00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաշատն Անկարան է գոհ մնացել. թուրքագետը` ԱՄՆ–ում ստորագրված փաստաթղթի մասին

© SputnikՄհեր Աբրահամյան
Մհեր Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2025
Բաժանորդագրվել
Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է` Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ–ի դաշնակիցն է, ՆԱՏՕ–ի անդամ երկիր։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Սյունիքի նկատմամբ ԱՄՆ–ի միջոցով վերահսկողություն ստանալով` Անկարան փորձելու է տարածաշրջանից դուրս մղել Իրանին ու ՌԴ–ին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրման հարցում բավական մեծ է եղել Թուրքիայի դերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Մհեր Աբրահամյանը` հիշեցնելով թուրքական կողմի` ստորագրմանը հաջորդած արձագանքները և դրան նախորդած տեղեկատվական արտահոսքերը թուրքական կողմի «քավորության» մասին։
«Համադրելով այս փաստերը` կարծում եմ, որ Թուրքիայի դերակատարությունն այս հարցում բավականին մեծ է եղել և ամենաշատը Թուրքիան է գոհ մնացել այս փաստաթղթից»,– նկատում է Աբրահամյանը։
Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթն առաջինը և բավականին բուռն կերպով ողջունեց Թուրքիայի ԱԳՆ–ն։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի ուշ անթաքույց հայտարարեց, որ փաստաթուղթը հնարավորություն է ստեղծում «Զանգեզուրի միջանցքով» կապ հաստատել թյուրքական աշխարհի հետ։ Իսկ օգոստսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո հայ–թուրքական պայմանավորվածությունների իրագործման համար նպաստավոր մթնոլորտ է ձևավորվել։
Թուրքական կողմի վերջին հայտարարությունները դիտարկելով 2020թ–ի պատերազմից հետո ՀՀ իշխանություններին պարտադրված նախապայմանների համատեքստում` Մհեր Աբրահամյանը նկատում է, որ Թուրքիան գոհունակությամբ է ընդունում դրանց կատարումը։ Հետևաբար, նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը, Աբրահամյանի համոզմամբ, բխում է այդ բոլոր նախապայմանների կատարումից։
«Անցյալում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություների հիմքում դնում էր Արցախյան խնդրի նախապայմանը, որն այս իշխանությունը լուծեց հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, Ցեղասպանության հարցից հրաժարումն էր, որն իրականացնում է այս իշխանությունը տարատեսակ հայտարարություններով, և միջանցքի` Ադրբեջանի ու Նախիջևանի կապն է, որը ևս իրականացվում է այս իշխանության կողմից։ Կարծում եմ, որ դեռևս կան նոր պայմաններ, որոնք ևս այս իշխանությունն ի կատար կածի, նոր միայն Թուրքիան ամենավերջում իր հարաբերությունները կբարելավի Հայաստանի հետ կամ կփորձի բացել սահմանը, եթե այլևս չտեսնի իրեն հակադրվող որևէ գործառույթ»,– կարծում է թուրքագետը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար բացելու պայմանավորվածությանը, Մհեր Աբրահամյանն այն համարում է խայծ ՀՀ իշխանության համար` արձանագրելով, որ այդ ուղղությամբ Թուրքիան որևէ քայլ չի կատարում։
Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել
Անդրադառնալով Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն ամերիկյան կազմակերպությանը արտապատվիրակելու պայմանավորվածությանը` թուրքագետը հիշեցնում է, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ–ի դաշնակիցն է և ՆԱՏՕ–ի անդամ երկիր։ Այս հանգամանքը մեր զրուցակցին թույլ է տալիս եզրակացնելու, որ իրականում Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում գնալով էլ ավելի է աճելու։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Իրանն ու Ռուսաստանը գտնվում են պատերազմական իրավիճակներում, Թուրքիան իր ազդեցությունը Հարավային Կովկասում մեծացնելու համար, փորձելու է առիթից օգտվել ու դուրս մղել այդ երկու գլխավոր խաղացողներին` ՌԴ–ին ու Իրանին»,– նշում է Մհեր Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0