https://arm.sputniknews.ru/20250731/parzvum-e-jenifer-lvopesy-hajastan-e-galis-snup-dvogi-pvokharen-91865898.html
Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն
Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն
Sputnik Արմենիա
«Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T16:01+0400
2025-07-31T16:01+0400
2025-07-31T16:15+0400
ջենիֆեր լոպես
հայաստան
համերգ
սնուպ դոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/1454/55/14545552_0:0:1280:721_1920x0_80_0_0_c7de77b5680207b457f5d0dda923c020.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Համաշխարհային աստղը Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբեր 23-ին նախատեսված Սնուպ Դոգի համերգը չի կայացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով։Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս»-ի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետևողական քննարկումների արդյունքում ներկայացվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:Ընդգծվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից», այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը:Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Երգչուհին Հայաստան է գալիս իր «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում։ Մայիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե երգչուհին Հայաստան է գալիս Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն Հայաստանում համերգի մասին լուրերի հաստատումից հետո ոչ ոք չէր համարձակվել այն կազմակերպել, քանի որ պահանջվել էր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։Ինչ վերաբերում է Սնուպ Դոգի համերգին՝ փետրվարին գրել էինք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին. կազմակերպիչՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։Ռեփերի հոնորարը կազմել էր 1,8 մլն դոլար։ Ըստ Մրցակցության պետական հանձնաժողովի՝ ռեփերը համաձայնել էր ամբողջ հոնորարը վերադարձնել «Դոպինգ Սփեյս»-ին այն դեպքում, երբ համերգի չեղարկման դեպքում գումարի վերադարձ պայմանագրով նախատեսված չէր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1454/55/14545552_39:0:1176:853_1920x0_80_0_0_31acb49e3124f05c71d82cd1e762cd3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջենիֆեր լոպես, հայաստան, համերգ, սնուպ դոգ
ջենիֆեր լոպես, հայաստան, համերգ, սնուպ դոգ
Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն
16:01 31.07.2025 (Թարմացված է: 16:15 31.07.2025) «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Համաշխարհային աստղը Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբեր 23-ին նախատեսված Սնուպ Դոգի համերգը չի կայացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով։
Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս»-ի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետևողական քննարկումների արդյունքում ներկայացվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:
Նշվում է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ ՀՀ դրամ։ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։
Ընդգծվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից», այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Երգչուհին Հայաստան է գալիս իր «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում։ Մայիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե երգչուհին Հայաստան է գալիս Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն Հայաստանում համերգի մասին լուրերի հաստատումից հետո ոչ ոք չէր համարձակվել այն կազմակերպել, քանի որ պահանջվել էր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է Սնուպ Դոգի համերգին՝ փետրվարին գրել էինք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։
ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր
2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։
Ռեփերի հոնորարը կազմել էր 1,8 մլն դոլար։ Ըստ Մրցակցության պետական հանձնաժողովի՝ ռեփերը համաձայնել էր ամբողջ հոնորարը վերադարձնել «Դոպինգ Սփեյս»-ին այն դեպքում, երբ համերգի չեղարկման դեպքում գումարի վերադարձ պայմանագրով նախատեսված չէր։