https://arm.sputniknews.ru/20250807/erb-hajtararelu-ban-lini-khajtararenq-amn-petdepy-tramp-pashinjan-aliev-handipman-masin-92088487.html
Երբ հայտարարելու բան լինի, կհայտարարենք․ ԱՄՆ Պետդեպը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Երբ հայտարարելու բան լինի, կհայտարարենք․ ԱՄՆ Պետդեպը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Նա հիշեցրեց, որ նախագահ Թրամփն ու պետքարտուղար Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ շուտով խաղաղ համաձայնագիր կստորագրվի։ 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T23:06+0400
2025-08-07T23:06+0400
2025-08-07T23:20+0400
ամն պետական դեպարտամենտ
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
դոնալդ թրամփ
ամն
զանգեզուր
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36589827_0:0:1100:619_1920x0_80_0_0_ffe73e6f2db2a48dda090711631d99b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պատրաստվում շահարկել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասները կամ պաշտոնական հայտարարություններից առաջ անցնել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը։Լրագրողը հարց էր ուղղել սպասվող եռակողմ հանդիպման և դրա հնարավոր արդյունքների մասին՝ խնդրելով մանրամասներ հայտնել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», ԱՄՆ-ի դերակատարման մասին, ինչպես նաև հետաքրքրվել էր, թե ինչ դեր ունի Թուրքիան այս ամբողջ գործընթացում։ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:
ամն
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36589827_0:0:1032:774_1920x0_80_0_0_418043ffc99dcca46710345410163380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն պետական դեպարտամենտ , նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, ամն, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք»
ամն պետական դեպարտամենտ , նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, ամն, զանգեզուր, «զանգեզուրի միջանցք»
Երբ հայտարարելու բան լինի, կհայտարարենք․ ԱՄՆ Պետդեպը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
23:06 07.08.2025 (Թարմացված է: 23:20 07.08.2025) Նա հիշեցրեց, որ նախագահ Թրամփն ու պետքարտուղար Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ շուտով խաղաղ համաձայնագիր կստորագրվի։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը չի պատրաստվում շահարկել Երևանի և Բաքվի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասները կամ պաշտոնական հայտարարություններից առաջ անցնել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը։
Լրագրողը հարց էր ուղղել սպասվող եռակողմ հանդիպման և դրա հնարավոր արդյունքների մասին՝ խնդրելով մանրամասներ հայտնել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», ԱՄՆ-ի դերակատարման մասին, ինչպես նաև հետաքրքրվել էր, թե ինչ դեր ունի Թուրքիան այս ամբողջ գործընթացում։
«Թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղարը բազմիցս ասել են, որ հույս ունեն շուտով ստորագրված համաձայնագիր տեսնել։ Պետքարտուղարը հաճախ է ասում այդ մասին, երբ հնարավորություն է ունենում։ Երբ մենք հայտարարելու բան ունենանք, կհայտարարենք։ Ես չեմ պատրաստվում շահարկել կամ այդ հայտարարություններից առաջ անցնել»,- ասաց նա։
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը
սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը
հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով: