https://arm.sputniknews.ru/20250805/bagrat-srbazany-dati-e-tvel-qpakan-evs-mek-patgamavvori-91994753.html
Բագրատ սրբազանը դատի է տվել ՔՊ–ական ևս մեկ պատգամավորի
Բագրատ սրբազանը դատի է տվել ՔՊ–ական ևս մեկ պատգամավորի
Sputnik Արմենիա
Սրբազանը զրպարտության ու վիրավորանքի համար պահանջում է պատգամավորից բռնագանձել 3 մլն դրամ։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T13:09+0400
2025-08-05T13:09+0400
2025-08-05T13:11+0400
հայաստան
բագրատ սրբազան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
պատգամավոր
դատ
զրպարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80145856_0:43:1539:910_1920x0_80_0_0_73253fd578f04e545ca17fa56b443399.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին զրպարտության ու վիրավորանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։3 մլն դրամից 2 միլիոնը զրպարտության համար է, 1 միլիոնը` վիրավորանքի։Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը դատի է տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80145856_77:0:1445:1026_1920x0_80_0_0_adb47cb56d764defdf46de39c0c7479f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, դատ, զրպարտություն
հայաստան, բագրատ սրբազան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, դատ, զրպարտություն
Բագրատ սրբազանը դատի է տվել ՔՊ–ական ևս մեկ պատգամավորի
13:09 05.08.2025 (Թարմացված է: 13:11 05.08.2025) Սրբազանը զրպարտության ու վիրավորանքի համար պահանջում է պատգամավորից բռնագանձել 3 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին զրպարտության ու վիրավորանքի համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք պատասխանող Վաղարշակ Սոսի Հակոբյանից հօգուտ հայցվոր Վազգեն Պետրոսի Գալստանյանի բռնագանձել 3,000,000 դրամ»,– նշված է կայքում։
3 մլն դրամից 2 միլիոնը զրպարտության համար է, 1 միլիոնը` վիրավորանքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը դատի է տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և
տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։