https://arm.sputniknews.ru/20250802/baqvi-gazy-damaskvosum-pvordzagety-nshum-e-inchpes-e-ajn-hakasum-mvoskvaji-ev-erevani-shaherin-91907709.html
Բաքվի գազը Դամասկոսում. փորձագետը նշում է՝ ինչպես է դա հակասում Մոսկվայի և Երևանի շահերին
Բաքվի գազը Դամասկոսում. փորձագետը նշում է՝ ինչպես է դա հակասում Մոսկվայի և Երևանի շահերին
Sputnik Արմենիա
Անկարան և Բաքուն հետևողական ուժեղացնում են իրենց դերը որպես էներգետիկ հանգույց՝ Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքին միացնելու գործընթացում։ Թուրքիան ակտիվորեն... 02.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-02T19:30+0400
2025-08-02T19:30+0400
2025-08-02T19:32+0400
ադրբեջան
սիրիա
գազ
վահե դավթյան
թուրքիա
իսրայել
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_0:0:2473:1392_1920x0_80_0_0_ab9c60732f385880c3284c2bb5675041.jpg
Անկարան ակտիվ աշխատում է էներգետիկ հսկայի իր դերը ամրապնդելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տարածքով ադրբեջանական բնական գազի մատակարարմանը Սիրիա։ Դավթյանի խոսքով՝ ուղիղ սպառնալիք Հայաստանին չկա, սակայն, երբ հարցը դիտարկվում է մակրոռեգիոնալ մակարդակում, ակնհայտ է, որ գործընթացը միտված է Ռուսաստանի Դաշնության գեոքաղաքական և գեոտնտեսական դիրքերի խարխլմանը։Պաշտոնապես մատակարարումները կսկսվեն 2025 թվականի օգոստոսի 2-ից, սակայն գործնականում այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին սկսվել։ 2025 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի (ներկայացված՝ SOCAR ընկերությամբ) և Սիրիայի (Էներգետիկայի նախարարություն) միջև ստորագրվել է հուշագիր՝ բնական գազի արտահանման վերաբերյալ։Կողմերը պայմանավորվել են, որ գազը կանցնի հետևյալ երթուղով՝ Ադրբեջան – Թուրքիայի Քիլիս քաղաք – Հալեպի նահանգ։ Նախնական փուլում Բաքուն պարտավորվում է տարեկան մատակարարել շուրջ 1,2 միլիարդ խմ գազ՝ հետագա ընդլայնման հեռանկարով մինչև 2 միլիարդ խորանարդ մետր և մոտ 1200 մեգավատտ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։Փորձագետը հիշեցրեց, որ վերջին տարիներին Թուրքիան և Ռուսաստանը քննարկում էին գազային հաբի ստեղծման ծրագիրը, սակայն այն, ըստ նրա, մտել է փակուղի։ Դավթյանի գնահատմամբ՝ դա պայմանավորված է Թուրքիայի ձգտմամբ, որ գազը վաճառի իր իսկ սահմանած սակագներով, ինչը հակասում է ՌԴ շահերին։«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող այս գործընթացներն անուղղակիորեն անդրադառնում են նաև Հարավային Կովկասի վրա, որովհետև այս երկու ռեգիոններն իրականում փոխկապակցված են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ տվյալ դեպքում էներգետիկ, իսկ ավելի լայն իմաստով՝ գեոռազմավարական դիրքերի խարխլումը Մերձավոր Արևելքում տեղավորվում է նաև Հարավային Կովկասում իրականացվող հակառուսական հսկայական արշավի մեջ, որն այսօր իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան», – նշեց փորձագետը։Վահե Դավթյանի կարծիքով՝ ՀՀ-ի համար ռիսկերը թաքնված են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մեջ։«Հայաստանը կփորձեն տեղավորել Անկարայի և ինչ–որ իմաստով նաև Բաքվի, Թել Ավիվի գեոքաղաքական եռանկյունու մեջ։ Տարածաշրջանում այս եռանկյունին կուղղվի Ռուսաստանի դեմ», – շարունակեց նա։Բաքվի գազի՝ Դամասկոսում հայտնվելու ծրագրում, ըստ փորձագետի, խոսքը միայն զուտ գազի մատակարարման մասին չէ, այլ `մեծ տարածաշրջանային գեոէներգետիկ խաղի։ Դավթյանի խոսքով՝ եթե դիտարկվի տնտեսական բաղադրիչը, ապա Ադրբեջանից մատակարարվելիք գազը հիմնականում կուղղվի Հալեպ՝ օրական մոտ 3.4 միլիոն մ³ ծավալով՝ 900 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, Սիրիայում խորացող էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն