00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԱրՔայում» խափանումների վերացման համար ներգրավվել են միջազգային մասնագետներ. Ազատյան

© Sputnik / Asatur YesayantsԴանիել Ազատյան
Դանիել Ազատյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ բանկերի միության նախագահն ընդգծեց, որ խնդիրները ազդել են միայն ներքին գործարքների վրա, սակայն երկրից դուրս «ԱրՔա» քարտերը շարունակել են աշխատել սովորական ռեժիմով:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում վերջին ամիսներին տեխնիկական կրկնվող խափանումներ են։ Անսարքությունների վերացման համար ընկերությունը ներգրավել է նաև միջազգային փորձագետների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։
ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` վերջին անսարքությունները բացասաբար են անդրադարձել ինչպես սպառողների, այնպես էլ ընդհանրապես բանկային համակարգի վրա, սակայն տվյալների արտահոսք չի գրանցվել։
«Իհարկե, խափանումներն ազդել են և հաճախորդների, և բանկերի վրա։ Առայժմ մենք վնասի գնահատական չունենք` ըստ առանձին հաստատությունների։ Նույնիսկ այն բանկերը, որոնք օգտագործում են սեփական պրոցեսինգը, կարող էին դժվարությունների հանդիպել, քանի որ նրանց հաճախորդները գործարքներ են կատարում «ԱրՔայի» մեջ մտնող բանկերի տերմինալների միջոցով»,– պարզաբանեց Ազատյանը։
Նա նաև ընդգծեց, որ խնդիրները ազդել են միայն ներքին գործարքների վրա, սակայն երկրից դուրս «ԱրՔա» քարտերը շարունակել են աշխատել սովորական ռեժիմով:
Ազատյանը տեղեկացրեց, որ «ԱրՔայում» արդեն ներքին հետաքննություն է սկսվել, անսարքությունների վերացման աշխատանքներում ներգրավված են ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան մասնագետներ:
Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45 %–ը ՝ առևտրային բանկերին` բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի» և իրանական «Մելլաթ բանկի»:
Հիշեցնենք նաև, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։
Լրահոս
0