00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդության էլիքսիրը գտնվա՞ծ է. Հայաստանում սկսել են ամարանտ աճեցնել

© Sputnik / Aram NersesyanԱրմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում
Արմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2025
Բաժանորդագրվել
Աշխարհի տարբեր երկրներում ամարանտը աճեցնում են հարյուրավոր հեկտարներով. ՄԱԿ-ն այն ճանաչել է որպես դարի մշակաբույս։ Իր օգտակարությամբ ամարանտը համեմատում են անգամ մայրական կաթի հետ։ Sputnik Արմենիան պատմում է Հայաստանում ամարանտի մշակության մասին։
Արդեն մի քանի տարի է՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում ամարանտ է աճեցվում։ Թեպետ աշխարհի տարբեր երկրներում այս մշակաբույսը ոչ միայն տարածված ու հայտնի է, այլև ամբողջ գիտական կենտրոններ են դրա ուսումնասիրությամբ զբաղվում, մեզ մոտ այն դեռ նոր են բացահայտում։ Եվ դա այն դեպքում, երբ շատերի բակերում կարելի է ամարանտի թփեր գտնել։
© Sputnik / Aram NersesyanԱմարանտ
Ферма по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ամարանտ
Ամարանտի մշակությանը նոր կյանք տալ է որոշել մասնագիտությամբ իրավաբան, աստվածաբան Արմինե Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հենց իրենց գյուղում շատ բերրի հողեր կան, որոնք չեն մշակվում, որովհետև գյուղացիները ջերմոցներով են զբաղվում։ Արդյունքում հողերն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անմշակ են մնում։
© Sputnik / Aram NersesyanԱրմինե Պողոսյանը ցույց է տալիս ամարանտի թփերը
Предприниматель Армине Погосян в теплице по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Արմինե Պողոսյանը ցույց է տալիս ամարանտի թփերը
«Մտածեցի՝ ինչ կարելի է մշակել։ Այնպիսի մշակաբույս էի փնտրում, որ շատ բանվորական աշխատանքի կարիք էլ չլիներ»,- ասում է Արմինեն։
Այդ ժամանակ էլ իմացել է ամարանտի մասին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, հայտնի է որպես «ացտեկների ցորեն», «ինկերի հաց»։ Ամարանտն ացտեկների, մայաների և ինկերի կենսական էներգիայի աղբյուրն է եղել, որը նրանք համարում էին Աստծո պարգև և հենց այդպես էլ անվանում՝ «Աստծո ոսկե հատիկ»: Արմինեն ասում է՝ դիմեց google-ի օգնությանն ու այն, ինչ կարդաց, իրեն ոչ թե զարմացրեց, այլ ուղղակի ապշեցրեց՝ ինչպե՞ս կարող է մի մշակաբույսում այդքան օգտակար հատկություններ հավաքված լինել։
«Արյունն է հարստացնում թթվածնով, սակավարյունության համար է, հակաօքսիդանտներ, մեծ քանակի սպիտակուցներ է պարունակում։ Մենդելեևի աղյուսակում ինչ օգտակար տարր կա` ամարանտի մեջ մեծ քանակի կգտնեք։ Համեմատում են մայրական կաթի հետ․ ինչպես մայրական կաթում բոլոր անհրաժեշտ նյութերը համաչափ քանակով բաշխված են, այդպես էլ ամարանտի մեջ է։ Ամարանտը համարվում է սուպերֆուդ»,- ասում է Արմինեն։
Ամարանտը պարունակում է մեծ քանակի սկվալեն (squalus, լատիներեն` շնաձուկ– խմբ․)․ այն առաջին անգամ հայտնաբերվել է շնաձկան լյարդի մեջ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց սկվալենի շնորհիվ է շնաձկներին հաջողվում մեծ խորություններում հեշտությամբ գոյատևել թթվածնային քաղցի պայմաններում: Բացի այդ, շնաձկները շատ դիմացկուն են ցանկացած հիվանդության նկատմամբ, և նրանց վնասված հյուսվածքները զարմանալիորեն արագ են վերականգնվում։ Դրա համար սկվալենը հաճախ անվանում են նաև երիտասարդության ոգեթուրմ (էլիքսիր)։ Այս ամենը բերել է նրան, որ հանուն սկվալենի և դրա օգտակար հատկությունների` շնաձկների համար իսկական որս է տարվում աշխարհում, ամեն տարի ոչնչացվում է 3-ից 6 միլիոն շնաձուկ: Դա հսկայական վնաս է հասցնում ծովային էկոհամակարգին: Սկվալենի ստացման այլընտրանքային միջոցն ամարատն է։
© Sputnik / Aram NersesyanԾաղկած ամարանտ
Ферма по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ծաղկած ամարանտ
