00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Իրանի նախագահին է ներկայացրել ԱՄՆ–ի բանակցությունների արդյունքները

© Photo : IRNAՆիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը Կազանում
Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը Կազանում - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2025
Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը Կազանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին նաև շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8–ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները` շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար»,– գրել է խոսնակը։
Բաղդասարյանը նաև նշել է, որ ՀՀ վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր են ստորագրել: Դրանում ամրագրված է կողմերի խաղաղության ձգտումը՝ առանց մանրամասների։ Փաստաթուղթը ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (որպես պայմանագրի վկա)։
Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 7–ին հայտարարել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կատարել Հայաստան:
Լրահոս
0