https://arm.sputniknews.ru/20250731/kvonjaki-voraki-stugman-hamar-ogvostvosi-13ic-hhum-kgvortsi-izvotvopajin-labvoratvoria-91856661.html
Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կգործի իզոտոպային լաբորատորիա
Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կգործի իզոտոպային լաբորատորիա
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի խոսքով` մինչ օրս կոնյակի արտահանման հետ կապված խնդիր ունեինք, քանի որ լաբորատոր այս փորձաքննությունը չկար մեր երկրում։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T12:33+0400
2025-07-31T12:33+0400
2025-07-31T12:40+0400
կոնյակ
արտահանում
լաբորատորիա
իզոտոպային լաբորատորիա
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72511117_0:0:1600:900_1920x0_80_0_0_2c185ad4c0bac9f187c76d0ea8b61d37.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կսկսի գործել իզոտոպային առաջին լաբորատորիան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նրա խոսքով` լաբորատորիան պետք է միջազգայնորեն հավատարմագրվի, որպեսզի տված փաստաթուղթն այլ երկրներում ևս գործի։«Եթե դա չկարողանանք անել, մենք իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,– նշեց նախարարը։ՀՀ կառավարությունը մինչև 2030 թվականը 98 մլրդ դրամ կծախսի արտահանումը խթանելու վրաՊապոյանն ավելացրեց, որ մինչ օրս կոնյակի արտահանման հետ կապված խնդիր ունեինք, քանի որ լաբորատոր այս փորձաքննությունը չկար մեր երկրում, որի արդյունքում միջազգային մամուլում սկսեցին հրապարակումներ հայտնվել, թե իբր մեր կոնյակը խաղողի սպիրտից չէ։Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր գրառում էր արել` նշելով, որ նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային ծառայությունները կանգնեցրել էին հայկական կոնյակով մեքենաներ՝ դրա նմուշները ուղարկելով լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցվում է Ռուսաստան և այլ երկրներ): Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է կոնյակի տարանցման համար փոխընդունելի ռեժիմի մշակման մասին:Ավելացնենք, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40 %-ով՝ հասնելով 3 մլն 249 հազար լիտրի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72511117_283:0:1483:900_1920x0_80_0_0_619d6e91f0789c6c9351bcb479e43d4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, արտահանում, լաբորատորիա, իզոտոպային լաբորատորիա, գևորգ պապոյան
կոնյակ, արտահանում, լաբորատորիա, իզոտոպային լաբորատորիա, գևորգ պապոյան
Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կգործի իզոտոպային լաբորատորիա
12:33 31.07.2025 (Թարմացված է: 12:40 31.07.2025) Գևորգ Պապոյանի խոսքով` մինչ օրս կոնյակի արտահանման հետ կապված խնդիր ունեինք, քանի որ լաբորատոր այս փորձաքննությունը չկար մեր երկրում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կսկսի գործել իզոտոպային առաջին լաբորատորիան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիայի կարողությունները, ճիշտ է, դեռ շատ համեստ են լինելու` օրական 3–4 նմուշ, սակայն վերջապես այս 34 տարվա ընթացքում այս հարցը կկարողանանք լուծել։ Երեք հիմնական իզոտոպերի միջոցով կկարողանանք պարզել` կոնյակը խաղողի սպիրտից է արտադրված, թե ոչ, որ կարողանանք արտահանել»,– նշեց Պապոյանը։
Նրա խոսքով` լաբորատորիան պետք է միջազգայնորեն հավատարմագրվի, որպեսզի տված փաստաթուղթն այլ երկրներում ևս գործի։
«Եթե դա չկարողանանք անել, մենք իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,– նշեց նախարարը։
Պապոյանն ավելացրեց, որ մինչ օրս կոնյակի արտահանման հետ կապված խնդիր ունեինք, քանի որ լաբորատոր այս փորձաքննությունը չկար մեր երկրում, որի արդյունքում միջազգային մամուլում սկսեցին հրապարակումներ հայտնվել, թե իբր մեր կոնյակը խաղողի սպիրտից չէ։
«Հիմա այլ երկիր ինձ լաբորատոր փորձաքննության վիճակագրություն է ուղարկում, ըստ որի` կոնյակով բեռնված ու սահմանին երկար ժամանակ մնացած մեր բեռնատարների 95 տոկոսը դրական արդյունք են ցույց տվել։ Իրականում մենք հաճախ չգիտենք` ինչ ենք արտադրում, մինչդեռ պարզվում է` լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Ես ինքս հաճելիորեն զարմացած եմ»,– ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային ծառայությունները կանգնեցրել էին հայկական կոնյակով մեքենաներ՝ դրա նմուշները ուղարկելով լաբորատոր անալիզի (թեև ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցվում է Ռուսաստան և այլ երկրներ): Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է կոնյակի տարանցման համար փոխընդունելի ռեժիմի մշակման մասին:
Ավելացնենք, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40 %-ով՝ հասնելով 3 մլն 249 հազար լիտրի։