Արմինեն ուսումնասիրել ու պարզել է, որ 80-ականներին մեր երկրում ամարանտի մեծ ծավալի մշակություն ներդնելու փորձ եղել է․ մշակաբույսն իրեն այստեղ շատ լավ է զգացել, բայց, չգիտես թե ինչու, մշակությունը երկար կյանք չի ունեցել։
© Sputnik / Aram NersesyanԱմարանտի թուփ
Ферма по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ամարանտի թուփ
Մոտ 4 տարի առաջ Արմինեն ամարանտի մշակության առաջին փորձն է արել։ Ամբողջ աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունի ամարանտի ալյուրը, որը գլյուտեն չի պարունակում։ Ասում են՝ ամարանտի ալյուրից թխված մեկ կտոր հացն այնքան սպիտակուց է պարունակում, որ հավասարազոր է 1 կտոր միս ուտելուն, ուստի շատ լավ կերակուր է նաև բուսակերների համար։ Այդպես առաջին տարին ամարանտն աճեցրել է սերմեր վերցնելու համար, բայց քանի որ ալյուր ստանալն ավելի բարդ ու աշխատատար գործընթաց է (համապատասխան տեխնիկա է պետք), Արմինեն որոշել է՝ այս փուլում ճիշտը թեյն է։ Բույսն ու օգտակարությունը նույնն է, մշակման տեխնիկան է տարբեր։
© Sputnik / Aram NersesyanԱմարանտի թեյ
Ферма по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ամարանտի թեյ
«Ճնշումն է կարգավորում, խոլեստերինի համար է լավ, սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում են օգտագործում, նաև քաշի կարգավորմանն է օգնում, էներգիայի աղբյուր է․․․»,- հերթով թվարկում է Արմինեն։
© Sputnik / Aram NersesyanԱմարանտի տերևները
Ферма по выращиванию амаранта в селе Гай Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Ամարանտի տերևները
Ի դեպ, ՄԱԿ-ն ամարանտը դարի մշակաբույս է ճանաչել։ Այն երաշտադիմացկուն է, անգամ երկար ընդմիջումից հետո ջրելու դեպքում ամբողջությամբ վերականգնվում է։ Աշխարհի տարբեր երկրներում 100 հազարավոր հեկտարներով են ամարանտ մշակում։ Լայնորեն տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Աֆրիկայում, Չինաստանում, Հնդկաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում, որտեղ պետությունը սուբսիդավորում է տրամադրում ֆերմերներին ամրանտ աճեցնելու համար, Ուզբեկստանում բնակչությանն առողջ սննդով ապահովելու պետական ռազմավարություն կա, որտեղ ներառված է նաև ամարանտը։
© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում - Sputnik Արմենիա
1/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը - Sputnik Արմենիա
2/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում - Sputnik Արմենիա
3/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը - Sputnik Արմենիա
4/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում

Արմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում - Sputnik Արմենիա
5/8

Արմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը - Sputnik Արմենիա
6/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը - Sputnik Արմենիա
7/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

© Sputnik / Aram Nersesyan

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը - Sputnik Արմենիա
8/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

1/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

2/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

3/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցում

4/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

5/8

Արմինե Պողոսյանը իր հիմնած ջերմոցում

6/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

7/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

8/8

Արմինե Պողոսյանի ամարանտի ջերմոցը

Ամարանտի յուղն օգտագործվում է նաև կոսմետիկայի, դեղագործության մեջ։ Եվ քանի որ բույսից նաև շատ լավ անասնակեր է ստացվում, այս տարի Արմինեն առանձին հողատարածքում ամարանտ է ցանել կոնկրետ անասնակեր ստանալու նպատակով։ Վստահ է՝ այս մշակաբույսը Հայաստանում էլ մեծ ապագա ունի. աստիճանաբար մշակաբույսի կիրառումը տեղ կգտնի նաև մեր առօրյայում։
Լրահոս
0