https://arm.sputniknews.ru/20250808/vortegh-karvogh-e-teghi-unenal-putini-ev-trampi-handipumy-inch-e-grum-hamashkharhajin-mamuly-92108574.html
Որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի և Թրամփի հանդիպումը. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը
Որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի և Թրամփի հանդիպումը. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ առաջնորդը ԱՄԷ-ն անվանել էր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման համար հարմար վայրերից մեկը։ 08.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-08T14:22+0400
2025-08-08T14:22+0400
2025-08-08T14:35+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ռուսաստան
ամն
բանակցություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_4be924d841cee2817c828dca661f079b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ արաբական երկրներից մեկում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։Արտասահմանյան մամուլում մի քանի հրապարակումներ են հայտնվել Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին։The Washington Post-ը գրում է, որ Թրամփի հանկարծակի անցումը Պուտինից հիասթափվելուց (անզիջողականության պատճառով) դեպի նրա հետ անձնական հանդիպման հնարավորության հաստատումը, Ռուսաստանի առաջնորդի դիվանագիտական հաջողությունն էր։Պուտինն ասել է` որտեղ կնախընտրեր հանդիպել Թրամփի հետԳերմանական հայտնի Der Spiegel-ը նշում է, որ Ռուսաստանի նախագահը կկարողանա աշխարհին ցույց տալ, որ Արևմտյան երկրների կողմից իրեն մեկուսացնելու բոլոր փորձերը ձախողվել են։Գերմանական Die Welt օրաթերթը նշում է, որ Ռուսաստանը վաղուց ապրում է պատժամիջոցների պայմաններում և վստահ է, որ կկարողանա դիմակայել նաև հերթական փաթեթին։ Թերթը հավելում է, որ ռազմաճակատում իրավիճակի առավելությունը կարծես թե ռուսական բանակի կողմն է։Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթը գրում է. «Գերագնահատելով Ռուսաստանի առաջնորդին համոզելու իր կարողությունները, մոռանալով «վերագործարկման» անհաջող փորձերի մասին և թերագնահատելով Պուտինի դիմադրելու կարողությունը, Թրամփն այժմ փակուղուց դուրս գալու կարիք ունի։ Նա հույսը դնում է Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման վրա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը մեռյալ կետից շարժելու համար»։Օգոստոսի 7–ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հարցում։ Կողմերը սկսել են աշխատել հանդիպման վրա. հաջորդ շաբաթը նշված է որպես հնարավոր հանդիպման օր, սակայն դեռևս դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Վայրը համաձայնեցված է, դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։Դրանից հետո New York Post-ը, հղում անելով Սպիտակ տան անհայտ աղբյուրին, հայտնեց, որ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունն իբր կապված է Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու հեռանկարի հետ։ Սակայն ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվայի և Կիևի շփումները իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման համար նախապայման չեն։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_25a652c3c76ee740fd531866afda9e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ռուսաստան, ամն, բանակցություն, ուկրաինա
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ռուսաստան, ամն, բանակցություն, ուկրաինա
Որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի և Թրամփի հանդիպումը. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը
14:22 08.08.2025 (Թարմացված է: 14:35 08.08.2025) Ավելի վաղ ՌԴ առաջնորդը ԱՄԷ-ն անվանել էր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման համար հարմար վայրերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ արաբական երկրներից մեկում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արտասահմանյան մամուլում մի քանի հրապարակումներ են հայտնվել Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին։
The Washington Post-ը գրում է, որ Թրամփի հանկարծակի անցումը Պուտինից հիասթափվելուց (անզիջողականության պատճառով) դեպի նրա հետ անձնական հանդիպման հնարավորության հաստատումը, Ռուսաստանի առաջնորդի դիվանագիտական հաջողությունն էր։
Գերմանական հայտնի Der Spiegel-ը նշում է, որ Ռուսաստանի նախագահը կկարողանա աշխարհին ցույց տալ, որ Արևմտյան երկրների կողմից իրեն մեկուսացնելու բոլոր փորձերը ձախողվել են։
«Պուտինը չի տեսնում զիջումների գնալու որևէ պատճառ, նրա բանակը առավելություն ունի Ուկրաինայում», – գրում է թերթը։
Գերմանական Die Welt օրաթերթը նշում է, որ Ռուսաստանը վաղուց ապրում է պատժամիջոցների պայմաններում և վստահ է, որ կկարողանա դիմակայել նաև հերթական փաթեթին։ Թերթը հավելում է, որ ռազմաճակատում իրավիճակի առավելությունը կարծես թե ռուսական բանակի կողմն է։
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթը գրում է. «Գերագնահատելով Ռուսաստանի առաջնորդին համոզելու իր կարողությունները, մոռանալով «վերագործարկման» անհաջող փորձերի մասին և թերագնահատելով Պուտինի դիմադրելու կարողությունը, Թրամփն այժմ փակուղուց դուրս գալու կարիք ունի։ Նա հույսը դնում է Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման վրա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը մեռյալ կետից շարժելու համար»։
Օգոստոսի 7–ին ՌԴ նախագահի օգնական
Յուրի Ուշակովը հայտնեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հարցում։ Կողմերը սկսել են աշխատել հանդիպման վրա. հաջորդ շաբաթը նշված է որպես հնարավոր հանդիպման օր, սակայն դեռևս դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Վայրը համաձայնեցված է, դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։
Դրանից հետո New York Post-ը, հղում անելով Սպիտակ տան անհայտ աղբյուրին, հայտնեց, որ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունն իբր կապված է Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու հեռանկարի հետ։ Սակայն
ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվայի և Կիևի շփումները իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման համար նախապայման չեն։