https://arm.sputniknews.ru/20250808/pashinjany-vashingtvonum-handipel-e-trampi-hatuk-banagnac-stiven-uitkvofi-het-92122940.html
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T18:50+0400
2025-08-08T18:50+0400
2025-08-08T18:57+0400
սթիվեն ուիտկոֆ
ամն
նիկոլ փաշինյան
վաշինգտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92123875_0:0:1281:720_1920x0_80_0_0_7bccd7d800645dbc900a1782e705411a.jpg
ՀՀ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Կառավարությունից նաև նշում են, որ մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:Հիշեցնենք նաև` այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ կվարի նրանց հետ: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որը պաշտոնապես հրապարակված չէ։ Սակայն ԶԼՄ-ներում արդեն մանրամասներ են հայտնվել, որ խոսքը հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին է։
ամն
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Никол Пашинян встретился со специальным посланником президента США Стивом Уиткоффом.
Sputnik Արմենիա
Никол Пашинян встретился со специальным посланником президента США Стивом Уиткоффом.
2025-08-08T18:50+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92123875_138:0:1098:720_1920x0_80_0_0_9109c339c9566aca21f1fbf93c22462f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթիվեն ուիտկոֆ, видео, ամն, նիկոլ փաշինյան, վաշինգտոն
սթիվեն ուիտկոֆ, видео, ամն, նիկոլ փաշինյան, վաշինգտոն
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ
18:50 08.08.2025 (Թարմացված է: 18:57 08.08.2025) Հանդիպմանը մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:
ՀՀ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարությունից նաև նշում են, որ մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:
Հիշեցնենք նաև` այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ կվարի նրանց հետ: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որը պաշտոնապես հրապարակված չէ։
Սակայն ԶԼՄ-ներում արդեն մանրամասներ են հայտնվել, որ խոսքը հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին է։