00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պայմաններով Ադրբեջանը ճանապարհ կստանա Սյունիքում. համաշխարհային մամուլի անդրադարձը

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Բաժանորդագրվել
Հայաստանը, ըստ միջազգային լրատվամիջոցների, համաձայնել է ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ տրամադրել Սյունիքում 43,5 կիլոմետրանոց միջանցքի զարգացման համար:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղության պայմանագրին և Սյունիքով Բաքվի և Նախիջևանի միջև ճանապարհի բացմանը։ Համաշխարհային ԶԼՄ-ները հրապարակում են կուլիսային պայմանավորվածությունների մանրամասները։
Այսպես, ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ Հայաստանը համաձայնել է իր տարածքով 43,5 կիլոմետրանոց միջանցքի ստեղծմանը, որը կվերահսկվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP): Այն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ և թույլ կտա Թուրքիայի և Ադրբեջանի միջև մարդկանց և ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև կշարունակվի դեպի Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով Իրանը կամ Ռուսաստանը։ Պարբերականը նշում է, որ Իրանը վճռականորեն դեմ է այդ նախագծին, Ռուսաստանը ևս քննադատում է այն, մինչդեռ Թուրքիան աջակցում է: Ապաշրջափակելով այդ ճանապարհը՝ ամերիկացիներն ամեն տարի միլիարդավոր դոլարներ կստանան նոր առևտրային գործարքներից։ Իսկ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը կորցնում են ազդեցությունն աշխարհի այն հատվածում, որը նրանք համարում էին իրենց սեփականը։ Axios-ը գրում է, որ «ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանը համաձայնել է միջանցքին»:
ՀՀ–ով անցնող բոլոր ճանապարհները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության ներքո. Ռուբինյան
Մասնավորապես, Թրամփի վարչակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է այն գաղափարը, որ համաձայնելով ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի զարգացմանը՝ նա, ի դեմս Վաշինգտոնի, կունենա ընկեր և հզոր բուֆեր՝ ընդդեմ Ադրբեջանի հետագա ցանկացած ներխուժման:
Politico-ն նշում է, որ երկարատև հակամարտության մեղմացման բանալին տարանցիկ միջանցքի մասին համաձայնագիրն է, որը ներառում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև գտնվող հայկական տարածքի լեռնային հատվածի՝ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման պարտավորություն։
«Մեզ հաջողվել է ամեն ինչ հասցնել նրան, որ եթե կարողանանք պարզապես ապաշրջափակել բաղադրիչներից մեկը, հնարավոր է, որ մյուսների հարցն ինքնըստինքյան լուծվի», - անանունության պայմանով պարբերականին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:
Թրամփի ոգով միջանցքը կոչվում է «Թրամփի երթուղի», իսկ այսօրվա միջոցառումը կոչվում է «TRIPP խաղաղության գագաթնաժողով»: Ըստ պարբերականի՝ Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ին տրամադրել «Զանգեզուրի միջանցքի» տարածքի կառուցապատման բացառիկ հատուկ իրավունքներ՝ 99 տարի ժամկետով։ ԱՄՆ-ը ենթավարձակալության է հանձնելու հողը կոնսորցիումին, որը կզբաղվի երկաթուղային, նավթա -, գազատար և օպտիկամանրաթելային գծերի զարգացմամբ, ինչպես նաև, հնարավոր է, այդ 27-մղոնանոց միջանցքով էլեկտրահաղորդմամբ: Մեկ այլ պաշտոնյա Politico-ին ասել է, որ արտգործնախարարները կնախաստորագրեն պայմանագրի տեքստը, որը, ըստ կողմերի, համաձայնեցվել է մարտին, բայց դրանից հետո դանդաղ է առաջ գնում:
Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն մնալ ցանկացող պաշտոնյաներին, գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կստորագրեն շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված է «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելուն և վաղուց հասունացած տարանցիկ խնդրի լուծմանը: Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք է պահանջել, որով իր տարածքի հիմնական մասը կմիացնի Նախիջևանին։
Իրականությանը չեն համապատասխանում. Փաշինյանի խոսնակը` «միջանցքային» լուծումների մասին
«Կոմերցիոն միջոցների շնորհիվ այս քայլը ապաշրջափակելու է տարածաշրջանը և կանխելու է հետագա ռազմական գործողությունները», - պարբերականին ասել է պաշտոնյաներից մեկը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև փաստաթղթեր կստորագրեն՝ պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1992թ.–ին ստեղծվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ:
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է հանգեցնել բանակցությունների Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու վերաբերյալ, որոնք Թրամփի կողմից իր առաջին ժամկետի ընթացքում Իսրայելի և չորս մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների միջև կնքված կարգավորման համաձայնագրերի շարք են։
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ կվարի նրանց հետ: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որը պաշտոնապես հրապարակված չէ։ Սակայն ԶԼՄ-ներում արդեն մանրամասներ են հայտնվել, որ խոսքը գնում է հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին։
Լրահոս
0