փորձագետը կարևորեց քաղաքական համատեքստը՝ հաշվի առնելով նաև այլ խաղացողների դերը։«Չնայած Սիրիան պատրաստվում է գազ ներկրել Ադրբեջանից, սակայն հարց է առաջանում՝ արդյոք ունի՞ բավարար հզորություն այդ գազից էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այստեղ գալիս է Կատարի մասնակցությունը, որն ըստ հաղորդումների՝ պատրաստ է շուրջ 7 միլիարդ դոլար ներդնել Սիրիայի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներում։ Այսպես ձևավորվում է մի յուրահատուկ էներգետիկ եռանկյունի՝ Ադրբեջան, Թուրքիա և Կատար։ Ադրբեջանի համար այս գործընթացը նաև ռազմավարական հնարավորություն է՝ հետագայում հասանելիություն ստանալու Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ինչպես նշում են մի շարք միջազգային վերլուծական կենտրոններ, Բաքվի և Թել Ավիվի միջև վերջին տարիներին ձևավորվում է ինտենսիվ էներգետիկ երկխոսություն։ Վերջերս հայտնի դարձավ, որ SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, շուրջ 1.5 միլիարդ դոլարով ձեռք է բերել Իսրայելի խոշոր նավթագազային հանքավայրի 10%-ը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Սա SOCAR-ին դարձնում է ուղիղ շահառու Իսրայելի էներգետիկ շուկայում», – մանրամասնեց Դավթյանը։Միևնույն ժամանակ Վահե Դավթյանը նշեց, որ Ադրբեջանը, նավթային ոլորտում դեռ կարողանալով պահպանել արտահանման կայունությունը, բնական գազի պաշարների հարցում կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Նա նշեց, որ Բաքուն ունի բազմաթիվ պայմանագրային պարտավորություններ գազի մատակարարման ուղղությամբ, այդ թվում՝ օրերս մեկնարկած սահմանափակ ծավալով մատակարարումները դեպի Ուկրաինա։«Փաստացի Ադրբեջանն այսօր արդեն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար ստիպված է ինքն ավելացնել բնական գազի ներկրումը տարբեր երկրներից։ Խոսքն այստեղ ամենևին էլ Ռուսաստանի մասին չէ։ Գիտենք, որ այսօր Ռուսաստանից արտահանվող գազի ծավալները դեպի Ադրբեջան լավագույն դեպքում հասնում են 1.5 միլիարդ մ³-ի։ Այսինքն՝ դա այն ծավալն է, որն օգտագործվում է բացառապես Ադրբեջանի ներսում, մասնավորապես՝ նավթային արդյունաբերության ոլորտում։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում Ադրբեջանը բավականին ինտենսիվացրել է աշխատանքները դիվանագիտական տիրույթում՝ իհարկե, ուղղված այսպես կոչված անդրկասպյան գազամուղի կառուցմանը, որովհետև սա է Ադրբեջանի համար անվտանգության բարձիկ լինելու, որը թույլ կտա նրան առաջիկայում պատշաճ կերպով կատարել բոլոր պարտավորությունները», – ընդգծեց Վահե Դավթյանը։Էներգետիկ հարցերով փորձագետի խոսքով՝ անդրկասպյան գազամուղի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև խորը քաղաքական բնույթ ունի՝ կապված Կասպից ծովի իրավական կարգավիճակի և Իրանի կողմից 2018 թվականի կոնվենցիայի չվավերացման հետ։Վերջում փորձագետը նշեց, որ այս իրավիճակում Ադրբեջանը փորձում է երկարաժամկետ հեռանկարում ապահովել էներգետիկ անվտանգություն՝ ձեռք բերելով մասնաբաժիններ տարածաշրջանի խոշոր հանքավայրերում։ Այդ ռազմավարության տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Իսրայելի նավթագազային հարթակի 10%-ի գնման գործարքը։
https://arm.sputniknews.ru/20250801/adrbejanic-siria-gazi-matakararumnery-finansavvorum-e-katary-91898155.html
ադրբեջան
սիրիա
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_454:0:2473:1514_1920x0_80_0_0_025eff95e6d9f9c56a99ce23b63400cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
ադրբեջան, սիրիա, գազ, վահե դավթյան, թուրքիա, իսրայել, հեղինակներ
ադրբեջան, սիրիա, գազ, վահե դավթյան, թուրքիա, իսրայել, հեղինակներ
Բաքվի գազը Դամասկոսում. փորձագետը նշում է՝ ինչպես է դա հակասում Մոսկվայի և Երևանի շահերին
