https://arm.sputniknews.ru/20250808/aravvotjan-mi-ban-e-asum-erekvojan-ajl-ban-e-anum-lukashenkvon-trampi-masin-92117498.html
«Առավոտյան մի բան է ասում, երեկոյան այլ բան է անում»․ Լուկաշենկոն` Թրամփի մասին
«Առավոտյան մի բան է ասում, երեկոյան այլ բան է անում»․ Լուկաշենկոն` Թրամփի մասին
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ բանակցությունները։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T17:16+0400
2025-08-08T17:16+0400
2025-08-08T17:27+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
դոնալդ թրամփ
ամն
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92113683_0:0:1200:675_1920x0_80_0_0_560d842dcd7d64464d8acef5fab2759c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատարկախոս է անվանել:Նա ուշադրություն է հրավիրել ամերիկյան ԶԼՄ-ների որոշ ձևակերպումների վրա, թե իբր Վլադիմիր Պուտինը վատն է, Վլադիմիր Զելենսկին՝ լավը, Թրամփը՝ ավելի լավը։Միևնույն ժամանակ Բելառուսի նախագահը հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները։Նրա կարծիքով՝ նման բանակցությունները նախապես մշակման և նախապատրաստման կարիք ունեն։«Եկեք նախապես կողմնորոշվենք. օրինակ՝ հերոս քաղաք Մինսկը, Ստամբուլը, Ժնևը։ Կողմնորոշվեցինք, որ մեկ ամսից կլինի այդ հանդիպումը։ Առաջին օրը, օրինակ, քննարկում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Երկրորդ օրը, եթե համաձայնության գանք ինչ-որ փաստաթղթի նախագծի շուրջ, հրավիրում ենք Զելենսկուն, Լուկաշենկոյին, Պետրովին, Սիդորովին։ Դա արժանի բան կլինի», - պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։Լուկաշենկոն կարծում է, որ Պուտինը Թրամփի հետ հաճույքով կհանդիպի Բելառուսի մայրաքաղաքում, իսկ ահա Ռուսաստանին ինչ-որ ժամկետ տալը լուրջ չէ։Լրագրողը կասկած է հայտնել՝ կարելի՞ է հրադադարից առաջ այդ հանդիպումը այսպես հեշտությամբ կազմակերպել:«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստել։ Ուզում եք՝ ես կկազմակերպեմ դա: Հանուն խաղաղության: Ամերիկյան մասը, ռուսականը: Եթե հիմա սկսենք պատրաստել։ Կտեսնեք, թե ինչպես է Զելենսկին իրեն պահում: Նա կհամառի կասի՝ ես կտրականապես դեմ եմ»։Որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի և Թրամփի հանդիպումը. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը«Time»-ի թղթակիցը նաև համաձայնել է, որ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար չի գնա Մինսկ։Սակայն Բելառուսի նախագահը նկատել է. «Բայց Մինսկը ի՞նչ է անում նրան։ Մինսկը բարին է մաղթում»։Նշենք, որ օգոստոսի 8-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Մասնավորապես նրանք մանրամասն խոսել են Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև կայացած հանդիպման և խաղաղ բանակցությունների վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկների մասին:Թրամփը հայտարարել է, որ իր և Պուտինի հանդիպման համար պայման չի դրել ՌԴ-Ուկրաինա շփումները
բելառուս
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92113683_13:0:913:675_1920x0_80_0_0_601c2271a9d27e8e5836a9ecdb43de3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, դոնալդ թրամփ, ամն, վլադիմիր պուտին
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, դոնալդ թրամփ, ամն, վլադիմիր պուտին
«Առավոտյան մի բան է ասում, երեկոյան այլ բան է անում»․ Լուկաշենկոն` Թրամփի մասին
17:16 08.08.2025 (Թարմացված է: 17:27 08.08.2025) Բելառուսի նախագահը հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատարկախոս է անվանել:
Նա ուշադրություն է հրավիրել ամերիկյան ԶԼՄ-ների որոշ ձևակերպումների վրա, թե իբր Վլադիմիր Պուտինը վատն է, Վլադիմիր Զելենսկին՝ լավը, Թրամփը՝ ավելի լավը։
«Եկեք օբյեկտիվ լինենք։ Դատարկախո՞ս է Թրամփը։ Այո՛, դատարակախոս է։ Առավոտյան ասում է մի բան, երեկոյան այլ բան է անում: Դա այդպես է: Արդյունքներ դեռ չկան: Սկսում է ոստիկանի պես թուր ճոճել աշխարհում։ Ստանձնե՞լ ես առաջնորդություն՝ իրագործիր այն: Իսկ առաջնորդությունը բախումների և պատերազմների կանխարգելումն է», - ասել է Լուկաշենկոն ամերիկյան «Time» ամսագրին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ Բելառուսի նախագահը հաստատել է, որ պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները։
Նրա կարծիքով՝ նման բանակցությունները նախապես մշակման և նախապատրաստման կարիք ունեն։
«Եկեք նախապես կողմնորոշվենք. օրինակ՝ հերոս քաղաք Մինսկը, Ստամբուլը, Ժնևը։ Կողմնորոշվեցինք, որ մեկ ամսից կլինի այդ հանդիպումը։ Առաջին օրը, օրինակ, քննարկում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Երկրորդ օրը, եթե համաձայնության գանք ինչ-որ փաստաթղթի նախագծի շուրջ, հրավիրում ենք Զելենսկուն, Լուկաշենկոյին, Պետրովին, Սիդորովին։ Դա արժանի բան կլինի», - պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն կարծում է, որ Պուտինը Թրամփի հետ հաճույքով կհանդիպի Բելառուսի մայրաքաղաքում, իսկ ահա Ռուսաստանին ինչ-որ ժամկետ տալը լուրջ չէ։
Լրագրողը կասկած է հայտնել՝ կարելի՞ է հրադադարից առաջ այդ հանդիպումը այսպես հեշտությամբ կազմակերպել:
«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստել։ Ուզում եք՝ ես կկազմակերպեմ դա: Հանուն խաղաղության: Ամերիկյան մասը, ռուսականը: Եթե հիմա սկսենք պատրաստել։ Կտեսնեք, թե ինչպես է Զելենսկին իրեն պահում: Նա կհամառի կասի՝ ես կտրականապես դեմ եմ»։
«Time»-ի թղթակիցը նաև համաձայնել է, որ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար չի գնա Մինսկ։
Սակայն Բելառուսի նախագահը նկատել է. «Բայց Մինսկը ի՞նչ է անում նրան։ Մինսկը բարին է մաղթում»։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Մասնավորապես նրանք մանրամասն խոսել են Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև կայացած հանդիպման և խաղաղ բանակցությունների վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկների մասին: