00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորի նախկին քաղաքապետի մասնակցությամբ համայնքին մոտ 400 մլն դրամի վնաս է պատճառվել. ՔԿ

© Photo : official site of Vanadzor municipality Սամվել Դարբինյան
Սամվել Դարբինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2025
Բաժանորդագրվել
Դարբինյանին մեղսագրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Սամվել Դարբինյանին առնչվող քրեական վարույթի մանրամասները։
Տեսանյութում նշվում է, որ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ Վանաձոր համայնքին, ընդհանուր առմամբ, մոտ 400 միլիոն ՀՀ դրամի վնաս է պատճառվել։
Ըստ մեղադրանքի՝ 1999-2016թթ․ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Դարբինյանը համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման կիսակառույց կայանի շենք-շինությունները ձևական աճուրդով օտարել է՝ էական վնաս պատճառելով համայնքին։
2005թ․ նա նախնական համաձայնություն է ձեռքբերել ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ, ով այդ շրջանում զբաղեցրել է ՀՀ ՊՆ բանակային 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Ձևական աճուրդին մասնակցել է Լևոն Երանոսյանի հետ խնամիական կապեր ունեցող ոմն Արթուր Սարուխանյանը, ում հետ հետագայում կնքվել է շենք-շինությունների առուվաճառքի վերաբերյալ պայմանագիր, ապա իրականացվել են շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Այս դրվագով համայնքին պատճառվել է 177 միլիոն դրամի վնաս (դեռևս 2005թ․-ին կայանի շենք-շինությունները գնահատվել են 240 մլն ՀՀ դրամ, Սարուխանյանն այն ձեռք է բերել 63 մլն դրամով, գումարի տարբերությունը գնահատվել է որպես վնաս)։
Հաջորդ դրվագով Դարբինյանը, պարզելով, որ կեղտաջրերի մաքրման կայանի հանձնման-ընդունման ակտում ներառված չէ կայանի ստորգետնյա մետաղական խողովակաշարը, և նպատակ ունենալով այն հափշտակել և օգտագործել իրեն ու եղբորը՝ Սեյրան Դարբինյանին պատկանող, Մարց գետի վրա կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում, նախաձեռնել է 244 մլն դրամ խողովակաշարի հափշտակման գործընթացը։
Դարբինյանը մեղադրվում է նաև փողերի լվացման համար։
Ընդհանուր առմամբ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Հիշեցնենք՝ հունիսի 23–ին Սամվել Դարբինյանը և ևս 4 անձ ձերբակալվեցին: Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Սամվել և Սեյրան Դարբինյանների նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
Հուլիսի 29-ին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի վերաքննիչ հայցը․Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր` Սեյրան Դարբինյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց։ Նրանց նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն, բացակայելու արգելք և համապատասխանաբար՝ 3 մլն և 5 մլն ՀՀ դրամի գրավ։
Լրահոս
0