00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոչիում ավելի քան 10 մարդ է մահացել «ճաճայից». վաճառողները ձերբակալվել են

© Photo31-ամյա Օլեսյան դատարանի դահլիճում
31-ամյա Օլեսյան դատարանի դահլիճում - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2025
Բաժանորդագրվել
Տնական գինու անվան տակ կանայք առանց ակցիզային դրոշմանիշերի պլաստիկ շշերով խմիչքներ են վաճառել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Սոչիիդատարանը երկու ամսով կալանավորել է վաճառողուհիներին, որոնց իրացրած թորած օղու գործածման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը:
Երևանում երկու երիտասարդի են ձերբակալել նկուղում կեղծ օղի շշալցնելու համար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադլերի շուկայում վաճառված «ճաճայի» (վրացական թունդ ալկոհոլային խմիչք, որը ստացվում է խաղողի մզվածքից – խմբ.) զոհերի թիվը գերազանցել է 10-ը: Ցածրորակ ալկոհոլի գործածումից առաջացած թունավորումից մահացել է ևս 4 մարդ՝ այդ թվում պսկովցի մի տղամարդ և ևս երեք հոգի Դոնեցկի Հանրապետությունից։ «Mash» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Դոնեցկի եկած զբոսաշրջիկները շուկայիցգնած ալկոհոլը տարել են իրենց հետ, տանը հյուրասիրել ընկերոջը: Արդյունքում երեքն էլ մահացել են։
31-ամյա Օլեսյան և նրա 71-ամյա տատիկը՝ Էթերին, ալկոհոլը վաճառում էին շուկայում։
Կրասնոդարի երկրամասի դատարանների մամուլի ծառայության տվյալներով՝ կանայք տեղյակ էին, որ իրացվող ալկոհոլային արտադրանքը պատրաստված է ինքնաթորմամբ՝ անհայտ անձի կողմից, բայց այն վաճառել են որպես «տնական գինի» և «ճաճա»: Ձերբակալվածներից մեկը դատարանում հայտարարել է, որ թունավորումը միտումնավոր չէր, և որ իրենք «գիտակցում են ողբերգության ողջ ծավալը»:
10 մահ, 2 մարդու կուրացում. Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
Թունավորումից մահացածներից մեկի որդին՝ Վսեվոլոդը, «Իզվեստիա»-ին պատմել է, որ մոր մոտ՝ Սոչի են եկել Մոսկվայի մարզից իրենց հարազատները՝ մայրը, եղբայրը և նրա կինը։Նրանքմտել են Ադլերի տեղական շուկա, որտեղ գնել են «ճաճան»։ Հուլիսի 31-ինգործածել են այն, հաջորդ օրը նրանց ինքնազգացողությունըվատացել է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց և գրեթե անմիջապես պառկեցրել վերակենդանացման բաժանմունքում։ Երեք օրվա ընթացքում նրանք մեկը մյուսի հետևից (բացիՎսեվոլոդի հորեղբոր կնոջից) մահացել են։ Այս աղմկահարույց պատմության ֆոնին ուժայինները փողոցային վաճառողներից առգրավում են թորած ալկոհոլը։
Լրահոս
0