https://arm.sputniknews.ru/20250809/hajtni-e-erb-khraparakvi-adrbejani-het-stvoragrvats-hamadzajnagri-teqsty-92144239.html
Հայտնի է` երբ կհրապարակվի Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրի տեքստը
Հայտնի է` երբ կհրապարակվի Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրի տեքստը
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T08:16+0400
2025-08-09T08:16+0400
2025-08-09T10:09+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92144079_0:174:1670:1113_1920x0_80_0_0_7b3d6bc1fc4d4ae28ed2cb2498b09fbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։Գերատեսչությունը կադրեր է հրապարակել, որոնցում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։X-ի հարթակում Միրզոյանն անդրադարձել է այդ փաստաթղթին։«Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»,– գրել է նա։Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92144079_93:0:1577:1113_1920x0_80_0_0_b8a5160fd653d958b01f0a9c1fafe233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
Հայտնի է` երբ կհրապարակվի Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրի տեքստը
08:16 09.08.2025 (Թարմացված է: 10:09 09.08.2025) Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը կադրեր է հրապարակել, որոնցում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
«Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստոսի 11-ի երեկոյան կհրապարակվի»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
X-ի հարթակում Միրզոյանն անդրադարձել է այդ փաստաթղթին։
«Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»,– գրել է նա։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։