https://arm.sputniknews.ru/20250807/zangezuri-mijancqvov-amn-n-kkhzi-rd-iran-kapy-pvordzagety-vtang-e-tesnum-hajastani-hamar-92055400.html
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Դավթյանի խոսքով` ՀՀ-ն պետք է հստակ ասի, թե որոնք են իր կարմիր գծերը, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հարցում։ 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T22:50+0400
2025-08-07T22:50+0400
2025-08-07T23:01+0400
հորմուզի նեղուց
«զանգեզուրի միջանցք»
վահե դավթյան
ամն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
ռուսաստան
միջին միջանցք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465418_0:84:1600:984_1920x0_80_0_0_7e77d5c5dfad03b1579b03f6f0027f77.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի շահագործման հետ կապված հայկական կողմը որևէ հստակ դիրքորոշում չունի՝ ի տարբերություն շահագրգիռ մյուս կողմերի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Հիշեցրեց՝ հայկական կողմը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն այն ոչ մի ձևով չի անդրադառնում այժմյան գործընթացների վրա։«Որևէ մայրաքաղաքում, որևէ մի ուժային կենտրոնում այդ ծրագիրը չի քննարկվում, առավել ևս՝ չի բանակցվում։ Ցանկալի կլիներ, որ հայկական կողմն ավելի դոկտրինալ մոտեցում ունենար և հստակ ասեր, թե որոնք են իր կարմիր գծերը, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հարցում»,– նշեց նա։Թուրքիան և Ադրբեջանի կողմից հայկական Զանգեզուրով ճանապարհ ունենալու ձգտումը, ըստ Դավթյանի, ոչ թե տնտեսական, այլ գեոռազմավարական է։ Նա օրինակ բերեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ մատնանշելով դրա թերբեռնվածությունը. այն ունի 6.5 միլիոն տոննա թողունակություն, բայց այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում շահագործվել է ընդամենը 250 հազար տոննա բեռով։«Լավագույն դեպքում մինչև տարեվերջ կարող է հասնել կես միլիոնի, և սա այն դեպքում, երբ Բաքու-Թբիլիսի-Կարսն անհամեմատ ավելի կայուն, անվտանգ, աշխարհաքաղաքական որևէ լարվածություն չառաջացնող կոմունիկացիա է։ Առավել քան ակնհայտ է, որ այն թվերը, որոնք այսօր հնչեցնում է պաշտոնական Բաքուն, թե այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի թողունակությունը կարող է կազմել շուրջ 15 միլիոն տոննա, բացարձակ մերկապարանոց են և հիմքում չունեն որևէ հստակ տնտեսական հաշվարկ»,– շարունակեց նա։Փորձագետի գնահատմամբ՝ Զանգեզուրով ճանապարհ ունենալու իրական նպատակը շատ ավելի հեռուն է գնում՝ ռազմականացնել ճանապարհը, հետագայում տեղակայել թուրքական ռազմաբազա, ձևավորել հակաիրանական պլացդարմ և խզել Ռուսաստանի ու Իրանի ռազմավարական կապը։«Ի վերջո, Սյունիքում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդումը կարող է մեզ համար ստեղծել բավականին բացասական զարգացումների հեռանկար», — զգուշացրեց Դավթյանը։Նրա կարծիքով՝ Զանգեզուրի ճանապարհի համատեքստը դուրս է տարածաշրջանից, և այդ պատճառով էլ ԱՄՆ ակտիվ ներգրավված է։ Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ այս նախագիծը դիտարկում է համաեվրոպական, տրանսպորտային և էներգետիկ շահերի համատեքստում։««Զանգեզուրյան միջանցքի» հետ մեկտեղ, այսօր Առաջավոր Ասիայում իրականացվում են ևս մի քանի տրանսպորտային նախագծեր, որոնք միտված են Իրանի տրանսպորտային ճանապարհների պարալիզացմանը։ Եթե շատ համառոտ՝ ապա խոսքը 2 տրանսպորտային նախագծի մասին է՝ Բեն Գուրիոնի