19:30 02.08.2025 (Թարմացված է: 19:32 02.08.2025) Անկարան և Բաքուն հետևողական ուժեղացնում են իրենց դերը որպես էներգետիկ հանգույց՝ Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքին միացնելու գործընթացում։ Թուրքիան ակտիվորեն առաջ է մղում էներգետիկ հսկայի իր դերը՝ փորձելով լիովին նսեմացնել Ռուսաստանի նշանակությունը տարածաշրջանում։
Անկարան ակտիվ աշխատում է էներգետիկ հսկայի իր դերը ամրապնդելու ուղղությամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տարածքով ադրբեջանական բնական գազի մատակարարմանը Սիրիա։ Դավթյանի խոսքով՝ ուղիղ սպառնալիք Հայաստանին չկա, սակայն, երբ հարցը դիտարկվում է մակրոռեգիոնալ մակարդակում, ակնհայտ է, որ գործընթացը միտված է Ռուսաստանի Դաշնության գեոքաղաքական և գեոտնտեսական դիրքերի խարխլմանը։
Պաշտոնապես մատակարարումները կսկսվեն 2025 թվականի օգոստոսի 2-ից, սակայն գործնականում այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին սկսվել։ 2025 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի (ներկայացված՝ SOCAR ընկերությամբ) և Սիրիայի (Էներգետիկայի նախարարություն) միջև ստորագրվել է հուշագիր՝ բնական գազի արտահանման վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են, որ գազը կանցնի հետևյալ երթուղով՝ Ադրբեջան – Թուրքիայի Քիլիս քաղաք – Հալեպի նահանգ։ Նախնական փուլում Բաքուն պարտավորվում է տարեկան մատակարարել շուրջ 1,2 միլիարդ խմ գազ՝ հետագա ընդլայնման հեռանկարով մինչև 2 միլիարդ խորանարդ մետր և մոտ 1200 մեգավատտ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։
«Չմոռանանք, որ 2018 թ.-ին ՌԴ-ի և Սիրիայի միջև կնքվեց պայմանագիր, որով հենց ՌԴ-ն ստանում էր բացարձակ իրավունք Սիրիայի նավթագազային ոլորտում արդյունահանում և ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացնելու համար։ Այսօր, երբ Սիրիայում տեղի է ունեցավ խորքային քաղաքական տրանսֆորմացիա, ՌԴ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր խզվել են։ Գիտենք, որ Լաթաքիայում էապես նվազել է Ռուսաստանի ներկայությունը, մասնավորապես՝ ռուսական նավատորմի մասին է խոսքը, և 2018 թվականի պայմանագիրը ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կյանքի կոչել», – ասաց Դավթյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ վերջին տարիներին Թուրքիան և Ռուսաստանը քննարկում էին գազային հաբի ստեղծման ծրագիրը, սակայն այն, ըստ նրա, մտել է փակուղի։ Դավթյանի գնահատմամբ՝ դա պայմանավորված է Թուրքիայի ձգտմամբ, որ գազը վաճառի իր իսկ սահմանած սակագներով, ինչը հակասում է ՌԴ շահերին։
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող այս գործընթացներն անուղղակիորեն անդրադառնում են նաև Հարավային Կովկասի վրա, որովհետև այս երկու ռեգիոններն իրականում փոխկապակցված են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի՝ տվյալ դեպքում էներգետիկ, իսկ ավելի լայն իմաստով՝ գեոռազմավարական դիրքերի խարխլումը Մերձավոր Արևելքում տեղավորվում է նաև Հարավային Կովկասում իրականացվող հակառուսական հսկայական արշավի մեջ, որն այսօր իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան», – նշեց փորձագետը։
Վահե Դավթյանի կարծիքով՝ ՀՀ-ի համար ռիսկերը թաքնված են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մեջ։
«Հայաստանը կփորձեն տեղավորել Անկարայի և ինչ–որ իմաստով նաև Բաքվի, Թել Ավիվի գեոքաղաքական եռանկյունու մեջ։ Տարածաշրջանում այս եռանկյունին կուղղվի Ռուսաստանի դեմ», – շարունակեց նա։
Բաքվի գազի՝ Դամասկոսում հայտնվելու ծրագրում, ըստ փորձագետի, խոսքը միայն զուտ գազի մատակարարման մասին չէ, այլ `մեծ տարածաշրջանային գեոէներգետիկ խաղի։ Դավթյանի խոսքով՝ եթե դիտարկվի տնտեսական բաղադրիչը, ապա Ադրբեջանից մատակարարվելիք գազը հիմնականում կուղղվի Հալեպ՝ օրական մոտ 3.4 միլիոն մ³ ծավալով՝ 900 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, Սիրիայում խորացող էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն փորձագետը կարևորեց քաղաքական համատեքստը՝ հաշվի առնելով նաև այլ խաղացողների դերը։
