https://arm.sputniknews.ru/20250812/inch-kta-amn-nerkajutjuny-sjuniqum-hajastanadrbejan-hrchakagri-ardzaganqnern-iranum-92229111.html
Ի՞նչ կտա ԱՄՆ ներկայությունը Սյունիքում. Հայաստան–Ադրբեջան հռչակագրի արձագանքներն Իրանում
Ի՞նչ կտա ԱՄՆ ներկայությունը Սյունիքում. Հայաստան–Ադրբեջան հռչակագրի արձագանքներն Իրանում
Sputnik Արմենիա
Իրանի կառավարությունը ողջունում է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը, սակայն մյուս ինստիտուտներն ու փորձագիտական հանրությունը վախենում են ազգային... 12.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-12T21:00+0400
2025-08-12T21:00+0400
2025-08-12T21:00+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
սյունիք
«զանգեզուրի միջանցք»
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0c/92229817_0:0:1600:901_1920x0_80_0_0_20e4b096cab2e9e798c46003faab2991.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Վերջին օրերին Իրանում ակտիվ բանավեճ է ընթանում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքների շուրջ։ Միջազգային հարաբերությունների և Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ կարծիքների տարբերությունը կապված է Իրանի կառավարության և Իսլամական Հանրապետության մյուս ինստիտուտների քաղաքական տարասեռության հետ։Եթե Իրանի կառավարությունը, որը բաղկացած է ռեֆորմիստներից, շահագրգռված է վեճերը լուծել երկխոսության միջոցով և շարունակում է աջակցել բանակցությունների գաղափարին, ապա ֆունդամենտալիստները, որոնք ավելի շատ ներկայացված են ռազմական ինստիտուտներում և այլ կազմակերպություններում, կարծում են, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանի ոչնչացումն ու ապաինտեգրումն է, և որ նրանց հետ հնարավոր չէ բանակցել:Իրանի նախագահը սրբագրում է իր հայտարարությունները` կապված «Թրամփի ուղու» հետ. Շահնազարյան«Նրանք չեն հասկանում, թե ինչ իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ ներկայությունը Իրանի և Հայաստանի սահմաններին, և կարծում են, որ ամերիկացիների թշնամական դիրքորոշումները կարող են փոխվել բանակցությունների ընթացքում: Սակայն Վաշինգտոնը ձգտում է ժամանակ շահել Իրանի վրա ավելի վճռական հարձակման համար, ինչն էլ բացատրում է ԱՄՆ-ի ներկայությունը իրանա-հայկական սահմանին»,-ասում է Մովահեդիանը։Նա նաև նշում է, որ իրանական փորձագիտական հանրությունը բացասական է վերաբերվում հռչակագրին, քանի որ այն ենթադրում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցում (Երևանը չի ընդունում Բաքվի կիրառած «միջանցք» տերմինը՝ մատնանշելով ճանապարհի տրամադրումը Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ– խմբ.) և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության ու տնտեսության համար:Նախագահի քաղաքական խորհրդական և Մոսկվայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սանաին սոցցանցում գրել է, որ Իրանը չի առարկում տրանսպորտային ուղիների շրջափակման վերացման դեմ, սակայն «զգայուն է այն ծրագրերի նկատմամբ, որոնք գերտերություններին և անդրտարածաշրջանային կազմակերպություններին ներգրավում են Կովկասի պատմական տարածաշրջանի անվտանգության համակարգում և աշխարհաքաղաքականության մեջ, և նախազգուշացնում է նման գործողությունների պատճառով լարվածության սրման հնարավորության մասին»:Ամենաշատն Անկարան է գոհ մնացել. թուրքագետը` ԱՄՆ–ում ստորագրված փաստաթղթի մասինՄիջազգային և տարածաշրջանային հարցերով փորձագետ Ռահման Ղահրամանփուրը ISNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այդ համաձայնագրի իրականացման հեռանկարները դեռևս պարզ չեն:Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ռեզաին նշել է, որ Հայաստանն ու «Հյուսիսային Ադրբեջանը» պետք է հասկանան, որ օտարերկրացիների ներկայությունն ու միջամտությունը Կովկասում միայն բարդացնում ու սրում է իրավիճակը:Վերջին օրերին Իրանից տարբեր մեկնաբանություններ են հնչում Վաշինգտոնում կայացած հանդիպման և Բաքվի ու Երևանի կողմից ստորագրված փաստաթղթի վերաբերյալ, որը Հայաստանի հարավում ճանապարհի կառավարման իրավունք է տալիս ԱՄՆ-ին: Խամենեիի և ԻՀՊԿ-ի դիրքորոշումը բավականին կտրուկ է, իսկ կառավարության դիրքորոշումն ընդհակառակը՝ մեղմ է։Իրանի պահանջները հաշվի են առնվել, Սյունիքով միջանցքի հարցը հանվել է օրակարգից․ ԱրաղչիԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը հանվել է օրակարգից, քանի որ խոսքը Հայաստանի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհի մասին է, սակայն Թեհրանը «մտահոգվելու առիթներ ունի», ուստի հետևում է իրավիճակին: Նույն դիրքորոշումն ունի նաև նախագահ Փեզեշքիանը։ Նա նախօրեին լրագրողներին ասել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակն այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացնում են ԶԼՄ-ները։Միևնույն ժամանակ, Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն քննադատել է փաստաթուղթը՝ հայտարարելով, որ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե Թրամփի սեփականությունը հանդիսացող «միջանցք», այլ նրա վարձկանների գերեզմանը և կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում՝ մասնատելով Հայաստանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ գեներալ Յադոլլահ Ջավանին նույնպես խոսել է այսպես կոչված «Թրամփի երթուղու» մասին՝ ընդգծելով, որ Իրանի հյուսիսային սահմաններին ԱՄՆ-ի ներկայության մասին «ամերիկյան երազանքը» երբեք իրականություն չի դառնա:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0c/92229817_59:0:1482:1067_1920x0_80_0_0_9c8ca58c4981d724d76a4e4158cfd5ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), սյունիք, «զանգեզուրի միջանցք», հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), սյունիք, «զանգեզուրի միջանցք», հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա
