https://arm.sputniknews.ru/20250807/hh-ishkhanutjuny-taqcnum-e-te-inch-lutsumner-en-nakhatesvum-tatvojan-92088841.html
ՀՀ իշխանությունը թաքցնում է, թե ինչ լուծումներ են նախատեսվում. Թաթոյան
ՀՀ իշխանությունը թաքցնում է, թե ինչ լուծումներ են նախատեսվում. Թաթոյան
Sputnik Արմենիա
Հայաստանի նախկին ՄԻՊ-ն ընդգծում է, որ այլևս քննարկումներ չկան հայկական պետական շահերի մասին, կան ադրբեջանական պահանջներ։ 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T23:25+0400
2025-08-07T23:25+0400
2025-08-07T23:53+0400
արման թաթոյան
հայաստան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51099225_0:0:1453:818_1920x0_80_0_0_eebd634abf73edbc08d53b962014933c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներին։ «Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք»,- գրել է Թաթոյանը։«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համարՆրա խոսքով՝ տեղեկատվական անորոշության այս պայմաններում հայկական տիրույթը հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիայով, որով տարվում է հետևողական, ծրագրված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից:Ըստ նրա՝ ստացվում է, որ բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են, ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Հավելում է՝ տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:Հայաստանի նախկին ՄԻՊ-ը շեշտում է՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են նախապես ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, անվտանգության համար կենսական հարցերի վերաբերյալ։ Հիշեցնում է՝ դա այն է, ինչ խոստացվել է, բայց իրականում ժողովուրդը վարպետորեն մոլորեցվել է բոլոր այս տարիներին։Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51099225_16:0:1307:968_1920x0_80_0_0_61209a69731b1a593150479a89750f64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, հայաստան, խաղաղության պայմանագիր
արման թաթոյան, հայաստան, խաղաղության պայմանագիր
ՀՀ իշխանությունը թաքցնում է, թե ինչ լուծումներ են նախատեսվում. Թաթոյան
23:25 07.08.2025 (Թարմացված է: 23:53 07.08.2025) Հայաստանի նախկին ՄԻՊ-ն ընդգծում է, որ այլևս քննարկումներ չկան հայկական պետական շահերի մասին, կան ադրբեջանական պահանջներ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներին։
«Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք»,- գրել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ տեղեկատվական անորոշության այս պայմաններում հայկական տիրույթը հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիայով, որով տարվում է հետևողական, ծրագրված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից:
«ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ»,- շեշտում է Թաթոյանը։
Ըստ նրա՝ ստացվում է, որ բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են, ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Հավելում է՝ տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:
Հայաստանի նախկին ՄԻՊ-ը շեշտում է՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են նախապես ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, անվտանգության համար կենսական հարցերի վերաբերյալ։ Հիշեցնում է՝ դա այն է, ինչ խոստացվել է, բայց իրականում ժողովուրդը վարպետորեն մոլորեցվել է բոլոր այս տարիներին։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը
հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը
սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: