00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների անունները «սև ցուցակում» չեն հայտնվի. ՆԳՆ

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Բաժանորդագրվել
ՆԳՆ–ից հայտնում են, որ կիբեռհանցագործության նվազման միտում կա․ եթե 2025 թ. մարտին արձանագրվել է 85 դեպք, ապա ապրիլին կիբեռհանցագործների զոհ է դարձել 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների վարկային ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն), այսինքն` քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի։ Այս մասին այսօր հատարարություն է արել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ՆԳՆ–ն քննարկումներ է իրականացրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։
«Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը։ Վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի։ Մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն»,– ասված է հայտարարության մեջ։
ՆԳՆ–ից հայտնում են, որ կիբեռհանցագործության նվազման միտում կա․ եթե 2025 թ. մարտին արձանագրվել է 85 դեպք, ապա ապրիլին կիբեռհանցագործների զոհ է դարձել 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 մարդ։
«Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են»,– վստահեցնում են ՆԳՆ–ից։
Նախարարությունից նաև նշում են, որ համագործակցում են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։
Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։
Լրահոս
0