ջրանցքի, որը պետք է էապես նվազեցնի Պարսից ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի կախվածությունը Հորմուզի նեղուցից, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից։ Հորմուզի նեղուցից այդ երկրների կախվածության նվազեցումը կնշանակի Իրանի գեոտնտեսական դիրքերի խարխլում», – ընդգծեց նա։Երկրորդը, ըստ նրա, Դավթի միջանցքն է, որը կապ է ապահովում Իսրայելի և Իրաքյան Քուրդիստանի միջև՝ ամերիկյան ռազմական ներկայության պայմաններում, որն արդեն խնդրահարույց է Իրանի համար, քանի որ ստեղծվում է ուղիղ ցամաքային կապ ամերիկյան բազաների և Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգներին «Զանգեզուրի միջանցքը», ըստ Դավթյանի, հետաքրքիր է նաև Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքով՝ պարզ է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի, այն անմիջապես կդառնա Միջին միջանցքի մի մասը, որն արդեն ինտեգրված է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ծրագրի մեջ։«Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև գեոքաղաքական լարվածությունն ավելանում է, Վաշինգտոնը շահագրգռված է ներկա գտնվել մի նախաձեռնության շրջանակում, որը սկզբունքորեն դիտարկում է որպես Չինաստանի ազդեցության գոտու մաս», – մանրամասնեց Վահե Դավթյանը։Փորձագետը չշրջանցեց նաև ռուսական ուղղության և էներգետիկ շահերի համատեքստը։ Նրա կարծիքով՝ Միջին միջանցքում որոշակի դերակատարում ունենալով՝ Միացյալ Նահանգները հնարավորություն են ստանում վերահսկելու նաև Եվրոպա–Կովկաս–Ասիա հաղորդակցային ուղիները։ Սա, ըստ նրա, չափազանց կարևոր է հատկապես ԵՄ-ի կողմից իրականացվող էներգետիկ դիվերսիֆիկացման քաղաքականության տեսանկյունից։«Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ էներգետիկ դոմինանտության «ոսկե դարաշրջանի» մեկնարկի մասին, և այդ ռազմավարությունն այսօր շարունակվում է։ Վերջին պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ամրապնդվել եվրոպական շուկայում որպես նավթի և հեղուկացված գազի առանցքային մատակարար։ Այս գործընթացում ԵՄ-ն, իր հերթին, փորձում է զարգացնել նոր ներմուծման ուղիներ՝ հատկապես Եվրոպա–Կովկաս–Ասիա միջանցքի տեսքով։ Այդ ուղին նախատեսում է Կենտրոնական Ասիայից, մասնավորապես՝ բնական գազի ներմուծում դեպի Եվրոպա։ Սակայն հենց այս նախագծերն են, որ որոշակի խոչընդոտներ են ստեղծում ամերիկյան էներգետիկ ռազմավարության համար», — շեշտեց Դավթյանը։Փորձագետը նաև հավելեց, որ ԱՄՆ-ի նպատակը «Զանգեզուրի միջանցքում» ռուսական ներկայությունը բացառելն է, ինչը պարալիզացնելու է Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի կովկասյան հատվածը։«Փորձ է արվելու խզել Ռուսաստանի և Իրանի միջև տրանսպորտային ռազմավարական հաղորդակցությունը՝ հաշվի առնելով, որ կարևոր ուղիներից մեկը անցնում է հենց Հարավային Կովկասով։ Այդ խզումը, հաշվի առնելով Ղազախստանի դիրքորոշման անկայունությունը և Ադրբեջանի հետ որոշ լարվածությունները, հայաստանյան ուղղությունը կարող է շատ հեռանկարային դարձնել, իսկ Ռուսաստանի ներկայության բացառումը փաստացի պարալիզացնում է այդ հնարավորությունը», – ընդգծեց Դավթյանը։Ամփոփելով Դավթյանը ասաց՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությունը «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ տեղավորվում է Մեծ Եվրասիայում իրենց գեոքաղաքական դիրքավորման շրջանակում։
հորմուզի նեղուց
ամն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
