակցության ձևաչափը։ Այս մասին է վկայում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատասխանը
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ադրբեջանը և Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էլեկտրամալուխի նախագիծը, Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը պաշտոնական հետաքրքրություն է հայտնել դրա նկատմամբ միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։
Նախարարությունում ընդգծել են, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը, հատկապես իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի նախագծերի համատեքստում, ինչպիսիք են Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ուղղություններով 400 ԿվՏ հզորությամբ էլեկտրահաղորդման գծերը:
Գերատեսչությունում ընդգծել են, որ հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով:
Նախարարության գնահատմամբ, հաշվի առնելով Վրաստանից դեպի երրորդ երկրներ էլեկտրաէներգիայիարտահանաման պահանջարկի աճը՝ սա լավ հնարավորություն է հայկական կողմի համար Վրաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելով՝ արտահանել հատկապես վերականգվող էներգետիկ աղբյուրներից արտադրվող մեր էլեկտրաէներգիան դեպի երրորդ երկրներ:
Ընդ որում, նախագծին Հայաստանի պաշտոնական միացումը հնարավոր կլինի միայն Վրաստանի և մյուս մասնակիցների՝ Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ մտադրությունների մասին հուշագրի ստորագրումից հետո:
Որպես մասնակցության ձևաչափ հայկական կողմի համար ընդունելի է համարվել ներդրման դիմաց որոշակի բաժնեմասի ստացումը ծրագիրն իրականացնող ընկերության կողմից, ինչպես նաև մալուխի թողունակության որոշակի մասի նկատմամբ անձեռնմխելի քվոտայի իրավունքի ստացումը:
Նախարարությունում նշել են նաև, որ ծրագրի իրականացման գործում կարևոր դեր կարող է խաղալ Եվրոպական միության աջակցությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան միացնող «Կասպից-Սև ծով-Եվրոպա» (Black Sea Energy) էներգետիկ միջանցքի գործարկումը նախատեսված է 2032 թվականին: