00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ փաթեթավորում էլ տաք, ՀՀ-ն համաձայնում է զիջել իր ինքնիշխան տարածքի մի հատված․ Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին նախարարը պնդում է՝ եթե Ադրբեջանին «Թրամփի միջանցքը» պետք է Հայաստանի ճանապարհներով հանգիստ երթևեկելու համար, ապա նույն սկզբունքով Ադրբեջանում էլ պետք է «Թրամփի» միջանցք լինի հայերի ապահով տեղաշարժի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Նշանակություն չունի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տնօրինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով կամ ինչ դիվանագիտական փաթեթավորմամբ է ներկայացվելու։ Փաստն այն, որ Հայաստանը համաձայնում է ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Շեշտում է՝ արդեն մի քանի տարի շարունակ միջանցքի թեման Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։
«Այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն Վաշինգտոնի միջնորդությունն այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ ես զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում»,- գրում է Օսկանյանը։
Երկարամյա դիվանագետը պնդում է՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին տեխնիկական քննարկումների միջոցով Հայաստանը ներքաշվում է մի թակարդի մեջ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը, այլ ոչ թե պե՞տք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքն արդեն խախտված է։
«Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը (ըստ Օսկանյանի՝ այսօր նախատեսվող համաձայնագիրը կարող է անվանվել «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) –խմբ․), որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները»,- գրում է Օսկանյանը։
Նա հիշեցնում է՝ Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Վստահ է, որ գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցություններն առաջ մղելու համար։ Միաժամանակ Օսկանյանը հարց է տալիս՝ ի՞նչ տեսակ խաղաղություն է սա, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է, ըստ Օսկանյանի՝ այդ «չեզոքությունն» իմաստազրկվում է, երբ, ըստ էության, Ադրբեջանի պահանջն է կատարվում։
«Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի միջանցքի», ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի միջանցք» Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով»,- ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
Հավելենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ կվարի նրանց հետ: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որը պաշտոնապես հրապարակված չէ։ Սակայն ԶԼՄ-ներում արդեն մանրամասներ են հայտնվել, որ խոսքը գնում է հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին։
Լրահոս
0