00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում անոմալ շոգը դեռ կպահպանվի. Գագիկ Սուրենյան

© Sputnik / Andranik GhazaryanԱմառ
Ամառ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2025
Բաժանորդագրվել
Օգոստոսի 10–ից հետո ջերմաստիճանը կիջնի մինչև +36°C - +37°C։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հայաստանն ամբողջ օգոստոսի ընթացքում լինելու է հարավից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կգերազանցի կլիմայական նորման 2–3 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,– ասաց Սուրենյանը։
Սուրենյանը մանրամասնեց, որ օգոստոսի առաջին տասն օրերին Շիրակում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +32°C-ից մինչև +36°C, Կոտայքի նախալեռներում՝ +36°C-ից մինչև +39°C, Գեղարքունիքում՝ +31°C-ից մինչև +35°C, Լոռիում՝ +32°C-ից մինչև +35°C, Տավուշում՝ +36°C-ից մինչև +39°C, Արագածոտնում՝ +36°C-ից մինչև +40°C։ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +40°C-ից մինչև +42°C, Սյունիքում՝ +39°C-ից մինչև +42°C, Երևանում՝ +40°C-ից մինչև +42°C։
«Օգոստոսի 10-ից չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազի։ Հայաստանի ամենաշոգ վայրերում՝ Արարատում, Սյունիքում և Երևանում, ջերմաստիճանը կիջնի մինչև +36°C - +37°C։ Բայց լուրջ ջեմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել, ցավոք սրտի, չի կանխատեսվում առաջիկա օրերին»,– նշեց Գագիկ Սուրենյանը
Նրա խոսքով` ամբողջ հուլիս ամսվա ընթացքում Հայաստանը եղել է տաք օդի ալիքի ազդեցության տակ, սակայն առավելագույնին հասել է օգոստոսի 2-ին, երբ Երևանում ջերմաստիճանը հասավ 41.9 աստիճանի՝ գերազանցելով տվյալ օրվա՝ 2020 թվականին դիտված 40.8 աստիճանը։ Իսկ Հայաստանի մեկ այլ հատվածում՝ Երևանում, ջերմաստիճանը հասել է 42.6 աստիճանի։
«Բայց պետք է նշեմ, որ այս տաք օդի ալիքի դեպքում էլ դեռևս մեր պատմական առավելագույնը չենք գերազանցել։ Հանրապետության պատմական առավելագույնը դիտվել է 2011 թվականի հուլիսի 3-ին՝ Մեղրիի հատվածում՝ 43.7 աստիճան, իսկ Երևանում՝ 2018 թվականի հուլիսի 12-ին՝ 42.4 աստիճան»,– ասաց Սուրենյանը։
Խոսելով հրդեհավտանգ իրավիճակից՝ պայմանավորված բարձր ջերմաստիճաններով, Սուրենյանը հորդորեց քաղաքացիներին առավելագույն զգուշություն ցուցաբերել։
«Հանրապետությունում կան գոտիներ, որոնք առավել խոցելի են՝ Կոտայքի, Արագածոտնի մարզերը, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները և Երևանը։ Այս հատվածներում ստեղծվել է հրդեհավտանգության վերջին՝ 5-րդ կարգի իրավիճակ»,– նշեց Գագիկ Սուրենյանը։
Լրահոս
0