https://arm.sputniknews.ru/20250811/2026-in-hajastanum-kgvortsarkvi-ginu-u-kvonjaki-vstahutjan-hamakargy-92128912.html
2026-ին Հայաստանում կգործարկվի գինու ու կոնյակի վստահության համակարգը
2026-ին Հայաստանում կգործարկվի գինու ու կոնյակի վստահության համակարգը
Sputnik Արմենիա
Կառավարությունը նախատեսում է ստեղծել գյուղմթերքի հետագծելիության միասնական համակարգ։ 1–ին փուլում այնտեղ կգրանցվեն խաղողագործության ոլորտի տնտեսվարողները`... 11.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-11T08:55+0400
2025-08-11T08:55+0400
2025-08-11T08:55+0400
կոնյակ
գինի
խմիչք
խաղող
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756068_0:0:1600:901_1920x0_80_0_0_19aa43be32a86bd05bbad2209d54e0b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականին Հայաստանում կգործարկվի խաղողի արժեշղթայի կառավարման համակարգը բերքի մթերման, ինչպես նաև արտադրված գինու և կոնյակի ծավալների մոնիտորինգի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տեխնիկական խորհրդատու Դիանա Գուրզադյանը:Համակարգը (որի կայացման համար FAO-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը) կգործարկվի հանրապետության խաղողագործական տարածաշրջաններից մեկում` կառավարության ընտրությամբ։ Խաղողի մթերման ծավալները մուտքագրելու համար քննարկվում է տարբերակ` գործարանների մթերման կետերի կշեռքները կահավորել թվային մոդուլներով, որոնք բոլոր տվյալներnն ավտոմատ կփոխանցեն համակարգ։ Վերջում ծրագրի մասնագետները կկարողանան համեմատել խաղողի ծավալները գինու ու կոնյակի ծավալների հետ։Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կգործի իզոտոպային լաբորատորիաԾրագրի շրջանակում նաև փորձ կարվի հստակեցնել խաղողի այգիների ընդհանուր մակերեսը։ Դրա համար այգիների կադաստրային քարտեզները կհամեմատվեն օդային լուսանկարահանման հետ, որը երեք տարի առաջ կատարել է Խաղողագործության և գինու հիմնադրամը` ԱԹՍ–ների միջոցով։Այս ամենը կօգնի բարձրացնել վստահությունը (այդ թվում` միջազգային շուկաներում) առ այն, որ հայկական գինին ու կոնյակը պատրաստված են տեղական խաողից։«Ծրագրի նպատակն է կառավարությանը տալ գործիքներ գյուղատնտեսության թվայնացման համար», – ասում է FAO-ի մասնագետ Վարդան Բարսեղյանը։Հայկական կոնյակը ռուսական խանութներում վաճառքի ցուցանիշով 2–րդ տեղում էՆշված տվյալների համակարգը կպատրաստի մրցութով ընտրված իտալական Abaco ընկերությունը, որը ժամանակին նմանատիպ աշխատանք է կատարել նաև Վրաստանի կառավարության պատվերով։ FAO-ն հուլիսի 28-31-ը ՀՀ Էկոնոմիկային նախարարության և Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպել էր ճանաչողական այց Վրաստան` ուսումնասիրելու գինեգործների ռեեստրի և խաղողի տնկիների սերտիֆիկացման համակարգի աշխատանքը։Այս համակարգը հետագայում կարելի է ընդլայնել` այն դարձնելով ոչ միայն խաղողագործության, այլ առհասարակ գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթայի թվայնացման հարթակ։ Կազմակերպության մասնագետները նշեցին, որ այս հարցում ևս FAO-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել։ՀՀ–ում խաղողագործությունը կվերանա, եթե աշխարհահռչակ կոնյակը փոխվի բրենդիով. Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42756068_29:0:1453:1068_1920x0_80_0_0_53543c4aea9e40db7490575d0fa1e54b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, գինի, խմիչք, խաղող, արտահանում
կոնյակ, գինի, խմիչք, խաղող, արտահանում
2026-ին Հայաստանում կգործարկվի գինու ու կոնյակի վստահության համակարգը
Կառավարությունը նախատեսում է ստեղծել գյուղմթերքի հետագծելիության միասնական համակարգ։ 1–ին փուլում այնտեղ կգրանցվեն խաղողագործության ոլորտի տնտեսվարողները` հաշվի առնելով, թե որքան կարևոր է հավաստիացնել արտերկրի սպառողներին, որ հայկական գինին և կոնյակը տեղական խաղողից են։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականին Հայաստանում կգործարկվի խաղողի արժեշղթայի կառավարման համակարգը բերքի մթերման, ինչպես նաև արտադրված գինու և կոնյակի ծավալների մոնիտորինգի համար։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տեխնիկական խորհրդատու Դիանա Գուրզադյանը:
Համակարգը (որի կայացման համար FAO-ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը) կգործարկվի հանրապետության խաղողագործական տարածաշրջաններից մեկում` կառավարության ընտրությամբ։ Խաղողի մթերման ծավալները մուտքագրելու համար քննարկվում է տարբերակ` գործարանների մթերման կետերի կշեռքները կահավորել թվային մոդուլներով, որոնք բոլոր տվյալներnն ավտոմատ կփոխանցեն համակարգ։ Վերջում ծրագրի մասնագետները կկարողանան համեմատել խաղողի ծավալները գինու ու կոնյակի ծավալների հետ։
Ծրագրի շրջանակում նաև փորձ կարվի հստակեցնել խաղողի այգիների ընդհանուր մակերեսը։ Դրա համար այգիների կադաստրային քարտեզները կհամեմատվեն օդային լուսանկարահանման հետ, որը երեք տարի առաջ կատարել է Խաղողագործության և գինու հիմնադրամը` ԱԹՍ–ների միջոցով։
Այս ամենը կօգնի բարձրացնել վստահությունը (այդ թվում` միջազգային շուկաներում) առ այն, որ հայկական գինին ու կոնյակը պատրաստված են տեղական խաողից։
«Ծրագրի նպատակն է կառավարությանը տալ գործիքներ գյուղատնտեսության թվայնացման համար», – ասում է FAO-ի մասնագետ Վարդան Բարսեղյանը։
Նշված տվյալների համակարգը կպատրաստի մրցութով ընտրված իտալական Abaco ընկերությունը, որը ժամանակին նմանատիպ աշխատանք է կատարել նաև Վրաստանի կառավարության պատվերով։ FAO-ն հուլիսի 28-31-ը ՀՀ Էկոնոմիկային նախարարության և Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպել էր ճանաչողական այց Վրաստան` ուսումնասիրելու գինեգործների ռեեստրի և խաղողի տնկիների սերտիֆիկացման համակարգի աշխատանքը։
Այս համակարգը հետագայում կարելի է ընդլայնել` այն դարձնելով ոչ միայն խաղողագործության, այլ առհասարակ գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթայի թվայնացման հարթակ։ Կազմակերպության մասնագետները նշեցին, որ այս հարցում ևս FAO-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել։