https://arm.sputniknews.ru/20250809/kyndlajnven-nvor-voch-qartajin-vtsharumnery-arcan-nvor-tsragrer-uni-92076051.html
Կընդլայնվեն նոր` ոչ քարտային վճարումները. ArCa–ն նոր ծրագրեր ունի
Կընդլայնվեն նոր` ոչ քարտային վճարումները. ArCa–ն նոր ծրագրեր ունի
Sputnik Արմենիա
Հաշվից հաշիվ արագ վճարումների համակարգը արդեն գործում է, շուտով կաշխատի նաև QR-ով։ Քննարկվում է նաև այլ երկրների ազգային վճարային համակարգերի հետ... 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T11:05+0400
2025-08-09T11:05+0400
2025-08-09T11:05+0400
«արքա» համակարգ
փոխանցումներ
arca համակարգ
վարդան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1691/23/16912373_0:83:1600:983_1920x0_80_0_0_b2a499c39eb87a680112a9f3a960d462.jpg
Մոտ ապագայում ArCa ազգային վճարային համակարգը կընդլայնի նաև ՀՀ վճարահաշվարկային համակարգում ոչ քարտային վճարումների ու փոխանցումների իրականացման հնարավորությունները։ Այս և մի շարք այլ ծրագրեր նախատեսված են ArCa–ի 5-ամյա ռազմավարությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։Նոր` հաշվից հաշիվ փոխանցումներ«Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն (ArCa) ստեղծվել է 2000 թվականին՝ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի կողմից՝ ՀՀ բանկերի համար քարտային ոլորտում ծախսերի կրճատման և կենտրոնացված նոր լուծումներ և վճարային գործիքներ ստանալու նպատակով։ 2000-ականներին ընկերությունը կենտրոնացել էր քարտային hամակարգ ձևավորելու, այնուհետ՝ վճարային գործիքների ընդլայնման, իսկ նախորդ մի քանի տարիներին` անհպում (հեռախոսի միջոցով) վճարումների զարգացման վրա։Վերջին երկու տարում մշակվել է ոչ քարտային (հաշվից հաշիվ) վճարային համակարգ` ArCaPay-ը։ 2024-ի նոյեմբերից այն գործում է ֆիզիկական անձանց միջև փոխանցումների համար։ Հայաստանի 17 բանկերից 8-ը արդեն իսկ միացել են համակարգին, ևս 2-ից 3-ը առաջիկայում կմիանան։ Շուտով համակարգը հասանելի կդառնա նաև վճահարաշվարկային կազմակերպություններին, այսինքն` կսպասարկվեն ոչ միայն հաշիվները, այլև էլեկտրոնային դրամապանակները։ Նոր համակարգի միջոցով հաշվից հաշիվ վճարումները տևում են 1-ից 1,5 վայրկյան, մինչդեռ նախկինում` 1,5–ից 3 օր (ընդ որում` լինում էին դեպքեր, երբ ստացողի հաշվին գումարը երևում էր, բայց իրականում հասանելի չէր)։Առաջիկայում արագ վճարումները նախատեսվում է ակտիվացնել նաև բիզնեսի միջև (B2B), ինչպես նաև` «ֆիզանձ–բիզնես» փոխանցումների համար, ասում է Խաչատրյանը։ArcCPay-ի հիմքով այս աշնանը կմեկնարկի ArCa QR նախագիծը, որը թույլ կտա կատարել հաշվից հաշիվ վճարումներ նաև մանրածախ առևտրում։«Այժմ արդեն որոշ վճարահաշվարկային կազմակերպություններ ունեն իրարից անջատ QR-համակարգեր, մինչդեռ ArCa QR-ի նոր ստանդարտը կլինի միասնական», – ասում է Խաչատրյանը։Վճարային սուվերենությունԹվարկված աշխատանքները բխում են ArCa–ի` վերջերս ընդունված հնգամյա ռազմավարությունից, որի հիմնական նպատակներն են` բարձրացնել վճարահաշվարկային համակարգի անվտանգությունն ու անընդհատությունը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի վճարային սուվերենությունը, այսինքն` վճարային գործիքների պահանջարկը մաքսիմալ ապահովել տեղական լուծումներով։ ArCaPay–ը, ArCa QR–ը և մյուս գործիքները ստեղծել են գրեթե լիարժեք այլընտրանք արտասահամանյան համակարգերին, ընդգծում է