00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցավոր խումբը բարձր շահույթի խոստումով 810 մլն դրամ է հափշտակել օգտատերերից. ՔԿ

© Photo : Unsplash / Towfiqu barbhuiyaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2025
Բաժանորդագրվել
Հանցավոր խմբի անդամն իրենց գործունեությունից տուժածներին մոլորեցրել է, ստացել նրանց վստահությունը` ուղղորդելով տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հանցավոր խումբը բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր է գործարկել, որոնց միջոցով արտերկրի տարբեր քաղաքացիներից ավելի, քան 810 մլն դրամ է հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոմն Ս.Խ.–ն է գործարկել այդ կեղծ կայքերը` 2021 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. դեկտեմբերի 8–ը մասնակցելով մի խումբ անձանց կողմից 2021 թ. հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը։
«Մասնավորապես, Ս.Խ.–ն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից հավաքագրված և դրանում ներգրավված առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների հետ կիրառելով կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր` գործարկել է բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական նույնականացումն ապահովող հարթակներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Ս.Խ.–ն իրենց գործունեությունից տուժածներին մոլորեցրել է, ստացել նրանց վստահությունը` ուղղորդելով տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին։ Այդ կերպ նա հափշտակել է արտերկրի ավելի քան 1404 տուժողների՝ ավելի քան 810 մլն դրամի ֆինանսական միջոցները:
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների անունները «սև ցուցակում» չեն հայտնվի. ՆԳՆ
Ս․Խ․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը հոդվածներով:
ՔԿ–ից նշում են, որ Ս.Խ.–ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0