https://arm.sputniknews.ru/20250804/odzeri-u-karitshneri-mej-enq-vardashencinery-krkin-bvoghvoqi-akcia-en-anum-qaghaqapetarani-mvot-91962877.html
Օձերի ու կարիճների մեջ ենք․ վարդաշենցիները կրկին բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
Օձերի ու կարիճների մեջ ենք․ վարդաշենցիները կրկին բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
Sputnik Արմենիա
Վթարային հանրակացարանի 18 սենյակների բնակիչները պահանջում են բարելավել իրենց բնակպայմանները։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T13:11+0400
2025-08-04T13:11+0400
2025-08-04T13:14+0400
բողոքի ակցիա
վարդաշեն
հանրակացարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/18/87080576_0:0:1280:720_1920x0_80_0_0_fca90df2a4807290649e91413f76fd4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարդաշենի 4-րդ կարգի վթարայնության հանրակացարանի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 9 փողոցի 70–րդ շենքի` այսպես կոչված «մուլտերի հանրակացարանի» 18 սենյակների բնակիչները պահանջում են բնակպայմանների բարելավում։ Վարդաշենցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց. պահանջը նույնն էԱսում են՝ բոլորը խոստանում են ու խաբում իրենց։ Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խորհրդակցությունների ժամանակ լսել են, թե ինչպես է քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ղեկավար Հակոբ Բալայանին հանձնարարում գնալ և տեղում խնդիրներին ծանոթանալ։ Սակայն Բալայանը ո՛չ եկել է, ո՛չ զրուցել իրենց հետ։Շեշտում են՝ խոսքն ընդամենը 18 ընտանիքի մասին է, որոնց բնակպայմանները մինչև այսօր չեն կարողանում բարելավել։«Ընտրությունների ժամանակ իրենց մեքենաներն անցնում են մեր փողոցով, բայց տաքսիներով որ գալիս ենք, 500 մետրի վրա իջեցնում են, ասում են՝ չեմ կարող էդտեղ մտնել, կոտրել մեքենաս»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը։Վարդաշենցիները կառավարությունում հանդիպում ունեցան. նրանց կրկին հորդորել են սպասելՆրա խոսքով՝ հարևանի տան պատի մեջ ապրում էր օձն իր ձագերի հետ։ Ասում են՝ մութն ընկնում է, թե չէ, տնից դուրս չեն գալիս, որ մթության մեջ միամիտ օձ չտրորեն, ցերեկային ժամերին էլ են խուսափում բակում լինել, որովհետև օձերն ակտիվանում են։
վարդաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/18/87080576_160:0:1120:720_1920x0_80_0_0_3a1239271f8cc568e0f61a65625c0c8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, վարդաշեն, հանրակացարան
բողոքի ակցիա, վարդաշեն, հանրակացարան
Օձերի ու կարիճների մեջ ենք․ վարդաշենցիները կրկին բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
13:11 04.08.2025 (Թարմացված է: 13:14 04.08.2025) Վթարային հանրակացարանի 18 սենյակների բնակիչները պահանջում են բարելավել իրենց բնակպայմանները։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարդաշենի 4-րդ կարգի վթարայնության հանրակացարանի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 9 փողոցի 70–րդ շենքի` այսպես կոչված «մուլտերի հանրակացարանի» 18 սենյակների բնակիչները պահանջում են բնակպայմանների բարելավում։
Ասում են՝ բոլորը խոստանում են ու խաբում իրենց։ Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խորհրդակցությունների ժամանակ լսել են, թե ինչպես է քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական ղեկավար Հակոբ Բալայանին հանձնարարում գնալ և տեղում խնդիրներին ծանոթանալ։ Սակայն Բալայանը ո՛չ եկել է, ո՛չ զրուցել իրենց հետ։
«Մարդ ենք, չի կարելի սենց, ինչքան կարող ենք էս օձերի մեջ ապրել։ Արդեն տարբերում ենք իժը, գյուրզեն, շախմատը, մի տարեկան երեխա ենք մեծացնում էնտեղ, քնում ենք, չգիտենք՝ կզարթնենք, թե չէ։ Նստում ենք տունը, կռիսները գնում-գալիս են, չեն էլ վախենում արդեն։ Մեզ ամեն անգամ խաբում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Շեշտում են՝ խոսքն ընդամենը 18 ընտանիքի մասին է, որոնց բնակպայմանները մինչև այսօր չեն կարողանում բարելավել։
«Ընտրությունների ժամանակ իրենց մեքենաներն անցնում են մեր փողոցով, բայց տաքսիներով որ գալիս ենք, 500 մետրի վրա իջեցնում են, ասում են՝ չեմ կարող էդտեղ մտնել, կոտրել մեքենաս»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը։
Նրա խոսքով՝ հարևանի տան պատի մեջ ապրում էր օձն իր ձագերի հետ։ Ասում են՝ մութն ընկնում է, թե չէ, տնից դուրս չեն գալիս, որ մթության մեջ միամիտ օձ չտրորեն, ցերեկային ժամերին էլ են խուսափում բակում լինել, որովհետև օձերն ակտիվանում են։