Խաչատրյանը։ Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասինԱնվտանգության մասով ընկերությունը պարբերաբար անցնում է միջազգային սերտիֆիկացումներ, մասնավորապես` PCI DSS (Payment Card Industry Data Security Standard), ընդ որում, այս տարի դա արվել է նոր, ավելի բարդ պահանջներով։ Ինչ վերաբերում է համակարգի անընդհատությանը, ապա ArCa-ն իր համար՝ որպես հասանելիության թիրախ, որդեգրել է միջազգային Tier 3 ստանդարտով սահմանված 99,982% հասանելիությունը։2025 թ-ի տարեվերջին ընկերությունն ամբողջապես կգործարկի իր երկրորդ տվյալների կենտրոնը, որը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Երկու կենտրոնները աշխատելու են զուգահեռ՝ բալանսավորելով գործարքների հոսքերը և հնարավոր միջադեպերի ժամանակ փոխարինելով իրար։2025թ-ի առաջին կիսամյակում Arca-ն արդեն իսկ ունեցել է համակարգային հասանելիության լավագույն ցուցանիշներից՝ ի համեմատություն միջազգային հասանելիության ցուցանիշի։«Վստահաբար, նման նշաձողը բարձրացնում է երկրի ֆինանսական կայունության հեղինակությունը», – նշում է Խաչատրյանը։Մանրամասն` վերջին միջադեպերի մասինԱնդրադառնալով հուլիսի 23-ին և 29-ին տեղի ունեցած պատահարներին՝ ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված գնահատմամբ՝ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ, ասում է ArCa-ի տնօրենը։ Հուլիսի 23-ին` 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ Այն չի կրել շարունակական և համակարգային բնույթ, ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մեծամասամբ հասանելի են եղել։ Իրականացվել են գործարքներ` POS տերմինալներով և բանկոմատներով, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի (E-commerce) հարթակով։ Իսկ ոչ քարտային՝ ArCaPay ակնթարթային փոխանցումների համակարգն այդ ամբողջ ընթացքում գործել է անխափան՝ առանց որևէ ընդհատումների։Հուլիսի 29-ին` ժամը 11:46-ից մինչև 15։25 արձանագրվել է տեխնիկական խափանում, որը ժամանակավորապես ազդել է բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։Խափանման պատճառների պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն։Նոր վճարային համակարգերը կմիացվեն միջազգայիններինՎճարային սուվերենությունն աշխարհում, այդ թվում՝ ԵՄ–ում, արաբական երկրներում և այլուր, կարևորագույն նշանակություն է ստացել. ստեղծվել են կամ ստեղծվում են ազգային (կամ ` մի քանի երկիր միավորող) թե՛ քարտային, թե՛ ոչ քարտային համակարգեր։«Մենք մի շարք երկրների հետ քննարկումներ ենք իրականացնում մեր և նրանց վճարային համակարգերի փոխգործելիությունն ապահովելու նպատակով այնպես, ինչպես հիմա այն գործում է միջազգային քարտային համակարգերի համար»,– նշում է Խաչատրյանը։Այս նպատակները հաշվի առնելով` անցյալ տարվանից ընկերությունն ընդլայնել է իր ծրագրավորման բաժինը` ամբողջությամբ անցնելով սեփական լուծումների, ինչն էլ թույլ է տալիս ցանկացած պահի սպասարկել և բարելավել ծրագրային պրոդուկտները։ Ընդլայնվել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետների կազմը։ Բացի այդ, փոփոխվել է ընկերության կառուցվածքը. ձևավորվել են կոլեգիալ մարմիններ, իսկ խորհրդի կազմում ներգրավվել են միջազգային փորձառությամբ անկախ անդամներ։Ընկերության ռազմավարական ուղղություններն ու տեխնոլոգիական առաջընթացը վկայում են մեկ բանի մասին՝ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է հուսալի, ժամանակակից, անվտանգ և սուվերեն վճարային էկոհամակարգ ունենալու իրատեսական նպատակին, եզրափակում է Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1691/23/16912373_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0d30540a9583f870ce7cf70dd9121312.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«արքա» համակարգ, փոխանցումներ, arca համակարգ, վարդան խաչատրյան