միջին միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465418_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ff2ef0de26176988d88a6b5b8d7eef03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, «զանգեզուրի միջանցք», վահե դավթյան, ամն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռուսաստան, միջին միջանցք, հայաստան
հորմուզի նեղուց, «զանգեզուրի միջանցք», վահե դավթյան, ամն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռուսաստան, միջին միջանցք, հայաստան
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
22:50 07.08.2025 (Թարմացված է: 23:01 07.08.2025) Դավթյանի խոսքով` ՀՀ-ն պետք է հստակ ասի, թե որոնք են իր կարմիր գծերը, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հարցում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի շահագործման հետ կապված հայկական կողմը որևէ հստակ դիրքորոշում չունի՝ ի տարբերություն շահագրգիռ մյուս կողմերի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Հիշեցրեց՝ հայկական կողմը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն այն ոչ մի ձևով չի անդրադառնում այժմյան գործընթացների վրա։
«Որևէ մայրաքաղաքում, որևէ մի ուժային կենտրոնում այդ ծրագիրը չի քննարկվում, առավել ևս՝ չի բանակցվում։ Ցանկալի կլիներ, որ հայկական կողմն ավելի դոկտրինալ մոտեցում ունենար և հստակ ասեր, թե որոնք են իր կարմիր գծերը, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հարցում»,– նշեց նա։
Թուրքիան և Ադրբեջանի կողմից հայկական Զանգեզուրով ճանապարհ ունենալու ձգտումը, ըստ Դավթյանի, ոչ թե տնտեսական, այլ գեոռազմավարական է։ Նա օրինակ բերեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ մատնանշելով դրա թերբեռնվածությունը. այն ունի 6.5 միլիոն տոննա թողունակություն, բայց այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում շահագործվել է ընդամենը 250 հազար տոննա բեռով։
«Լավագույն դեպքում մինչև տարեվերջ կարող է հասնել կես միլիոնի, և սա այն դեպքում, երբ Բաքու-Թբիլիսի-Կարսն անհամեմատ ավելի կայուն, անվտանգ, աշխարհաքաղաքական որևէ լարվածություն չառաջացնող կոմունիկացիա է։ Առավել քան ակնհայտ է, որ այն թվերը, որոնք այսօր հնչեցնում է պաշտոնական Բաքուն, թե այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի թողունակությունը կարող է կազմել շուրջ 15 միլիոն տոննա, բացարձակ մերկապարանոց են և հիմքում չունեն որևէ հստակ տնտեսական հաշվարկ»,– շարունակեց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ Զանգեզուրով ճանապարհ ունենալու իրական նպատակը շատ ավելի հեռուն է գնում՝ ռազմականացնել ճանապարհը, հետագայում տեղակայել թուրքական ռազմաբազա, ձևավորել հակաիրանական պլացդարմ և խզել Ռուսաստանի ու Իրանի ռազմավարական կապը։
«Ի վերջո, Սյունիքում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդումը կարող է մեզ համար ստեղծել բավականին բացասական զարգացումների հեռանկար», — զգուշացրեց Դավթյանը։
Նրա կարծիքով՝ Զանգեզուրի ճանապարհի համատեքստը դուրս է տարածաշրջանից, և այդ պատճառով էլ ԱՄՆ ակտիվ ներգրավված է։ Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ այս նախագիծը դիտարկում է համաեվրոպական, տրանսպորտային և էներգետիկ շահերի համատեքստում։