«Չնայած Սիրիան պատրաստվում է գազ ներկրել Ադրբեջանից, սակայն հարց է առաջանում՝ արդյոք ունի՞ բավարար հզորություն այդ գազից էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այստեղ գալիս է Կատարի մասնակցությունը, որն ըստ հաղորդումների՝ պատրաստ է շուրջ 7 միլիարդ դոլար ներդնել Սիրիայի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներում։ Այսպես ձևավորվում է մի յուրահատուկ էներգետիկ եռանկյունի՝ Ադրբեջան, Թուրքիա և Կատար։ Ադրբեջանի համար այս գործընթացը նաև ռազմավարական հնարավորություն է՝ հետագայում հասանելիություն ստանալու Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ինչպես նշում են մի շարք միջազգային վերլուծական կենտրոններ, Բաքվի և Թել Ավիվի միջև վերջին տարիներին ձևավորվում է ինտենսիվ էներգետիկ երկխոսություն։ Վերջերս հայտնի դարձավ, որ SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, շուրջ 1.5 միլիարդ դոլարով ձեռք է բերել Իսրայելի խոշոր նավթագազային հանքավայրի 10%-ը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Սա SOCAR-ին դարձնում է ուղիղ շահառու Իսրայելի էներգետիկ շուկայում», – մանրամասնեց Դավթյանը։
Միևնույն ժամանակ Վահե Դավթյանը նշեց, որ Ադրբեջանը, նավթային ոլորտում դեռ կարողանալով պահպանել արտահանման կայունությունը, բնական գազի պաշարների հարցում կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Նա նշեց, որ Բաքուն ունի բազմաթիվ պայմանագրային պարտավորություններ գազի մատակարարման ուղղությամբ, այդ թվում՝ օրերս մեկնարկած սահմանափակ ծավալով մատակարարումները դեպի Ուկրաինա։
«Փաստացի Ադրբեջանն այսօր արդեն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար ստիպված է ինքն ավելացնել բնական գազի ներկրումը տարբեր երկրներից։ Խոսքն այստեղ ամենևին էլ Ռուսաստանի մասին չէ։ Գիտենք, որ այսօր Ռուսաստանից արտահանվող գազի ծավալները դեպի Ադրբեջան լավագույն դեպքում հասնում են 1.5 միլիարդ մ³-ի։ Այսինքն՝ դա այն ծավալն է, որն օգտագործվում է բացառապես Ադրբեջանի ներսում, մասնավորապես՝ նավթային արդյունաբերության ոլորտում։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում Ադրբեջանը բավականին ինտենսիվացրել է աշխատանքները դիվանագիտական տիրույթում՝ իհարկե, ուղղված այսպես կոչված անդրկասպյան գազամուղի կառուցմանը, որովհետև սա է Ադրբեջանի համար անվտանգության բարձիկ լինելու, որը թույլ կտա նրան առաջիկայում պատշաճ կերպով կատարել բոլոր պարտավորությունները», – ընդգծեց Վահե Դավթյանը։
Էներգետիկ հարցերով փորձագետի խոսքով՝ անդրկասպյան գազամուղի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև խորը քաղաքական բնույթ ունի՝ կապված Կասպից ծովի իրավական կարգավիճակի և Իրանի կողմից 2018 թվականի կոնվենցիայի չվավերացման հետ։
«Այն թույլ է տալիս շրջանցել Իրանին կամ Ռուսաստանին՝ Կասպից ծովի հատակով նոր գազամուղ կառուցելով։ Բայց Կասպից ծովի էկոլոգիական վիճակի վատթարացումը նույնպես սպառնալիք է առաջիկա տասնամյակներում։ Նույն SOCAR-ը չի բացառել նավթի և գազի արդյունահանման նվազեցումը, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ քայլեր», – ավելացրեց Դավթյանը։
Վերջում փորձագետը նշեց, որ այս իրավիճակում Ադրբեջանը փորձում է երկարաժամկետ հեռանկարում ապահովել էներգետիկ անվտանգություն՝ ձեռք բերելով մասնաբաժիններ տարածաշրջանի խոշոր հանքավայրերում։ Այդ ռազմավարության տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Իսրայելի նավթագազային հարթակի 10%-ի գնման գործարքը։