00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Եվրալիգայի փլեյ-օֆֆի խաղն անցնելու է կարտոֆիլի դաշտում. Սերգեյ Ջանջոյան

© Photo : Social media of Sergey Janjoyan«Հանրապետական» մարզադաշտը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո
«Հանրապետական» մարզադաշտը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2025
Բաժանորդագրվել
Ջանջոյանի խոսքով` խոտածածկը հատուկ փակում են ժամանակակից, գերժամանակակից համալիրներում, մարզադաշտերում, ոչ դարն ապրած ու առանց համապատասխան հնարավորությունների մարզադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Առաջին հայկական ճակատի (ՖԱՖ) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից նկարներ է հրապարակել, որտեղ ակնհայտ երևում է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկը դեղնել է։
© Photo : Social media of Sergey Janjoyan«Հանրապետական» մարզադաշտը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո
Основатель FAF Сергей Джанджоян опубликовал фотографии состояния газона Республиканского стадиона после концерта Дженнифер Лопес (6 октября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2025
«Հանրապետական» մարզադաշտը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանն ասել էր, որ խաղադաշտում խոտը մի քիչ դեղնել է, բայց նրա կարծիքով՝ այն արագ կվերականգնվի։
«Կողմնակից լինելով երկրում նմանատիպ մաշտաբային համերգներ անցկացնելուն՝ ուզում եմ հասկանալ, թե ում քմահաճույքն է եղել Հանրապետականում համերգի հաստատումը, ավելի ճիշտ՝ տեղափոխությունը։ Հիշենք՝ Սնուպ Դոգի համերգը նախատեսված էր «Հրազդան» մարզադաշտում անցկացնել, մեկնարկել էր նաև տոմսերի վաճառք։ Կարծում եմ՝ ՀՖՖ-ի անողնաշարավորներին չեն էլ հարցրել, հարցնելու դեպքում էլ Վրաստանի հավաքականին կես տրիբունա տոմսեր նվիրողներն առանց երկար–բարակ վերլուծելու, երկարաժամկետում մեր ֆուտբոլի, երկրի իմիջն առանց հաշվի առնելու՝ միանգամից հաստատելու էին», – նշել է Ջանջոյանը։
Ըստ Ջանջոյանի՝ պատասխանատուները 6 տարի շարունակ մարզադաշտի համար ոչինչ չեն արել, սակայն ժամերի ընթացքում ավերել են Հանրապետականի խոտածածկը, որտեղ 17-18 տարի համերգ չէր եղել։
«Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել խոտածածկի վրա, այլ եղել է խոտածածկին հատուկ փռված երեսների վրա։ Նմանատիպ համերգները հենց այդպես են անցկացվում։ Բայց այդպես են անցկացվում ժամանակակից, գերժամանակակից համալիրներում, մարզադաշտերում, ոչ թե դարն ապրած, ոչ արդիականացված, առանց համապատասխան հնարավորությունների մարզադաշտում», – մանրամասնել է նա։
ՖԱՖ-ի հիմնադիրը հարց է բարձրաձայնել՝ որտե՞ղ է անցկացվելու Եվրալիգայի փլեյ-օֆֆը.
«Էլի Աբովյանի 4000-անոց ստադիոնո՞ւմ։ ՈւԵՖԱ-ի ռեգլամենտով մենակ Հանրապետականը կարա ընդունի։ Մեկ ամսից պակաս Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն, որն իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոյին, և այլ ֆուտբոլային աստղեր։ Այդ խաղը որպես իրադարձություն՝ տեղական և տուրիստական հետաքրքրության առումով, չի կարող ավելի պակաս լինել։ Լուսանկարներից դատելով՝ խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում։ Ստեղ երկրի իմիջի հետ կապված հարցեր չկա՞ն»։
Նա նաև հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 1-ին՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների շրջանակում, 9 երկրպագուներ ձերբակալվել են մասսայական խուլիգանության հոդվածով։ Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունն ավարտի փուլում է և առաջիկայում կհայտարարվի՝ գործը գնում է դատարա՞ն, թե՞ կարճվում է։
«Մեր ունեցած վերջին տվյալներով՝ կա բողոք ստադիոնի կողմից՝ 2-3 տասնյակ սմ խոտը վնասվելու կապակցությամբ։ Նույն իրականությունում երկրի միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում հաստատվում և անցկացվում է համերգ ու ստադիոնի ամբողջ խոտը, հնարավոր է` նաև դրենաժային, ջրամատակարարման համակարգը, ավերվում է», – եզրափակել է Սերգեյ Ջանջոյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ հայտնի փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։
Առանց քմահաճույքների և «սուպերպահանջների». ինչպիսին էր իրականում Ջենիֆեր Լոպեսը Երևանում
Լրահոս
0