««Զանգեզուրյան միջանցքի» հետ մեկտեղ, այսօր Առաջավոր Ասիայում իրականացվում են ևս մի քանի տրանսպորտային նախագծեր, որոնք միտված են Իրանի տրանսպորտային ճանապարհների պարալիզացմանը։ Եթե շատ համառոտ՝ ապա խոսքը 2 տրանսպորտային նախագծի մասին է՝ Բեն Գուրիոնի ջրանցքի, որը պետք է էապես նվազեցնի Պարսից ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի կախվածությունը Հորմուզի նեղուցից, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից։ Հորմուզի նեղուցից այդ երկրների կախվածության նվազեցումը կնշանակի Իրանի գեոտնտեսական դիրքերի խարխլում», – ընդգծեց նա։
Երկրորդը, ըստ նրա, Դավթի միջանցքն է, որը կապ է ապահովում Իսրայելի և Իրաքյան Քուրդիստանի միջև՝ ամերիկյան ռազմական ներկայության պայմաններում, որն արդեն խնդրահարույց է Իրանի համար, քանի որ ստեղծվում է ուղիղ ցամաքային կապ ամերիկյան բազաների և Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգներին «Զանգեզուրի միջանցքը», ըստ Դավթյանի, հետաքրքիր է նաև Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքով՝ պարզ է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի, այն անմիջապես կդառնա Միջին միջանցքի մի մասը, որն արդեն ինտեգրված է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ծրագրի մեջ։
«Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև գեոքաղաքական լարվածությունն ավելանում է, Վաշինգտոնը շահագրգռված է ներկա գտնվել մի նախաձեռնության շրջանակում, որը սկզբունքորեն դիտարկում է որպես Չինաստանի ազդեցության գոտու մաս», – մանրամասնեց Վահե Դավթյանը։
Փորձագետը չշրջանցեց նաև ռուսական ուղղության և էներգետիկ շահերի համատեքստը։ Նրա կարծիքով՝ Միջին միջանցքում որոշակի դերակատարում ունենալով՝ Միացյալ Նահանգները հնարավորություն են ստանում վերահսկելու նաև Եվրոպա–Կովկաս–Ասիա հաղորդակցային ուղիները։ Սա, ըստ նրա, չափազանց կարևոր է հատկապես ԵՄ-ի կողմից իրականացվող էներգետիկ դիվերսիֆիկացման քաղաքականության տեսանկյունից։
«Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ էներգետիկ դոմինանտության «ոսկե դարաշրջանի» մեկնարկի մասին, և այդ ռազմավարությունն այսօր շարունակվում է։ Վերջին պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ամրապնդվել եվրոպական շուկայում որպես նավթի և հեղուկացված գազի առանցքային մատակարար։ Այս գործընթացում ԵՄ-ն, իր հերթին, փորձում է զարգացնել նոր ներմուծման ուղիներ՝ հատկապես Եվրոպա–Կովկաս–Ասիա միջանցքի տեսքով։ Այդ ուղին նախատեսում է Կենտրոնական Ասիայից, մասնավորապես՝ բնական գազի ներմուծում դեպի Եվրոպա։ Սակայն հենց այս նախագծերն են, որ որոշակի խոչընդոտներ են ստեղծում ամերիկյան էներգետիկ ռազմավարության համար», — շեշտեց Դավթյանը։
Փորձագետը նաև հավելեց, որ ԱՄՆ-ի նպատակը «Զանգեզուրի միջանցքում» ռուսական ներկայությունը բացառելն է, ինչը պարալիզացնելու է Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի կովկասյան հատվածը։
«Փորձ է արվելու խզել Ռուսաստանի և Իրանի միջև տրանսպորտային ռազմավարական հաղորդակցությունը՝ հաշվի առնելով, որ կարևոր ուղիներից մեկը անցնում է հենց Հարավային Կովկասով։ Այդ խզումը, հաշվի առնելով Ղազախստանի դիրքորոշման անկայունությունը և Ադրբեջանի հետ որոշ լարվածությունները, հայաստանյան ուղղությունը կարող է շատ հեռանկարային դարձնել, իսկ Ռուսաստանի ներկայության բացառումը փաստացի պարալիզացնում է այդ հնարավորությունը», – ընդգծեց Դավթյանը։
Ամփոփելով Դավթյանը ասաց՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությունը «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ տեղավորվում է Մեծ Եվրասիայում իրենց գեոքաղաքական դիրքավորման շրջանակում։