https://arm.sputniknews.ru/20250805/sparvoghakan-gnery-hajastanum-inchn-e-aveli-shat-tankacel-92011964.html
Սպառողական գները Հայաստանում. ի՞նչն է ավելի շատ թանկացել
Սպառողական գները Հայաստանում. ի՞նչն է ավելի շատ թանկացել
Sputnik Արմենիա
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ արտարժույթի շուկայում գրեթե փոփոխություններ չեն եղել։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T19:14+0400
2025-08-05T19:14+0400
2025-08-05T19:14+0400
հայաստան
վիճակագրություն
գին
թանկացում
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92012592_0:0:1411:795_1920x0_80_0_0_f60662250336ad651f5a39152f4d1ee0.png
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2025 թ. հուլիսը 2024 թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 3.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա դրանք ՀՀ–ում 2025 թ. հունվար–հուլիսին նվազել են 1.4-0.4%-ով։ Կոմիտեի տվյալներով` գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել Կապան քաղաքում:2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնաճ, իսկ հունիսի համեմատ՝ 2.7 % գնանկում:7.1%–ով բարձրացել է պաղպաղակի գինը, 13.4%-ով` սուրճինը, 20.4%-ով կակաոյինը:Կոմիտեից նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները բարձրացել են համապատասխանաբար 4.7 % և 8.0 %:Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ այս շուկայում գներն աճել են 0.1%-ով։Մասնավորապես բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ 1.4 % և 3.9 % գնանկում ունեն: Հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) դեպքում ևս կոմիտեն արձանագրել է գնանկում` 12.2%, իսկ հունիսի համեմատ՝ 25% գնաճ։ Հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 154.1 դրամ:Արտարժույթի շուկայում հաշվետու ժամանակահատվածում գրեթե փոփոխություններ չեն եղել. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: Հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.1 դրամ, ինչը 1.0 %-ով ցածր է 2024 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92012592_280:0:1167:666_1920x0_80_0_0_390f3c68360b06843c3c4c90e1d20738.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիճակագրություն, գին, թանկացում, տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, վիճակագրություն, գին, թանկացում, տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
Սպառողական գները Հայաստանում. ի՞նչն է ավելի շատ թանկացել
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ արտարժույթի շուկայում գրեթե փոփոխություններ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2025 թ. հուլիսը 2024 թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 3.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա դրանք ՀՀ–ում 2025 թ. հունվար–հուլիսին նվազել են 1.4-0.4%-ով։ Կոմիտեի տվյալներով` գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել Կապան քաղաքում:
2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնաճ, իսկ հունիսի համեմատ՝ 2.7 % գնանկում:
Տավարի մսի գինը ՀՀ–ում հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ աճել է 1.3%-ով, գառան և խոզի մսինը՝ 4.3 % և 7 %-ով: Գնաճ է արձանագրվել հացի՝ 4.4%, մակարոնեղենի՝ 5.8%, ալյուրի՝ 8.4% շուկաներում:
7.1%–ով բարձրացել է պաղպաղակի գինը, 13.4%-ով` սուրճինը, 20.4%-ով կակաոյինը:
Կոմիտեից նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները բարձրացել են համապատասխանաբար 4.7 % և 8.0 %:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ այս շուկայում գներն աճել են 0.1%-ով։
Մասնավորապես բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ 1.4 % և 3.9 % գնանկում ունեն: Հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) դեպքում ևս կոմիտեն արձանագրել է գնանկում` 12.2%, իսկ հունիսի համեմատ՝ 25% գնաճ։ Հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 154.1 դրամ:
Արտարժույթի շուկայում հաշվետու ժամանակահատվածում գրեթե փոփոխություններ չեն եղել. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: Հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.1 դրամ, ինչը 1.0 %-ով ցածր է 2024 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):