https://arm.sputniknews.ru/20250801/eahk-n-dzakhvoghec-lernajin-gharabaghum-lavrvov-91897459.html
ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով
ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը շել է, որ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության համար։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T13:41+0400
2025-08-01T13:41+0400
2025-08-01T13:44+0400
եահկ
լեռնային ղարաբաղ
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_0:0:3248:1827_1920x0_80_0_0_09ad0f9ac18be3d46c13418d1ed03ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողել է Լեռնային Ղարաբաղում։Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որոնք օժտված են Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատով։ Փարիզը և Վաշինգտոնը ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահից դադարեցին համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափի շրջանակում։Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_228:0:2959:2048_1920x0_80_0_0_a56363507f15a2864a99d449c1b69bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, լեռնային ղարաբաղ, սերգեյ լավրով
եահկ, լեռնային ղարաբաղ, սերգեյ լավրով
ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով
13:41 01.08.2025 (Թարմացված է: 13:44 01.08.2025) ՌԴ արտգործնախարարը շել է, որ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության համար։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողել է Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որոնք օժտված են Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատով։ Փարիզը և Վաշինգտոնը ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահից դադարեցին համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափի շրջանակում։
«Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկ երբ նրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին փոխգործակցել Ռուսաստանի հետ, այն ընդհանրապես կորցրեց իր իմաստը», – նշել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է
Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո
Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։