00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահագրգռված ենք, որ լավ միավոր ձևավորվի. Աշոտյանը` Սամվել Կարապետյանի նոր ուժի մասին

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանն անդրադարձավ ընդդիմության միջև առկա տարաձայնություններին և հայտարարեց, որ ՀՀԿ-ն կարող է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի համար լավ գործընկեր լինել, բայց ոչ ամուսին:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ–ն շահագրգռված է, որ գաղափարական իմաստով քաղաքական դաշտում որքան ուժեղ, այնքան լավ նոր միավոր ձևավորվի։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական նոր ուժին։
Հուլիսի 4–ին կալանավայրից հղած իր ուղերձում Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էության հայտարարելով նոր քաղաքական միավորի ստեղծման մասին։
«Ես կարծում եմ` այս դաշտում մենք մի քիչ շտապում ենք այն առումով, որ այս հարցն ավելի շատ է քննարկվում, քան օբյեկտիվ իրականության մեջ տեսանելի են։ Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանի պրոյեկտով զբաղվող թիմը նմանատիպ հարցուպատասխաններից հանկարծ չշտապի։ Այսինքն` հանրության ակնկալիքները կան, սակայն այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, ոչ էլ ուշացնի։ Ես չեմ հավակնում լինել նրանց համար խորհրդատու, սակայն կարող եմ լինել լավ ընկեր»,– ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով ընդդիմության միջև առկա տարաձայնություններին` նա նշեց, որ ՀՀԿ-ն կարող է լավ գործընկեր լինել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի համար, բայց ոչ ամուսին:
«Այսօրվա ընդդիմությունն այնքան ճկուն չէ, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզանով։ Նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է լինեն շահագրգռված»,– ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0