«արքա» համակարգ, փոխանցումներ, arca համակարգ, վարդան խաչատրյան
Կընդլայնվեն նոր` ոչ քարտային վճարումները. ArCa–ն նոր ծրագրեր ունի
Հաշվից հաշիվ արագ վճարումների համակարգը արդեն գործում է, շուտով կաշխատի նաև QR-ով։ Քննարկվում է նաև այլ երկրների ազգային վճարային համակարգերի հետ փոխգործելիությունը, որը հիմա միջազգային տենդենց է դարձել։ Այս ամենը ներառված է նաև ArCa–ի 5–ամյա ռազմավարությունում։
Մոտ ապագայում ArCa ազգային վճարային համակարգը կընդլայնի նաև ՀՀ վճարահաշվարկային համակարգում ոչ քարտային վճարումների ու փոխանցումների իրականացման հնարավորությունները։ Այս և մի շարք այլ ծրագրեր նախատեսված են ArCa–ի 5-ամյա ռազմավարությամբ,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Նոր` հաշվից հաշիվ փոխանցումներ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն (ArCa) ստեղծվել է 2000 թվականին՝ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի կողմից՝ ՀՀ բանկերի համար քարտային ոլորտում ծախսերի կրճատման և կենտրոնացված նոր լուծումներ և վճարային գործիքներ ստանալու նպատակով։ 2000-ականներին ընկերությունը կենտրոնացել էր քարտային hամակարգ ձևավորելու, այնուհետ՝ վճարային գործիքների ընդլայնման, իսկ նախորդ մի քանի տարիներին` անհպում (հեռախոսի միջոցով) վճարումների զարգացման վրա։
Վերջին երկու տարում մշակվել է ոչ քարտային (հաշվից հաշիվ) վճարային համակարգ` ArCaPay-ը։ 2024-ի նոյեմբերից այն գործում է ֆիզիկական անձանց միջև փոխանցումների համար։ Հայաստանի 17 բանկերից 8-ը արդեն իսկ միացել են համակարգին, ևս 2-ից 3-ը առաջիկայում կմիանան։ Շուտով համակարգը հասանելի կդառնա նաև վճահարաշվարկային կազմակերպություններին, այսինքն` կսպասարկվեն ոչ միայն հաշիվները, այլև էլեկտրոնային դրամապանակները։ Նոր համակարգի միջոցով հաշվից հաշիվ վճարումները տևում են 1-ից 1,5 վայրկյան, մինչդեռ նախկինում` 1,5–ից 3 օր (ընդ որում` լինում էին դեպքեր, երբ ստացողի հաշվին գումարը երևում էր, բայց իրականում հասանելի չէր)։
Առաջիկայում արագ վճարումները նախատեսվում է ակտիվացնել նաև բիզնեսի միջև (B2B), ինչպես նաև` «ֆիզանձ–բիզնես» փոխանցումների համար, ասում է Խաչատրյանը։
ArcCPay-ի հիմքով այս աշնանը կմեկնարկի ArCa QR նախագիծը, որը թույլ կտա կատարել հաշվից հաշիվ վճարումներ նաև մանրածախ առևտրում։
«Այժմ արդեն որոշ վճարահաշվարկային կազմակերպություններ ունեն իրարից անջատ QR-համակարգեր, մինչդեռ ArCa QR-ի նոր ստանդարտը կլինի միասնական», – ասում է Խաչատրյանը։
Թվարկված աշխատանքները բխում են ArCa–ի` վերջերս ընդունված հնգամյա ռազմավարությունից, որի հիմնական նպատակներն են` բարձրացնել վճարահաշվարկային համակարգի անվտանգությունն ու անընդհատությունը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի վճարային սուվերենությունը, այսինքն` վճարային գործիքների պահանջարկը մաքսիմալ ապահովել տեղական լուծումներով։ ArCaPay–ը, ArCa QR–ը և մյուս գործիքները ստեղծել են գրեթե լիարժեք այլընտրանք արտասահամանյան համակարգերին, ընդգծում է Խաչատրյանը։
