https://arm.sputniknews.ru/20250811/vardan-harutjunjany-nvorfvolk-qvonsalting-ynkerutjan-het-kap-chi-unecel-zhvoghvovurd-92182481.html
Վարդան Հարությունյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապ չի ունեցել. «Ժողովուրդ»
Վարդան Հարությունյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապ չի ունեցել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Նշվում է, որ ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում են Հարությունյանին տարել երկամսյա կալանքի: 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T09:29+0400
2025-08-11T09:29+0400
2025-08-11T09:31+0400
վարդան հարությունյան
կալանք
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/573/14/5731408_0:0:1601:901_1920x0_80_0_0_3624047fad39feff0fcc850e4a6624c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը քննիչի բոլոր հարցերին պատասխանել է, որ ինքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել, ինչը պնդել է նաև դատարանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Բայց դատարանը, ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում, Հարությունյանին տարավ երկամսյա կալանքի:Նշենք, որ օգոստոսի 8–ին Վարդան Հարությունյանը կալանավորվեց 2 ամսով։ Հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Ըստ նրա` նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին տարել են Երևան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան՝ այն կալանավայրը, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը:Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/573/14/5731408_0:0:1419:1064_1920x0_80_0_0_41a6153b37505504165be7249af07622.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան հարությունյան, կալանք, պետական եկամուտների կոմիտե (պեկ), սամվել կարապետյան
վարդան հարությունյան, կալանք, պետական եկամուտների կոմիտե (պեկ), սամվել կարապետյան
Վարդան Հարությունյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապ չի ունեցել. «Ժողովուրդ»
09:29 11.08.2025 (Թարմացված է: 09:31 11.08.2025) Նշվում է, որ ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում են Հարությունյանին տարել երկամսյա կալանքի:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը քննիչի բոլոր հարցերին պատասխանել է, որ ինքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել, ինչը պնդել է նաև դատարանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բայց դատարանը, ենթադրաբար հենց քաղաքական հրահանգի արդյունքում, Հարությունյանին տարավ երկամսյա կալանքի:
Նշենք, որ օգոստոսի 8–ին Վարդան Հարությունյանը կալանավորվեց 2 ամսով։ Հարուցված քրեական գործը վերաբերում է
«Նորֆոլկ» ընկերությանը։ Ըստ նրա` նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
«Իրավապահները գործընթաց են սկսել բոլոր նրանց մասով, ովքեր ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 17-ին գնացել են նրա առանձնատուն, ապա` 18-ին դատարանի բակ: Բոլոր աչքի ընկած, հայտնի մարդիկ, ովքեր մասնակցել են նաև հանրահավաքին, իրավապահները կոնկրետ զբաղվում են նրանցով, վերաբացում են նախկին պաշտոնյաների գործերը, որոնց մասին վաղուց մոռացել էին»,–գրում է թերթը:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին տարել են Երևան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան՝ այն կալանավայրը, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը:
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: