https://arm.sputniknews.ru/20250801/anhapagh-azat-ardzakel-anhimn-kalanavvorvats-miqajel-ajapahjanin-majr-atvori-hvordvory-91907524.html
Անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Միքայել Աջապահյանին. Մայր աթոռի հորդորը
Անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Միքայել Աջապահյանին. Մայր աթոռի հորդորը
Sputnik Արմենիա
Մայր աթոռից նշում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T17:37+0400
2025-08-01T17:37+0400
2025-08-01T17:41+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
կալանավորել
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_0:0:1280:720_1920x0_80_0_0_192f8b5251d74e2ff1359fc637876a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատական և դատախազական մարմիններին հորդորում է անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Ինչպես հայտնի է, հուլիսի 30–ին Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Աջապահյանի պաշտպանների բողոքները կալանք կիրառելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպիսով կշարունակի մնալ կալանքի տակ։Մայր աթոռից հայտնում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90696195_264:0:1224:720_1920x0_80_0_0_721e9c8b8a961210239cc82d6357c0c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, կալանավորել, մայր աթոռ սուրբ էջմիածին
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, կալանավորել, մայր աթոռ սուրբ էջմիածին
Անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Միքայել Աջապահյանին. Մայր աթոռի հորդորը
17:37 01.08.2025 (Թարմացված է: 17:41 01.08.2025) Մայր աթոռից նշում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատական և դատախազական մարմիններին հորդորում է անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ինչպես հայտնի է, հուլիսի
30–ին Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Աջապահյանի պաշտպանների բողոքները կալանք կիրառելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպիսով կշարունակի մնալ կալանքի տակ։
«Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է հուլիսի 30–ին Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ»,– ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռից հայտնում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։
Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։