https://arm.sputniknews.ru/20250726/hajkakan-startapy-nakhagits-ksksi-amerikjan-khvoshvor-hamalsarani-het-91647707.html
Հայկական ստարտափը նախագիծ կսկսի ամերիկյան խոշոր համալսարանի հետ
Հայկական ստարտափը նախագիծ կսկսի ամերիկյան խոշոր համալսարանի հետ
Sputnik Արմենիա
Հայկական «Denovo Sciences» ստարտափը, որը նոր դեղամիջոցներ է որոնում արհեստական բանականության օգնությամբ, դարձել է «Alchemist Doha» հիմնադրամի առաջին նախագիծը։... 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T09:57+0400
2025-07-26T09:57+0400
2025-07-26T09:57+0400
հայաստան
ստարտափ
ամն
համալսարան
ներդրում
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91616668_0:0:1601:901_1920x0_80_0_0_437d91fbd1c7a6cb68675f13ab8c6199.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայկական «Denovo Sciences» ստարտափը սեպտեմբերին նախագիծ կսկսի ԱՄՆ-ի Քորնելի համալսարանի հետ։ «Sevan Startup Summit 2025»–ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Alchemist Doha» վենչուրային հիմնադրամի էկոհամակարգերի ինտեգրման գծով տնօրեն Մաջեդ Լաբաբիդին։Նա նշեց, որ «Denovo Sciences»-ը ժամանակին դարձել է հիմնադրամի պորտֆելում առաջին նախագիծը (պորտֆելի ներկա ծավալը գերազանցում է 150 մլն դոլարը): Ընկերությունը արհեստական բանականության օգնությամբ նոր բուժիչ միացություններ գտնելու գործիքներ է մշակել։ Այդ հաջողությամբ ոգեշնչված՝ այժմ մտադիր է Հայաստանում նոր նախագծեր իրականացնել։«Alchemist Doha»-ն գործընկերային համաձայնագիր ունի նաև հայկական «Triple S Ventures» հիմնադրամի հետ։ Երկու հիմնադրամները տեղեկատվություն են փոխանակելու և համատեղ ներդրումներ են իրականացնելու։Հայկական ստարտափը «բոլորը մեկում» կորպորատիվ մեսենջեր է ստեղծում«Alchemist Doha» հիմնադրամը ստարտափներին առաջարկում է մինչև $1 մլն ներդրում, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտվելու Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովտում գտնվող աքսելերատորից: Հիմնադրամի համահիմնադիրներն են «Alchemist» ամերիկյան վենչուրային հիմնադրամը և Կատարի հետազոտությունների և նորարարությունների խորհուրդը (QRDI): Այն ստարտափներին, որոնք իրենց հետազոտական մասն ամբողջությամբ կամ մասամբ տեղափոխում են Կատար, հիմնադրամն առաջարկում է տեղավորվել Դոհայի ինկուբատորում՝ վճարելով դրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև օգնում է պետական մարմինների հետ շփվելու, կադրեր ու բիզնես գործընկերներ գտնելու հարցում:Հիմնադրամը դիտարկում է զարգացման որոշակի աստիճանի հասած ստարտափներ, որոնք ունեն աճի, ինչպես նաև վաճառքի հեռանկարով նախագծեր:Աշխատակցի «փոխառում». հայկական ստարտափն օգնում է ամերիկյան և հնդկական ընկերություններին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91616668_0:0:1597:1197_1920x0_80_0_0_9c13700d991a714177a0bad7677b9fe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստարտափ, ամն, համալսարան, ներդրում, նախագիծ
հայաստան, ստարտափ, ամն, համալսարան, ներդրում, նախագիծ
Հայկական ստարտափը նախագիծ կսկսի ամերիկյան խոշոր համալսարանի հետ
Հայկական «Denovo Sciences» ստարտափը, որը նոր դեղամիջոցներ է որոնում արհեստական բանականության օգնությամբ, դարձել է «Alchemist Doha» հիմնադրամի առաջին նախագիծը։ Հիմնադրամը մտադիր է Հայաստանում նոր ծրագրեր իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայկական «Denovo Sciences» ստարտափը սեպտեմբերին նախագիծ կսկսի ԱՄՆ-ի Քորնելի համալսարանի հետ։ «Sevan Startup Summit 2025»–ի շրջանակում
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Alchemist Doha» վենչուրային հիմնադրամի էկոհամակարգերի ինտեգրման գծով տնօրեն Մաջեդ Լաբաբիդին։
Նա նշեց, որ «Denovo Sciences»-ը ժամանակին դարձել է հիմնադրամի պորտֆելում առաջին նախագիծը (պորտֆելի ներկա ծավալը գերազանցում է 150 մլն դոլարը): Ընկերությունը արհեստական բանականության օգնությամբ նոր բուժիչ միացություններ գտնելու գործիքներ է մշակել։ Այդ հաջողությամբ ոգեշնչված՝ այժմ մտադիր է Հայաստանում նոր նախագծեր իրականացնել։
«Հայկական ստարտափներում շատ լավ գաղափարներ կան, ուստի մենք ներդրումների համար նոր հնարավորություններ ենք փնտրում», - ասաց Լաբաբիդին:
«Alchemist Doha»-ն գործընկերային համաձայնագիր ունի նաև հայկական «Triple S Ventures» հիմնադրամի հետ։ Երկու հիմնադրամները տեղեկատվություն են փոխանակելու և համատեղ ներդրումներ են իրականացնելու։
«Alchemist Doha» հիմնադրամը ստարտափներին առաջարկում է մինչև $1 մլն ներդրում, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտվելու Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովտում գտնվող աքսելերատորից: Հիմնադրամի համահիմնադիրներն են «Alchemist» ամերիկյան վենչուրային հիմնադրամը և Կատարի հետազոտությունների և նորարարությունների խորհուրդը (QRDI): Այն ստարտափներին, որոնք իրենց հետազոտական մասն ամբողջությամբ կամ մասամբ տեղափոխում են Կատար, հիմնադրամն առաջարկում է տեղավորվել Դոհայի ինկուբատորում՝ վճարելով դրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև օգնում է պետական մարմինների հետ շփվելու, կադրեր ու բիզնես գործընկերներ գտնելու հարցում:
Հիմնադրամը դիտարկում է զարգացման որոշակի աստիճանի հասած ստարտափներ, որոնք ունեն աճի, ինչպես նաև վաճառքի հեռանկարով նախագծեր: