https://arm.sputniknews.ru/20250802/lvopesi-hamergy-tank-knsti-bjujei-vra-sakajn-pambukhchjany-tsakhsn-ardaracvats-e-hamarum-91928516.html
Լոպեսի համերգը թանկ կնստի բյուջեի վրա, սակայն Փամբուխչյանը ծախսն արդարացված է համարում
Լոպեսի համերգը թանկ կնստի բյուջեի վրա, սակայն Փամբուխչյանը ծախսն արդարացված է համարում
Sputnik Արմենիա
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` հյուրերի առնվազն գերակշիռ մասը համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է։ 02.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-02T15:54+0400
2025-08-02T15:54+0400
2025-08-02T16:34+0400
ջենիֆեր լոպես
համերգ
արմեն փամբուխչյան
երևան
սնուպ դոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/02/91928330_0:144:1600:1045_1920x0_80_0_0_c6f721e6944acc37c5497ffca7d76e5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար հատկացված մեծ գումարն արդարացված է, քանի որ այդ համերգին միջինում 15 000 օտարերկրացիներ են մասնակցելու: Այս կարծիքին է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։Փամբուխչյանի խոսքով` այս թիվը կարևոր է նրանով, որ հյուրերի առնվազն գերակշիռ մասը համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է։Ըստ նրա` եթե միջինացնենք զբոսաշրջիկի ծախսը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ։Ինչպես հայտնել ենք, համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում արդեն Հայաստանում է։Վաղը` օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա նրա երևանյան համերգը։Տոմսերը կարժենան 25 000-180 000 դրամ, լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները կվճարեն 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերը կարժենան 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ կլինեն ամենաթանկ տոսմերը` 180 000 դրամ արժողությամբ։Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 31–ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, ըստ որի` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը փոխարինվեցին «Ջենիֆեր Լոպես» բառերով։ Ստացվում է` Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Նշենք նաև` ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ դրամ (կամ մոտ 6 մլն դոլար)։ Թեև կառավարությունից վստահեցնում էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու, սակայն Փամբուխչյանի այսօրվա գրառումն այլ բանի մասին է վկայում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/02/91928330_92:0:1515:1067_1920x0_80_0_0_5c55fb7609f905f2ff741991b0ba02ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջենիֆեր լոպես, համերգ, արմեն փամբուխչյան, երևան, սնուպ դոգ
ջենիֆեր լոպես, համերգ, արմեն փամբուխչյան, երևան, սնուպ դոգ
Լոպեսի համերգը թանկ կնստի բյուջեի վրա, սակայն Փամբուխչյանը ծախսն արդարացված է համարում
15:54 02.08.2025 (Թարմացված է: 16:34 02.08.2025) Երևանի փոխքաղաքապետի խոսքով` հյուրերի առնվազն գերակշիռ մասը համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար հատկացված մեծ գումարն արդարացված է, քանի որ այդ համերգին միջինում 15 000 օտարերկրացիներ են մասնակցելու: Այս կարծիքին է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանի խոսքով` այս թիվը կարևոր է նրանով, որ հյուրերի առնվազն գերակշիռ մասը համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է։
Ըստ նրա` եթե միջինացնենք զբոսաշրջիկի ծախսը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ։
«Էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 մլն ԱՄՆ դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից։ Բարի գալուստ Հայաստան, Ջեյ Լո: Վստահ ենք` մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,–
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փամբուխչյանը:
Ինչպես
հայտնել ենք, համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում արդեն Հայաստանում է։
Վաղը` օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա նրա երևանյան համերգը։
Տոմսերը կարժենան 25 000-180 000 դրամ, լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները կվճարեն 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերը կարժենան 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ կլինեն ամենաթանկ տոսմերը` 180 000 դրամ արժողությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 31–ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շարքում
ընդունեց որոշում, ըստ որի` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը փոխարինվեցին «Ջենիֆեր Լոպես» բառերով։ Ստացվում է` Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։
Նշենք նաև` ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ դրամ (կամ մոտ 6 մլն դոլար)։ Թեև կառավարությունից վստահեցնում էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու, սակայն Փամբուխչյանի այսօրվա գրառումն այլ բանի մասին է վկայում։