Ի՞նչ կտա ԱՄՆ ներկայությունը Սյունիքում. Հայաստան–Ադրբեջան հռչակագրի արձագանքներն Իրանում
Իրանի կառավարությունը ողջունում է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը, սակայն մյուս ինստիտուտներն ու փորձագիտական հանրությունը վախենում են ազգային անվտանգությանը ԱՄՆ-ի կողմից նոր սպառնալիքներից:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Վերջին օրերին Իրանում ակտիվ բանավեճ է ընթանում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքների շուրջ։ Միջազգային հարաբերությունների և Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ կարծիքների տարբերությունը կապված է Իրանի կառավարության և Իսլամական Հանրապետության մյուս ինստիտուտների քաղաքական տարասեռության հետ։
Եթե Իրանի կառավարությունը, որը բաղկացած է ռեֆորմիստներից, շահագրգռված է վեճերը լուծել երկխոսության միջոցով և շարունակում է աջակցել բանակցությունների գաղափարին, ապա ֆունդամենտալիստները, որոնք ավելի շատ ներկայացված են ռազմական ինստիտուտներում և այլ կազմակերպություններում, կարծում են, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանի ոչնչացումն ու ապաինտեգրումն է, և որ նրանց հետ հնարավոր չէ բանակցել:
«Նրանք չեն հասկանում, թե ինչ իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ ներկայությունը Իրանի և Հայաստանի սահմաններին, և կարծում են, որ ամերիկացիների թշնամական դիրքորոշումները կարող են փոխվել բանակցությունների ընթացքում: Սակայն Վաշինգտոնը ձգտում է ժամանակ շահել Իրանի վրա ավելի վճռական հարձակման համար, ինչն էլ բացատրում է ԱՄՆ-ի ներկայությունը իրանա-հայկական սահմանին»,-ասում է Մովահեդիանը։
Նա նաև նշում է, որ իրանական փորձագիտական հանրությունը բացասական է վերաբերվում հռչակագրին, քանի որ այն ենթադրում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցում (Երևանը չի ընդունում Բաքվի կիրառած «միջանցք» տերմինը՝ մատնանշելով ճանապարհի տրամադրումը Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ– խմբ.) և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության ու տնտեսության համար:
Նախագահի քաղաքական խորհրդական և Մոսկվայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սանաին սոցցանցում գրել է, որ Իրանը չի առարկում տրանսպորտային ուղիների շրջափակման վերացման դեմ, սակայն «զգայուն է այն ծրագրերի նկատմամբ, որոնք գերտերություններին և անդրտարածաշրջանային կազմակերպություններին ներգրավում են Կովկասի պատմական տարածաշրջանի անվտանգության համակարգում և աշխարհաքաղաքականության մեջ, և նախազգուշացնում է նման գործողությունների պատճառով լարվածության սրման հնարավորության մասին»:
Միջազգային և տարածաշրջանային հարցերով փորձագետ Ռահման Ղահրամանփուրը ISNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այդ համաձայնագրի իրականացման հեռանկարները դեռևս պարզ չեն:
«Համաձայնագրի մանրամասներում երկիմաստություն կա։ Փաշինյանը, խուսափելով ընդդիմության հետ կոնֆլիկտից, հայտարարել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար հայ-ադրբեջանա-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման մասին: Հավանական է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավելի մասշտաբային կլինի, ներառյալ ներդրումների աճը և Հարավային Կովկասում նրանց ներկայության ընդլայնումը՝ դեպի Կենտրոնական Ասիա ելքով»,–ասել է նա։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ռեզաին նշել է, որ Հայաստանն ու «Հյուսիսային Ադրբեջանը» պետք է հասկանան, որ օտարերկրացիների ներկայությունն ու միջամտությունը Կովկասում միայն բարդացնում ու սրում է իրավիճակը:
Վերջին օրերին Իրանից տարբեր մեկնաբանություններ են հնչում Վաշինգտոնում կայացած հանդիպման և Բաքվի ու Երևանի կողմից ստորագրված փաստաթղթի վերաբերյալ, որը Հայաստանի հարավում ճանապարհի կառավարման իրավունք է տալիս ԱՄՆ-ին: Խամենեիի և ԻՀՊԿ-ի դիրքորոշումը բավականին կտրուկ է, իսկ կառավարության դիրքորոշումն ընդհակառակը՝ մեղմ է։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը հանվել է օրակարգից, քանի որ խոսքը Հայաստանի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհի մասին է, սակայն Թեհրանը «մտահոգվելու առիթներ ունի», ուստի հետևում է իրավիճակին: Նույն դիրքորոշումն ունի նաև նախագահ Փեզեշքիանը։ Նա նախօրեին լրագրողներին ասել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակն այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացնում են ԶԼՄ-ները։
Միևնույն ժամանակ, Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն քննադատել է փաստաթուղթը՝ հայտարարելով, որ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե Թրամփի սեփականությունը հանդիսացող «միջանցք», այլ նրա վարձկանների գերեզմանը և կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում՝ մասնատելով Հայաստանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ գեներալ Յադոլլահ Ջավանին նույնպես խոսել է այսպես կոչված «Թրամփի երթուղու» մասին՝ ընդգծելով, որ Իրանի հյուսիսային սահմաններին ԱՄՆ-ի ներկայության մասին «ամերիկյան երազանքը» երբեք իրականություն չի դառնա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։