Անվտանգության մասով ընկերությունը պարբերաբար անցնում է միջազգային սերտիֆիկացումներ, մասնավորապես` PCI DSS (Payment Card Industry Data Security Standard), ընդ որում, այս տարի դա արվել է նոր, ավելի բարդ պահանջներով։ Ինչ վերաբերում է համակարգի անընդհատությանը, ապա ArCa-ն իր համար՝ որպես հասանելիության թիրախ, որդեգրել է միջազգային Tier 3 ստանդարտով սահմանված 99,982% հասանելիությունը։
2025 թ-ի տարեվերջին ընկերությունն ամբողջապես կգործարկի իր երկրորդ տվյալների կենտրոնը, որը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Երկու կենտրոնները աշխատելու են զուգահեռ՝ բալանսավորելով գործարքների հոսքերը և հնարավոր միջադեպերի ժամանակ փոխարինելով իրար։
2025թ-ի առաջին կիսամյակում Arca-ն արդեն իսկ ունեցել է համակարգային հասանելիության լավագույն ցուցանիշներից՝ ի համեմատություն միջազգային հասանելիության ցուցանիշի։
«Վստահաբար, նման նշաձողը բարձրացնում է երկրի ֆինանսական կայունության հեղինակությունը», – նշում է Խաչատրյանը։
Մանրամասն` վերջին միջադեպերի մասին
Անդրադառնալով հուլիսի 23-ին և 29-ին տեղի ունեցած պատահարներին՝ ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված գնահատմամբ՝ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ, ասում է ArCa-ի տնօրենը։ Հուլիսի 23-ին` 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ Այն չի կրել շարունակական և համակարգային բնույթ, ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մեծամասամբ հասանելի են եղել։ Իրականացվել են գործարքներ` POS տերմինալներով և բանկոմատներով, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի (E-commerce) հարթակով։ Իսկ ոչ քարտային՝ ArCaPay ակնթարթային փոխանցումների համակարգն այդ ամբողջ ընթացքում գործել է անխափան՝ առանց որևէ ընդհատումների։
Հուլիսի 29-ին` ժամը 11:46-ից մինչև 15։25 արձանագրվել է տեխնիկական խափանում, որը ժամանակավորապես ազդել է բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։
Խափանման պատճառների պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն։
Նոր վճարային համակարգերը կմիացվեն միջազգայիններին
Վճարային սուվերենությունն աշխարհում, այդ թվում՝ ԵՄ–ում, արաբական երկրներում և այլուր, կարևորագույն նշանակություն է ստացել. ստեղծվել են կամ ստեղծվում են ազգային (կամ ` մի քանի երկիր միավորող) թե՛ քարտային, թե՛ ոչ քարտային համակարգեր։
«Մենք մի շարք երկրների հետ քննարկումներ ենք իրականացնում մեր և նրանց վճարային համակարգերի փոխգործելիությունն ապահովելու նպատակով այնպես, ինչպես հիմա այն գործում է միջազգային քարտային համակարգերի համար»,– նշում է Խաչատրյանը։
Այս նպատակները հաշվի առնելով` անցյալ տարվանից ընկերությունն ընդլայնել է իր ծրագրավորման բաժինը` ամբողջությամբ անցնելով սեփական լուծումների, ինչն էլ թույլ է տալիս ցանկացած պահի սպասարկել և բարելավել ծրագրային պրոդուկտները։ Ընդլայնվել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետների կազմը։ Բացի այդ, փոփոխվել է ընկերության կառուցվածքը. ձևավորվել են կոլեգիալ մարմիններ, իսկ խորհրդի կազմում ներգրավվել են միջազգային փորձառությամբ անկախ անդամներ։
Ընկերության ռազմավարական ուղղություններն ու տեխնոլոգիական առաջընթացը վկայում են մեկ բանի մասին՝ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է հուսալի, ժամանակակից, անվտանգ և սուվերեն վճարային էկոհամակարգ ունենալու իրատեսական նպատակին, եզրափակում է Խաչատրյանը։