00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպառողական գները Հայաստանում. ի՞նչն է ավելի շատ թանկացել

Բաժանորդագրվել
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ արտարժույթի շուկայում գրեթե փոփոխություններ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2025 թ. հուլիսը 2024 թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 3.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա դրանք ՀՀ–ում 2025 թ. հունվար–հուլիսին նվազել են 1.4-0.4%-ով։ Կոմիտեի տվյալներով` գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել Կապան քաղաքում:
2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնաճ, իսկ հունիսի համեմատ՝ 2.7 % գնանկում:
Տավարի մսի գինը ՀՀ–ում հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ աճել է 1.3%-ով, գառան և խոզի մսինը՝ 4.3 % և 7 %-ով: Գնաճ է արձանագրվել հացի՝ 4.4%, մակարոնեղենի՝ 5.8%, ալյուրի՝ 8.4% շուկաներում:
7.1%–ով բարձրացել է պաղպաղակի գինը, 13.4%-ով` սուրճինը, 20.4%-ով կակաոյինը:
Կոմիտեից նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները բարձրացել են համապատասխանաբար 4.7 % և 8.0 %:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ այս շուկայում գներն աճել են 0.1%-ով։
Մասնավորապես բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ 1.4 % և 3.9 % գնանկում ունեն: Հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) դեպքում ևս կոմիտեն արձանագրել է գնանկում` 12.2%, իսկ հունիսի համեմատ՝ 25% գնաճ։ Հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 154.1 դրամ:
Արտարժույթի շուկայում հաշվետու ժամանակահատվածում գրեթե փոփոխություններ չեն եղել. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: Հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.1 դրամ, ինչը 1.0 %-ով ցածր է 2024 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):
Լրահոս
0