https://arm.sputniknews.ru/20250811/pashinjany-vashingtvonum-stacav-qart-blansh-nvor-represianeri-hamar-surenjanc-92193287.html
Փաշինյանը Վաշինգտոնում ստացավ «քարտ բլանշ» նոր ռեպրեսիաների համար․ Սուրենյանց
Փաշինյանը Վաշինգտոնում ստացավ «քարտ բլանշ» նոր ռեպրեսիաների համար․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ միայն միամիտ հասարակություններն են Արևմուտքը համարում բացառապես հումանիզմի և դեմոկրատիայի հոմանիշ, Արևմուտքն ունի իր շահերը։ 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T13:27+0400
2025-08-11T13:27+0400
2025-08-11T14:49+0400
սուրեն սուրենյանց
ամն
նիկոլ փաշինյան
արևմուտք
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92191973_0:0:1600:901_1920x0_80_0_0_40900d0f3960247c0a7468ac3e15ef86.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Փաշինյանը, այսպես ասած, «քարտ բլանշ» ստացավ ռեպրեսիաները սրացնելու համար։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։Շեշտեց՝ որքան էլ այս բաժանումը կեղծ ու մտացածին է, բայց Փաշինյանը խաղալու է հենց դրա վրա։Ըստ նրա՝ այս աշնանը կլինեն նոր դաշինքներ, սրացումներ և նաև նոր ձերբակալություններ։«Հայաստանում գործ ունենք դասական լիբերալ ֆաշիզմի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ներքին օրակարգը սպասարկելու և իր իշխանության արտաքին պատրոնների հանձնարարականները կատարելու նպատակով վերացնում է դիմադրության բոլոր օջախները»,- ասաց Սուրենյանցը։Փաշինյանը Իրանի նախագահին է ներկայացրել ԱՄՆ–ի բանակցությունների արդյունքներըՍուրենյանցը նաև իշխանության՝ տոտալ գրոհի անցնելու քաղաքականությամբ է բացատրում ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախկին նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի կալանավորումը մի գործով, որը դեռ 7 տարի առաջ էր կարճվել։ Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի թիմի հնարավոր թեկնածուն կարող է լինել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Վարդան Հարությունյանը սերտ հարաբերություններ է ունեցել նրանց հետ։«Իշխանությունը տոտալ գրոհի է գնում բոլոր ուղղություններով»,- ասաց Սուրենյանցը։Հավելեց՝ միայն միամիտ հասարակություններն են Արևմուտքը համարում բացառապես հումանիզմի և դեմոկրատիայի հոմանիշ, Արևմուտքն ունի իր շահերը։«Նրա պրոտեկտորատը Հայաստանի իշխանության հանդեպ չի նշանակում դեմոկրատիայի խրախուսում։ Ընդհակառակը, նշանակում է ամերիկյան շահերի իրականացման ճանապարհին Հայաստանում առկա բոլոր խոչընդոտների վերացում, այդ թվում՝ ռեպրեսիաների և բռնությունների միջոցով»,- ասաց Սուրենյանցը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92191973_179:0:1600:1066_1920x0_80_0_0_297c3afc4e669d8f5eaea73848559b4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, ամն, նիկոլ փաշինյան, արևմուտք, ընդդիմություն, իշխանություն
սուրեն սուրենյանց, ամն, նիկոլ փաշինյան, արևմուտք, ընդդիմություն, իշխանություն
Փաշինյանը Վաշինգտոնում ստացավ «քարտ բլանշ» նոր ռեպրեսիաների համար․ Սուրենյանց
13:27 11.08.2025 (Թարմացված է: 14:49 11.08.2025) Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ միայն միամիտ հասարակություններն են Արևմուտքը համարում բացառապես հումանիզմի և դեմոկրատիայի հոմանիշ, Արևմուտքն ունի իր շահերը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Փաշինյանը, այսպես ասած, «քարտ բլանշ» ստացավ ռեպրեսիաները սրացնելու համար։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում, փորձելու է դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ»,- ասաց Սուրենյանցը։
Շեշտեց՝ որքան էլ այս բաժանումը կեղծ ու մտացածին է, բայց Փաշինյանը խաղալու է հենց դրա վրա։
Ըստ նրա՝ այս աշնանը կլինեն նոր դաշինքներ, սրացումներ և նաև նոր ձերբակալություններ։
«Հայաստանում գործ ունենք դասական լիբերալ ֆաշիզմի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ներքին օրակարգը սպասարկելու և իր իշխանության արտաքին պատրոնների հանձնարարականները կատարելու նպատակով վերացնում է դիմադրության բոլոր օջախները»,- ասաց Սուրենյանցը։
Սուրենյանցը նաև իշխանության՝ տոտալ գրոհի անցնելու քաղաքականությամբ է բացատրում ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախկին նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի կալանավորումը մի գործով, որը դեռ 7 տարի առաջ էր կարճվել։ Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի թիմի հնարավոր թեկնածուն կարող է լինել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Վարդան Հարությունյանը սերտ հարաբերություններ է ունեցել նրանց հետ։
«Իշխանությունը տոտալ գրոհի է գնում բոլոր ուղղություններով»,- ասաց Սուրենյանցը։
Հավելեց՝ միայն միամիտ հասարակություններն են Արևմուտքը համարում բացառապես հումանիզմի և դեմոկրատիայի հոմանիշ, Արևմուտքն ունի իր շահերը։
«Նրա պրոտեկտորատը Հայաստանի իշխանության հանդեպ չի նշանակում դեմոկրատիայի խրախուսում։ Ընդհակառակը, նշանակում է ամերիկյան շահերի իրականացման ճանապարհին Հայաստանում առկա բոլոր խոչընդոտների վերացում, այդ թվում՝ ռեպրեսիաների և բռնությունների միջոցով»,- ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։